ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.09.15

ՆԿԱՐԻՉԸ. Գեւորգ Բաշինջաղյան

Գեւորգ Բաշինջաղյան (հոկտեմբերի 28, 1857, Սղնախ - հոկտեմբերի 4, 1925, Թբիլիսի), հայ նկարիչ, գրող, հասարակական գործիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր։
Տնտեսագետ Զաքար եւ լեզվաբան Լեւոն Բաշինջաղյանների հայրն է, այգեգործ, գինեգործ Սերգեյ Բաշինջաղյանի եղբայրը։


1876-1978թթ. սովորել է Թբիլիսիի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1879-1883թթ.՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, աշակերտել նշանավոր գեղանկարիչ Մ.Պ. Կլոդտին։ 1884 թվականին մեկնել է Իտալիա, ծանոթացել Վերածննդի և հետագա շրջանների եվրոպական արվեստին, ճանապարհորդել Շվեյցարիայում։


Բաշինջաղյանի նկարների (շուրջ 1000) մեծ մասը հայկական բնապատկերներ են, որոնց բնորոշ են բնության մանրազնին պատկերումը՝ ակադեմիզմի որոշ տարրերով («Արարատ», 1883, «Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում», 18841890-ական թթ. ստեղծել է վառ անհատականությամբ բնորոշվող հայրենասիրական կտավներ («Արարատ», 1895, «Դիլիջանի ճանապարհը», 1895, «Սևան», 1896, «Սևան։ Անձրևային օր», 1899)։ Բաշինջաղյանի նկարներն աչքի են ընկնում քնարերգականությամբ։ Իր կյանքի ընթացքում ստեղծել է մոտ 2000 կտավ։
Բնանկարչությունը ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել Բաշինջաղյանի էպիկական և մոնումենտալ գործերում, որոնցում գեղարվեստական մեծ ընդհանրացումներով, համոզչականությամբ է վերարտադրված հայրենի բնությունը («Արարատ», 1912, «Վաղ գարուն»)։
Բաշինջաղյանը նաև պատմվածքների, նորավեպերի, ակնարկների, ուղեգրությունների, պիեսնեիի, հոդվածների հեղինակ է։ Զբաղվել է Սայաթ-Նովայի տաղերի հավաքման ու հրատարակման, հայկական ճարտարապետական կոթողների նորոգման խնդիրներով։
Բաշինջաղյանի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets