ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.09.15

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գուրգեն Դալիբալթայան

Գուրգեն Հարությունի Դալիբալթայան [ծ. 05.06.1926, գ. Մեծ Արագյալ՝ ՎՀ Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջան - 01.09.2015, Երեւան] պետական, ռազմական գործիչ։

ԽՍՀՄ ԶՈՒ գեներալ-մայոր (1971)։ Հայկական բանակի գեներալ-գնդապետ (1996)։ Ավարտել է Թբիլիսիի հետեւակային ուսումնարանը (1947), Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1961), վերապատրաստվել ԽՄՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիային կից ղեկավար անձնակազմի ակադեմիական դասընթացներում (1976, 1978)։ 1947-91-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում. Բաքվի 259-րդ դիվիզիայի, Լենքորանի, ապա՝ Կիրովաբադի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար, նույն դիվիզիայի հրամանատարի տեղակալ, Սիբիրի գինվորական շրջանի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, ԽՍՀՄ Եվրոպական զորամիավորման հարավային խմբավորման զորքերի (Բուդապեշտ) շտաբի պետի, Հյուսիսկովկասյան զինվորական շրջանի զորքերի (Դոնի Ռոստով) հրամանատարի տեղակալ։ 1991-ին՝ ՀՀ ՊԿ գլխավոր շտաբի պետ, 1991-92-ին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, 1992-93-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1993-ից՝ ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ։ 2001-ից՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ։
1991-94-ին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանական եւ ազատագրական ռազմագործողությունների մարտական պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Լաչինի մարդասիրական միջանցքի բացման, Գորիս-Լաչինի ռազմական գործողության, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։
Գուրգեն Դալիբալթայանի եւ Վազգեն Սարգսյանի կողմից մշակվել եւ վավերացվել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմական գործողության պլանը։ Պարգևատրվել է ԽՍՀՄ բազմաթիվ, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշաններով։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets