ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.09.2015

ՇԵՆԻԿՑԻ ՄԱՆՈՒԿ

Ծնվել է Սասունի Շենիկ գյուղում։ Եղել է ունևոր, ապահով ընտանիքից, սակայն դեռ պատանի հասակից հորեղբոր որդիների՝ Ղազարի, Չոլոյի հետ մտել է շենիկցի Գրգոյի խմբի մեջ և մասնակցել Օսմանյան կառավարության դեմ վերջինիս գլխավորած կռիվներին։ 1894թ․ Սասունի ապստամբության պարտությունից հետո ապաստանել է լեռներում, սակայն ներումից հետո վերադարձել է գյուղ և ապրել շինականի կյանքով։ Աղբյուր Սերոբի Սասուն ժամանելուց հետո մտել է նրա խմբի մեջ։ Երբ 1899թ․խաբեությամբ սպանվեց Աղբյուր Սերոբը, պարզվեց, որ դավաճաններից մեկն էլ Մանուկի ազգականն է։ Մանուկը Չոլոյի, Ղազարի հետ հաշվեհարդար տեսավ դավաճանի հետ՝ սպանելով նրան։ Այդ դեպքից հետո Մանուկը դառնում է երդվյալ ֆիդայի և մտնում Սպաղանաց Մակարի խմբի մեջ։ Մանուկը ֆիդայական շարժման ամենափորձառու և ամենանվիրված դեմքերից էր։ Ավելի քան 20 տարվա մաքառման ընթացքում մեծ անուն է վաստակել հատկապես Աղբյուր Սերոբին սպանած քուրդ ցեղապետ Բշարե Խալիլի գլխատման, Գյուղաշենի, Բերդակի Գոմերի, Կարավուի, Խարսի կռիվներին մասնակցելու համար։ Սասունի 1904թ․ ապստամբության ժամանակ ղեկավարել է Շենիկի ուժերը, որտեղ նույնպես աչք է ընկել խիզախությամբ։ Երբ 1905թ․որոշվեց ֆիդայիներին հեռացնել Սասունից, Մանուկը չհեռացավ․ նա մնաց Սպաղանաց Մակարի հետ և շարունակեց պայքարել իշխանությունների դեմ։ Մակարը դարձավ Մանուկի կուռքը, որի հետ նա զոհվեց 1907թ․ Փեթարի կռվում Գևորգ Չաուշի կնոջը և որդուն փրկելիս։
ՆՅՈՒԹԸ ՏՐԱՄԱԴՐԵՑ՝ Վահե Դարբինյանը

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets