ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.09.15

ՀԱՅ ԵՐԳԻ ԹԱԳՈՒՀԻՆ. ֆիլմ «ՕՖԵԼՅԱ»

նյութը՝ ԱՆԱՀԻՏ ՏԱՐՈՆՑՈՒ

Տարիների մեղեդի էր թափվել ֆիլմին, ձուլվել ունկնդիրի հոգուն և հավերժների հուշն էր արթնացել մեր մայրաքաղաքում:
Ֆիլմն անմնացորդ նվիրում էր սիրելի երգչուհուն: Պատկերներն ու մեղեդին, ռեժիսորի խոսքը փարվել էին իրար և դարձել հայոց աշխարհի լեռներից հոսող ջրի գլգլոց ու սահում էին անեզրություն:
Ֆիլմը քնքույշ նամականի էր` նվիրված երգարվեստի մեծերից` Օֆելյա Համբարձումյանի ընտանիքին և բեմական կյանքին: Կինոժապավենի վրա սահում էին տարիները հայոց երգի և բառ ու բանի: Ռեժիսորը մեծ վարպետությամբ ֆիլմը հասցրել էր կատարելության: Ոչինչ չէր վրիպել Հայկ Վարդանյանի աչքից. հայ երգի թագուհուն մենք տեսնում ենք ամենուր` թե սիրելի ունկնդիրի կողքին, թե արտերկրում, թե մարտի դաշտում: Հայ երգի թագուհու շուրթերից հնչող մեղեդին զորացնող կոչ էր մարտադաշտում, որ ոգի և ուժ էր տալիս վիրավոր մարտիկին անգամ:
Սիրելի Հայկ Վարդանյան, հայրենանվեր ձեր գործը կմնա հայ կինոյի ոսկե պահոցում, ուր հավերժ կհնչի Օֆելյայի կարոտի ու կարապի երգը, ու թախծի մի կաթիլ արցունք կկաթի իմ հուշերի էջերին:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ` ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆ, ՏԱՐՈՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՄԱՅԱ ՄԱՐԴՈՅԱՆ. ԽՈՆԱՐՀՈՒՄՍ` ՁԵԶ.

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets