ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.09.15

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

(մի հաղորդման տպավորությունից)

Լսում էի նրան իմ հեռու-հեռվից... ձայնի մեջ լաց կար, բողոքի թրթռուն լար, հոգում անթեղած կսկծի կրակ, կապուտաչ մանկան հոգեվարքի ճիչ:
Նրանք երկուսն էլ սովորական մահկանացուներ չեն, երկուսն էլ բնության հայտնություններ են: Երկուսն էլ սիրել ու սիրում են միմյանց: Մեծերը սիրում են ու հետո էլ սերն է խոնարհվում նրանց առջև:
Հիմա նրանց սիրում են բոլորը...
Հասարակության ուշացած սե՜ր...
Սեփական ժողովրդի թույնով մատուցած սերն այսօր էլ ուղեկցում է նրանց, արթնացնում կյանքի դառն հուշեր: 1985 թ. հունվարի 9-նն էր, հեռուստահաղորդումը նվիրված էր հայ երգի սոխակ Գոհար Գասպարյանին և սիրելի ամուսնուն:
Նրանց ամուսնությունը հալածանք է կոչվել: Երբ էկրանից լսում էի նրանց, քարացել էի: Մի՞թե այսպիսի մարդկանց նկատմամբ էլ արհամարհանքի ճակատ են բացում: Ատում եմ մեր ժողովրդի այն մի խումբ ստահակների, ովքեր իրենց հոգու աղբը չեն տեսնում, ուրիշի աչքի փուշն է ծակում իրենց կույր աչքը:
Հեռուստահաղորդումն ավարտվեց: Ես դեռ հոգու ցավ էի զգում, արտասվեցի Գոհար Գասպարյանի համար: Կուզենայի մոտենալ նրան, գրկել ու ասել.
-Սիրելի՛ երգչուհի, Դուք վերևում եք, Ձեր ամուսինն Անտոնիո Բոնվինի է, երկուսով էլ միրհավի կանչն եք տանում դարերին:

ԱՆԱՀԻՏ ՏԱՐՈՆՑԻ
Եղեգնաձոր, 1985թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets