ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.09.15

Մի՛ շնացեք վախի հետ (երկխոսություն)

-Ի՞նչ է տառապանքը, բարեկա՛մս:
-Առաջին անգամ եմ տեսնում...
-Տեսնո՞ւմ... -Այո՛, ինչո՞ւ զարմացաք..., առաջին անգամ եմ տեսնում, որ մարդու դեմքին այսպիսի ցավի նշան լինի...
-Դուք երջանկությո՞ւնն եք...
-Ո՛չ, դժբախտն եմ ես...
-Դուք ցավ չե՞ք զգացել երբևէ...
-Ես մշուշի մեջ եմ, նա ինձ պահպանում է, հսկում, հետևություններ ենք անում...
-Ի՞նչ է մշուշի իրական անունը...
-Զղջում, զղջում է նրա անունը...
-Սիրո՞ւմ եք...
-Սիրեցի մեկ անգամ և ընդմիշտ..., հիմա հիշում եմ...
-Ծանր է Ձեր միտքը, բարեկա՛մս:
-Բնա՛վ, տանուլ տվածի համար ծանր ու թեթև չկա..., հավատացե՛ք...
-Իսկ ե՞ս...
-Դուք երջանկությունն եք... Դուք ժամանակ ունեք, Դուք կարող եք... Լսե՛ք բնությանը, նա Ձեր ներսում է... Ականջ մի՛ դրեք բամբասանքին, սպառնալիքին...
-Նա ինձ սիրում է... Բայց մեզ չեն ների...
-Դո՛ւք էլ եք սիրում...
-Որտեղի՞ց գիտեք...
-Քսան տարի ետ գնացի...
-Ախ, Դո՜ւք... Դո՜ւք...
-Այո՛, մի՛ վախեցեք...
-Ձեզ սիրո՞ւմ էին օրիորդները...
-Ինձ միայն նա էր հետաքրքրում... երկունքն իշխում է բանակա՛ն ընթացքին... Սիրո հանգրվանը կարո՜տն է...
-Ինչպիսի՜ վարդապետություն բառի՜ և արյա՜ն...
-Ես այդպես էլ ժպտալ չսովորեցի, հզորներն են ժպտում...
-Բայց Դուք եղե՞լ եք վարդապետ...
-Կա՛մ:
-Ե՞վ:
-Ո՛չ իմաստուն:
-Որքա՜ն գեղեցիկ եք խոսում, որքա՜ն ազնվություն կա Ձեր ձայնի մեջ...
-Բարեկա՛մս, մաքուր ապրելը միայն այն չէ, որ անառակության դարպասը չբախես, առաքինության սահմանը սիրո՛ գրկում է, պետք չէ նահանջել... Նայե՛ք ձեռքերիս ափերին, այնտեղ կան գծեր, բայց ո՛չ ճանապարհ... Ճանապարհի համար պիտի գրկես սիրածդ էակին... նույն այս ձեռքերով... մեկ անգամ և ընդմի՛շտ: Դուք ունեք բարոյական սկզբունքներ, բայց դեռ չեք մտորել անկեղծության մասին: Դուք չեք հաղթահարել վախի մութը... Սիրում եք կյանքի մեկ երեսը, մյուս էջը կարդալ չեք սովորել, այնտեղ է ամփոփվում աստվածայինը...
... Մի՛ շնացեք վախի հետ...

06.09.2015 թ., ցերեկ
© Ռաֆայել Սերենց

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets