ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.09.2015

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ. Մարիամ Ասլամազյան

Մարիամ Արշակի Ասլամազյան (1907, հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2), գյուղ Բաշ-Շիրակ, Կարսի մարզ - 2006, հուլիսի 20, Մոսկվա), հայ նկարչուհի, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1990), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ 1961 Երանուհի Ասլամազյանի քույրն է։
Միջնակարգ կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում։ 1928 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը (ԵԳԱՏ)։ Այստեղ աշակերտել է Ստեփան Աղաջանյանին, Սեդրակ Առաքելյանին։ 1927թ. առաջին անգամ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Տեխնիկումն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում՝ ռուս հայտնի նկարիչներ Ս. Գերասիմովի, Կ. Իստոմինի, Մ. Ռոդիոնովի, Ա. Դրևինի, Ն. Ուդալցովայի մոտ։ 1930թ. տեղափոխվել է Լենինգրադի կերպարվեստի ինստիտուտ, որն ավարտել է 1932 թվականին։ Այստեղ նրան դասավանդել են Կուզմա Պետրով-Վոդկինը, Ալեքսանդր Սավինովը։
Շիրիմը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Գյումրիում գործում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, որի առաջին հարկում ցուցադրվում են Մարիամ Ասլամազյանի աշխատանքները։











Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets