ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.11.15

ՄԱՆՈՒԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Ճարտարապետություն, քանդակագործություն, նկարչություն. արվեստների համադրությամբ ստեղծված հոյակերտ տաճարներ, համալիրներ, թագավորական պալատներ ու ամրոցներ: 10-րդ դար, քաղաքական ու հոգևոր վերելք և այդ վերելքի խորհրդանիշ Աղթամարի Ոստան ավան, Սբ. Խաչ եկեղեցի ու դարերի մեջ հավերժացած անուն` Մանուել ճարտարապետ:
Ենթադրվում է, որ Մանուել ճարտարապետը ծնվել է 9-րդ դարի վերջերին և ապրել մինչև 10-րդ դարի կեսերը: Անհայտ են վարպետի ծննդյան ու մահվան ստույգ թվերը: Հայտնի է միայն, որ Մանուելը Արծրունյաց իշխանական, ապա և թագավորական տան գլխավոր ճարտարապետն է եղել, և Արծունիների պատվերով ու մեկենասությամբ Վասպուրականում կառուցել է հոյակերտ շինություններ:
«Եկեղեցի և արվեստ» շարքի հերթական հաղորդումը նվիրված է 10-րդ դարի ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Մանուելի կյանքին ու ստեղծագործությանը:


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets