ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.11.15

ԱՆԱԿՆԿԱԼ ՍԵՐ


Տարիներ էին անցել: Ամեն ինչ ժամանակը մոռացության էր տվել, բայց մի բան կար, որ միշտ սրտի մեջ էր ու չէր սիրում բարձրաձայնել, խոհերը միշտ իր մեջ էր պահում: Մարդկանց հետ շփվում էր միշտ սառը ու զուտ պաշտոնական։ Ընկերները ու անգամ բարեկամները, բոլորը սովորել էին իր լռակյաց ու չշփվող բնավորությանը, բայց կար ժամանակ, որ չէր հոգնում ոչ մեկից։ Թե ինչու դարձավ այդպիսին, աշխատում էր լռել ու չխոսել այդ մասին: Սովորական օր էր, ծանոթացան պատահական։ Հենց առաջին օրից շփումը սովորական չէր։ Օր օրի հետաքրքիր թեմաներից էին զրուցում։ Ժամերը թերթվում էին աննկատ, ու կարծես չէր էլ զգում, թե ինչպես անցան։ Այնքան էր մտերմացել, որ ամեն օր սպասում էր նրա այցին ու հետաքրքիր զրույցների շարունակությանը: Նույնիսկ պահեր էր լինում, որ սկսում էր հոգու հետ խաղալ ու հոգու խորքից անկեղծ ծիծաղի ձայնով տունը լցնել: Մի օր սովորականի պես զրույցի բռնվեցին ու չնկատեցին, թե ինչքան է զրույցն իրենցից ժամեր տարել։ Զրույցի կեսից առանց այլևայլության հարց տվեց.
-Դու ինձ սիրում ե՞ս ճիշտ է։
-Ես, ես.. չհասկացա․ - մի պահ սթափվեց ու իրար խառնված չկարողացավ պատասխանել մի անգամից..., - ես սիրում ե՞մ, հա, սիրում եմ, բայց հարազատի պես, - արտասանում էր բառերը, բայց սրտի զարկերի արագությունը կրկնապատկվել էր, վախ էր զգում, պատասխանից խուսափում էր, բայց կարծես հենց սրտի դուռն էր բացվել ու անկարող էր խուսափել պատասխանից...
-Հա ամենամոտ հարազատի պես սիրում եմ․ - արտասանեց ու թվաց, թե պատասխանը գոհացրեց։
Լռություն տիրեց ու առանց երկարացնելու խոսեց..
-Ես Սիրում եմ քեզ ու գիտեմ, որ դու էլ անտարբեր չես, չեմ ստիպում քեզ, որ ինձ պատասխանես հիմա ու առանց սրտիդ ձայնին լսելու... Լռում էր,բայց սիրտը սկսել էր տրոփյունով աշխատել:
-Ես, ես, - սկսեց նորից՝ երկարացնելով ու չիմանալով ինչ պատասխանի, մի պահ լռեց ու արտասանեց, - ես պիտի մտածեմ, պիտի կարողանամ հասկանալ, չեմ ուզում քեզ նեղացնել, եթե կսպասես, ինձ ժամանակ է պետք...
-Սպասե՞մ, - ձայնի մեջ ուրախություն զգացվեց, կարծես արդեն արժանացել էր սիրո պատխանին, - ինչքան ուզես, դու ունես ժամանակ ինչքան կկամենաս, մտածի՛ր, ես պատրաստ եմ սպասելու այնքան, որքան ոչ մեկ չի կարող, անգամ մի ամբողջ հավերժություն...

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets