ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.12.2015

Ի ՀԻՇԱՏԱԿ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՈՒ ԴԱՐԵՐԻՆ...

1992 թվականին Գյումրու «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» զբոսայգու տարածքը բազմամարդ էր: Այգու միջնամասում հողին էին հանձնում արցախյան ազատամարտում նահատակված 25 եւ 26-ամյա հայորդիներին՝ Նշան Ցոլակյանին եւ Վազգեն Յանգյանին: Երկուսն էլ նահատակվեցին նույն օրը նույն վայրում՝ Կիչան-Սրխավենդ տարածքի պաշտպանության ժամանակ: Նահատակ ընկերոջը օգնության փութացող Նշանը թշնամու գնդակից խոցվելով ընկնում է ընկերոջ՝ Վազգենի դիակի վրա ու երկուսն էլ իրենց սուրբ արյունով ներկում պապենական հողը հավերժանալով Մայր Երկրի հետ միասին: Տարիներ հետո նրանց մարտական ընկերը՝ Մկրտիչ (Սամվել) Բաղդասարյանը իր բանաստեղծությունների գրքում պիտի ձոներ հիշատակի հուշարձանը, նվիրված զենքի ընկերներին...
Որոշ ժամանակ անց Վազգենի դին տեղափոխում են Շիրակ գյուղի հարեւանությամբ կառուցված արցախյան ազատամարտում նահատակ հայորդիների համար կառուցված պանթեոն-հուշահամալիր:
Նշանի դին մնում է ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ համալիրում: Նահատակ Հայորդու շիրմաքարը, որ կառուցվեց ու տեղադրվեց նահատակությունից մեկ շաբաթ անց, տարիներ հետո չդիմանալով
բնության հոսանքներին, քայքայվեց, ու կոտրվեց... Շատ չանցած Նշանի մարտական ընկերները հավաքվեցին, միացան ու կազմակերպեցին հուշաքարի նորոգման հարցը... Խնդրի լուծման եւ անելիքը հասկանալու համար դիմեցին քանդակագործ վարպետ Աշոտին: Վերջինս իմանալով թե ինչ է անելու, համաձայնվել ու պայմանավորվել է, որ իր գործի գումարը չի վերցնելու, քանի որ սա առաջին անգամը չէ, որ վարպետը հուշարձաններ է կառուցում ազատամարտում նահատակված Հայորդիների հիշատակի պահպանման համար, որ սա էլ իր պարտքի մի տեսակն է հանդեպ նահատակների ու ի հիշատակ նոր սերունդի...

 Ընկերները դիմեցին Կառնուտ գյուղի քարհանքի տնօրեն՝ Ռշտունուն: Վերջինս առանց վարանելու հանքից մի ամբողջական կտոր իր ու իր աշխատակիցների կողմից նվիրեց սուրբ ու հավերժական այս գործին: Գյումրի քաղաքի ավագանու անդամ Արամ Բաղրամյանը իմանալով այս գործի մասին օգնեց որ քաղաքապետարանն էլ որպես համայնքային գործի պատասխանատու մարմին իր կողմից նպատակային ու հավելյալ ծախսերը հոգալու համար տղաներին օգնության ձեռք մեկնի սիմվոլիկ գումարով: Լուր տարածվեց կայծակնային արագությամբ... Զրուցակցիս՝ Մկրտիչ Բաղդասարյանի խոսքով «-դրամական աջակցություն են ստացել նաեւ մի կուսակցության կողմից, որոնք այդպես էլ չեն ցանկացել հրապարակել իրենց կուսակցության անունը»: 

2015 թվականի դեկտեմբերի 2-ին տապանաքարը վերանորոգվեց ու վեր խոյացավ, թողնելով միայն լավագույն օրերի հիշողությունը սերունդներին ու դարերին...
ՆՐԱՆՑ ՏԵՍԱԿԸ ՀԵՐՈՍԱՆՈՒՄ Է ԱԿՆԹԱՐԹՈՒՄ՝ ՀԻՇՎՈՒՄ ՀԱՎԵՐԺ...
Արա Նախշքարյան









































































































































































Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets