ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.12.2015

ՌԱՖԱՅԵԼ ՍԵՐԵՆՑ. Անգիր խոհեր

ՍԻՐՈ ՆԱՄԱԿԱՆԻ» շարքից, արձակ բանաստեղծություն)

... Գիտե՞ս, սիրո մեջ վախկոտը չկա: Սիրո մեջ վա՞խ: Չե՞ս կարծում, որ բնազդն ու ինքնությունը հաստատող մեղեդին տարբեր են այնքան, որքան քո մտքերի թափթփվածությունն ու տառապանքը: Երանի՜ գրկեիր ինձ խոհերիդ ազնվությամբ և ոչ թե մտրակող անքնությամբ: Բարեկա՛մս, ինչո՞ւ են լռում հույսն ու հույզը: Այնքա՜ն եմ ուզում, որ ինքդ նայեիր աչքերիս ու ասեիր դա: Իսկ պե՞տք է արդյոք հպարտությունը վաճառել ժամանակին: Ժամի սլաքներն են սլանում դեպի անհայտություն, և մի անուղղելի երկվություն խուլ հառաչում է իմ ունկերում: Կարծում ես, որ ինքս կխզեմ լռության հնչյունը: Ո՛չ, իհարկե, ո՛չ: Դու խոսում ես ինձ արդեն հավերժ օտար մի լեզվով: Եվ մի անգութ ձմռան հպարտություն է կանգնում իմ դիմաց իր սահմռկեցուցիչ տեսիլքով: Չե՞ս զգում, որ ցուրտ է: Շա՜տ է ցուրտ: Մանկուց լսել եմ, թե ինչպես մեծի խորհուրդն է հնչում եկեղեցու զանգի կանչ ու կանչերով: Այդպես չկանչեցիր: Չեղար այդ մեծը: Ինձ համար սիրող սիրտն է կրում այդ խորհուրդն աստվածային: Պարզեցի ձեռքս: Իսկ դու նրա ափին դրոշմեցիր նույն անկոչ հպարտության գիրը: Սիրում եմ: Սիրում եմ այն աղջկան, որ հնչեց արձակ դաշտերի շնկշնկացող հովերով: Միայն կուզեի, որ վերջին անգամ նայեիր աչքերիս և ինձ մեկնեիր իմաստը ժամանակի: Ծույլ է իմ ժամանակը: Օտարվեցի ինքս իմ շողքերից քեզ գտնելու, քեզ փայփայելու հավատով: Չգիտեի, չգիտեի, որ ժամանակն անգամ Հավատն է սպանում: Եվ անհավատի կույր տրտմությամբ հուշիս ձեռնափայտով շոշափելու պատրվակով խփում եմ ոտքերիս, որոնք քեզ էին փնտրում, որոնք սառել են և անզգայացել՝ այդպես էլ չգտնելով քեզ... Ինչպես ժամանակն է անզգայացել, և ժամի սլաքները սենյակիս պատին միշտ պտտվում են նույն ուղղությամբ: Միշտ նույն, ինչպես... դու..., որը չցանկացավ գոնե հառաչանքի մեջ ... լինել անսովոր...

09.12.2015 թ., գիշեր © Ռաֆայել Սերենց

3 комментария:

  1. Սիրուց և տառապում են և մտքերը հաճախ դառնում են թափթփված: Ապրած իրակունությունն էլ իր հույզերն է ու հուշերն է գրկում: Սիրել ու ապրել սիրո գոյությունը փառավորելով: Թանկ մի զգացում , որը մարդուն գեղեցիկ ու բարի է դարձնում: ՈՒզում ես , որ կյանքի այս թանկ հրաշքը քեզ չլքի: Սիրել ու ապրել սիրով: Օրդ կյանք է ու ջերմ է երբ սիրում ես: Այնքան գեղեցիկը կա այս բանաստեղծության մեջ, որ կարդում ես ու քեզ գտնում այնտեղ: Մարդկանց հոգիները գիտեն ազատ շրջել ու երազել ու սիրել ու սպասել ու տանջվել: Շատ գեղեցիկ է Ձեր սիրո վերապրածի ներկայացումը: Ամեն մի նոր ստեղծագործություն կարդալիս էլ ավելի է սերը կատարյալ դառնում Ձեր բանաստեղծություներում ՍԻՐԵԼԻ ՌԱՖԱՅԵԼ ՍԵՐԵՆՑ: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить
  2. Հաճախ լռելը ավելի խոսուն է, քան խոսելը:Շատ անգամներ սիրելով դառնում ես թափթփված,անուշադիր և անպաշտպան:Որքան ազնվություն կա գրվածի մեջ:Սերը զգալը ու գրելը մեծ շնորհ է, ԱՍՏԾՈ պարգև:

    ОтветитьУдалить
  3. ...Ես հիմա անպաշտպան եմ: Դու և բոլորը կարող են ինձ հարվածել խոսքերով ցավոտ ու դառը իրակունությունը կլինի կողքիս:Չեմ ուզում : Մնա քո հեռվում ...սակայն մնա ինձ հետ թեկուզ երազում...

    ОтветитьУдалить

Blogger Widgets