ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.01.16

7 ԳԴԱԼԻ ԿՌԻՎԸ...

Նյութը կազմեց՝ ՎԱՀԵ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ 

1890-ականներին Սասունի հայությունն այլևս չէր հանդուրժում թուրքաքրդական հարստահարություններն ու ոտնձգությունները։ Հայկական գյուղերում թուրքերի և քրդերի սանձարձակությունների դեմ տեղի էին ունենում բազմաթիվ ընդվզումներ, որոնք հաճախ պսակվում էին հաղթանակով։ Այդպիսի կռիվներից մեկն էլ «7 գդալի կռիվ»-ն էր։ Սասունի Շենիկ գյուղի բնակիչներն ամռանը սովորություն ունեին անասունները պահելու համար բարձրանալ սարերը։ Կանայք, հովիվներն ու դաշտային աշխատանքի անընդունակ տղամարդիկ էին հիմնականում լինում սարերում, իսկ մյուս տղամարդիկ մնում էին գյուղում՝ դաշտային աշխատանք կատարելու։ 1891թ. խալկանցի 35 զինված քրդեր գալիս են շենիկցիների սար և հյուրասիրվում կաթով, մածնով, թանապուրով, սակայն հյուրասիրությունը վայելելուց հետո, որոշում են վիրավորել շենիկցիներին։ Նրանցից մեկը վերցնում է 7 գդալ և տնկում քոլոզի ծալքերի մեջ, ինչը արհամարհանք էր նշանակում։ Ռես Մոսեի մայրիկը, որը պատվախնդիր տիկին էր, ապտակում է քրդին և հետ պահանջում գդալները, բայց քրդերը ծաղրում են տիկնոջն ու նույնիսկ պատասխան հարված հասցնում։ Իրարանցման ժխորը տարածվում է ողջ սարում, և կանանց օգնության հասած հայ տղամարդկանց ու քրդերի միջև կռիվ է սկսվում։ Քրդերը, տեսնելով, որ շատ տղամարդ չկա, համառում են հետ տալ գդալները, մինչդեռ հայերը շարունակում են պահանջել։ Կռվի ընթացքում կանայք, երեխաները քարերով ու փայտերով, իսկ տղամարդիկ չախմախլի հրացաններով սպանում են 4 քրդի, իսկ վերջիններս՝ 1 հայի։ Հայերը լուրը հասցնում են գյուղ, և զինված գյուղացիները շտապում են սար։ Հայերը հալածում են քրդերին և սպառնալով բնաջնջել` հետ վերցնում 7 գդալները, բայց կողքի սարերից քրդերին օգնության եկած յուրայինները դարձյալ սաստկացնում են կռիվը։ Հայերին օգնության են գալիս Սասունի մյուս գյուղերը, իսկ քրդերին՝ իրենց աշիրեթությունները։ Կռիվը տևում է մի քանի շաբաթ, բայց հայերին հաջողվում է հաղթել և փախուստի մատնել քրդերին՝ հափշտակելով նրանց անասունները։ Ի վերջո քրդերը հաշտություն են խնդրում, որը տեղի է ունենում հայ քահաների, իշխանների և քուրդ թոռունների, շեյխերի երաշխավորությամբ։ Քրդերը պարտավորվում են սպանված և վիրավորված հայերի ընտանիքներին տալ ոչխար, արջառ և 7 գդալներ։ «7 գդալի կռիվ»-ը ամրապնդեց սասունցիների մարտական ոգին, ազատ ապրելու տենչն ու պատվախնդրությունը։ Սասունցիները կռվում հաղթանակ տարած քաջերի պատվին երգեր են հյուսել։ 1890-ական թթ. նրանք բազմիցս հիշեցնում էին քրդերին ամոթալի պարտությունն ու ոտնձգությունների դեպքում սպառնում կրկնել այն։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets