ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.01.16

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ, ԿԱՄ ԶՐՈՒՅՑ ԻՆՔՍ ԻՆՁ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ...

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Ես, կարճ խելքի տեր, Դուք՝ խելացի...
Եկեք վերլուծենք մեկ տարի առաջ եղած դեպքը.
Առավոտ էր, երբ հայտնեցին չարաբաստիկ լուրը... Առաջին պահին անհավատալի էր. հետո հաստատեցին ու ողջ քաղաքը ընկավ խուճապի մեջ... երբ քաղաքի տարբեր վայրերում փնտրում էին ռուս դասալիք զինվորին... Կայքերից մեկը արձանագրեց. ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ Երեւանյան խճուղու վրա... երբ կարդացի լուրը մեկ էլ լուր ստացանք, որ ինչ որ ռուս զինվոր մեր դպրոցի մոտակա դրամատան դիմաց կրակում է: Ասում են նրան շատ դժվարությամբ, բայց ձերբակալեցին... բարեբախտաբար զոհ չէր եղել...
Հենց այդ պահին, հայ եւ ռուս զինվորական եւ ոստիկանական որոնողական խմբերը մի քանի մասով բաժանված մեկ այլ վայրերում դեռ փնտրում էին... ես անխելք, դուք խելացի. մտածում եմ, որ եթե առաջին երկու գործողությունները ճիշտ էին, ապա հաստատ ընդհանուր հրահանգ կիջներ, որ որոնումները դադարեցնեն, դասալիքին այլեւս ձերբակալվելու պատճառով... սակայն ինչպես տեսնում ենք դեռ ոչ... դեռ շարունակվում է որոնողական աշխատանքները... քաղաքից դուրս դեպի Երեւան տանող ճանապարհի Գուսանագյուղի մոտ նորից էին ձերբակալել ինչ որ մեկին... կծիկը շարունակվում է... քաղաքի կամուրջի տակ տեսել էին ինչ որ մեկին զինվորական հագուստով ու որ ամենակարեւորն է փախնելով...
Հետո ինչպես պարզվեց, նրան տեսել էին «ՍՏՐՈՅՄԱՇ» թաղամասում ու մինչեւ հասկացել էին, որ հանցագործն է շատ արագ կարողացել էր խույս տալ ու թաքնվել... հետքերը տարել էին դեպի օդանավակայան... քանդված սրճարանի կողմը, ապա ռուս որոնողական խումբը հայտնել է որ վերջ, բռնեցինք ու բոլորդ ազատ եք...
Բայց այս ընթացքում որոնողական խմբերի շները Ավետիսյանների տան մոտից հոտառության հետքերով հասել էին շաքարի գործարան ու խճճվել...
Երեկոյան ցանկալի լուրը ստացվեց. հանցագործը վնասազերծված է Հայաստան-Թուրքիա սահմանի փշալարը կտրելու պահին... սակայն քիչ անց Երազգավորս գյուղի բնակիչների հավաստմամբ լուր ստացվեց, որ ռուս զինվորին իրենց գյուղի մեջ բռնել են հենց համագյուղացիները եւ սահմանապահների մոտենալուն պես զինվորին հանձնելով թողել են նրանց ու հեռացել...
Հաշիվս կորցրեցի թե քանիսն էին ձերբակալվել այս ամբողջ ընթացքում...
Ավետիսյանների հարեւաններից մեկը զրույցի ժամանակ ասաց թե պատուհանիս տակից ոտքերի ձայն լսեցի ու մի քանի հոգի վազում էին դեպի երկաթգծերի կողմը...
Հետո ինչ որ Սայաթ Նովա փողոցի անկյունում քաղաքացիական համազգեստով մի կասկածելի տիպ մոտեցել է ինչ որ մի տաքսու եւ խնդրել է իրեն տեղափոխել... վարորդի ասելով. -ինչ որ բան ինձ պահեց ու ես ակամայից ասացի որ զբաղված եմ... հետո մի պտույտ տվեցի ու վերադարձիս այլեւս չտեսա էդ տղային...
Հետո ինչպես արդեն հասկանում էինք, այս բոլոր լուրերը հերքվում էին, այս դեպքում հետաքրքիր էր. իսկ ու՞մ էին ձերբակալում...
Այ քեզ հանելուկ... Բա Պերմյակովը... 
Ովքեր էին այս փախնողներն ու մարդաշատ վայրերից խույս տվողները...

Հ.Գ.
Հիմա էլ էս ապուշի համար նոր հեքիաթ են հորինել, թե ինչ որ սատանայական կազմակերպության անդամ է, ինչ որ խոստացել է «սատանա աստծուն», որ պիտի զոհ մատուցի՝ կին, տղամարդ ու երեխա... հետաքրքիր է էդ ի՞նչ ու որտեղի՞ց իմացավ, որ էդ տանն իրա խոստացած զոհերի բոլոր տեսակներից կային... հետաքրքիր է տեսնես արդյոք մեր իրավապահները հավատացե՞լ էին հիմարի ասածներին... թե ինքն էլ չի ասել ու որ ինքն էլ դեռ տեղյակ չէ որ ինքը էդ կազմակերպության անդամներից է...
Հիմա կասեք թե ինչ ես խոսում, մենակ է եղել եւ կամ եւ այլն... 
Համաձայն եմ... մենակ է եղել...
Լուրջ արհեստավարժ զինվորականներին ու զենքի հետ գործ ունեցողներին եմ դիմում. Երբեւէ հնարավո՞ր է միաժամանակ երկու տարբեր դիրքեր ունեցող սենյակներում ճշգրիտ կրակոցներով միանգամից սպանել 6 մարդու... (Ախր մարդկային բնազդը գոնե վտանգի պահն միշտ արթուն է ու գոնե հաստատ ինչ որ մեկը կհասցներ թաքնվել թեկուզ մահճակալի տակ, եթե ասենք ձեռքին ընկած առաջին իսկ իրը չշպրտեր հանցագործի վրա...) Վստահ եմ հիմա կասեք, Ո՛Չ... ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՛... իսկ ես որ կուրորեն մոտենամ հարցին կասեմ. է՜, դուք չգիտեք, ուրեմն դուք լավ զինվորականներ չեք ու չգիտեք... «Տեսե՞ք... մեր ռուս քաջ Պերմյակովը, այդ 18-19 տարեկան լակոտը բոլորիդ ապացուցեց, որ հնարավոր է...»: Դե եթե ուզում եք մի վերջին անգամ պատիվներդ փրկեք ու ապացուցեք, որ դուք որպես պրոֆեսիոնալ հետախույզներ, զինվորականներ, սպորտսմեններ... վստահեցնում ու պնդում եք, որ այո՛, հնարավոր չէ, ուրեմն բարձրաձայնեք ու ասեք, որ սա մենակ չի եղել... որ ինքն էլ չի եղել...
Ժողովուրդ, սա իմ սեփական կարծիքն է, որի համար ես ներողություն եմ խնդրում ո պահանջում, որ դոգմա չընդունեք... կարող եմ եւ սխալվել... ես էլ մարդ եմ, ու մտածում եմ, ինչպես յուրաքանչյուր մտածող մեկը:
Հետաքրքիր էր, ինչ էղավ են կտրված փշալարի պատմությունը որ Պերմյակովը մի քանի հարյուր մետրի վրա կարողացել էր կտրել ու փախուստ կատարեր դեպի «ջան ազատությունը»:
Կարելի՞ է հետեւություն անել...
Ուրեմն սա թուրքիայի կողմից դիվերսիայի կատարում էր... ու որպեսզի չձենձնվի ու հանկարծ աշխարհով մեկ ռուսական բանակը խայտառակ չլինի, սարքեցին այս կերպ... Բարոյալքելով Պերմյակովին... Քավ լիցի, ես չեմ պաշտպանում եւ ոչ մեկին, հանկարծ մտքերովդ չանցնի... բայց վստահ եմ, որ այստեղ ինչ որ մի հանելուկ կա... որը ձեռնատու չէ եւ ոչ մեկին...
Այ հիմա երեւի հասկացա թե ինչու՞ չեն տալիս Պերմյակովին հայկական կողմին ու որ ատամներով պահում են, ամեն ինչ անում են չտալու համար... գուցե ինչ որ բան բացահայտվի ու...
Արդյունքում ինչ ունեցանք... ունեցանք 7 զոհ, լքված բնակարան, ու կոտրված մարդկային կենդանի սրտեր...
ՀԻՇԱՏԱԿՆԵՐԴ ՎԱՌ ՄՆԱՑ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ ՍԻՐԵԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐ...
................................................................
... Հա, մի բան էլ մոռացա ասելու. Երբեւէ տեսե՞լ եք, որ սատանի հետեւորդը խղճի խայթ ունենա... դե տեսեք. Երբ Պերմյակովին ամիսներ անց տարել էին հանցանքի վայրը, այսպես ասած առերեսման, ասում են նա ուշաթափվել է... որ չի դիմացել ու ուշագնաց է եղել... այ քեզ հետաքրքիր բա՜ն...
լա՜վ, տեսնես ի՞նչ եղավ են կտրված փշալարը Հայ-թուրքական սահմանի վրա, որտեղ ռուս սահմանապահներն են կանգնած...

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets