ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.01.2016

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ. Սահակ Լիսիցյան

Սահակ Դանիելի Լիսիցյան (1864, սեպտեմբերի 10, Թիֆլիս - 1934, մարտի 30, Երևան), հայ ճարտարագետ։ Ստեփան Լիսիցյանի եղբայրը։
Սովորել է Բելգիայի Լիեժ քաղաքի պոլիտեխնիկ դպրոցում։ Նախագծել և կառուցել է Երևանի և Անդրկովկասի մի շարք քաղաքների ջրմուղներ։ 1887-1918 թվականներին եղել է Թիֆլիսի ջրմուղի և սանիտարատեխնիկական բաժնի վարիչը։ Իր նախագծած ընդարձակ զտիչներն օգտագործելով՝ կառուցել է ավելի կատարելագործված ջրամատակարարման համակարգ, որը թույլ է տվել Քուռ գետի ջրերի հաշվին լրացնել Ավճալայի աղբյուրների ջրի պակասը և ավելացնել մատակարարվող ջրի քանակը։ 1909 թվականին ջրմուղայինների համագումարում նա զեկուցել է Նատախտարիի աղբյուրներից օգտվելու առավելությունների մասին, որի հիման վրա մշակվել և իրագործվել է նոր ջրմուղի նախագիծ։ Իրականացվել է նաև նրա՝ Քուռի աջ բազուկը ծածկելու և այն փողոց դարձնելլու առաջարկը։
1908 թվականին Լիսիցյանի նախագծով և Ա. Ղարաջյանի միջոցներով կառուցվել է մի շինություն, որը միացվել է Խուդադյանի տանը և շենքում տեղավորվել են ընկերության բոլոր հիմնարկությունները՝ որբանոց, գրադարան-ընթերցարան, ճաշարան և խորհրդի գրասենյակը։
1919 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Շվեյցարիա։ 1925 թվականին կառավարության հրավերով վերադարձել է Հայաստան և նշանակվել Երևանի ջրմուղի վարիչ։
Նրա մասնակցությամբ նախագծվել և կառուցվել են՝
Երևանի առաջին ջրմուղը
Շուլավերի և Անդըրկովկասի շատ քաղաքների ջրամատակարարման համակարգեր
Լիսիցյանին է պատկանում Այղր լճից ջուրն էլեկտրականությամբ բարձրացնելու գաղափարը։ Նրա ղեկավարման տարիներին սարքավորվել է առաջին բաղնիքը, բարելավվել քաղաքի ջրամատակարարումը։ Ճարտարագետի մտահղացմամբ կառուցվել են Գետառի մաքրող զտիչները, որոնց շնորհիվ քաղաքին մատակարարվող ջրի քանակն ավելացվել է 40 հազար դույլով՝ հասնելով մինչև 200 հազար դույլի։
1925-1930 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, այնուհետև՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Հիվանդության պատճառով կյանքի վերջին տարիներին չի զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Ժողկոմխորհի որոշմամբ նրան նշանակվել է անհատական կենսաթոշակ։ Մահացել է Երևանում։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։








Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets