ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.01.2016

ԽՈՀԵՐ...

ՏԻԳՐԱՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Շատ անգամներ ու ամենուրեք, ֆեյսբուկյան մերօրյա ու մեր սեփական հարթությունում, որը նունն է, թե կյանքում, ականատեսն ու ունկնդրողն ես լինում մի բացահայտ առճակատման, որը, գրեթե ոչինչ չարժե, որպես խորհուրդ, սակայն չափից դուրս վտանգավոր է և պառակտիչ` իր բաղադրության ու կառուցվածքի մեջ: Խոսքս վերաբերվում է այն զանգվածի միջև տեղի ունեցող երևույթին,որոնք կյանքի, իրենց իսկ ցանկության, իրենց իսկ գենետիկ մղումի և ճակատագրի բերումով գտնվում են պանդխտության մեջ և, ցավոք սրտի, կրում են պանդուխտի այդ խարազանը: Գիտեք ինչ հարգելի արևելքի ու արևմուտքի հայրենակիցներս, ես կարծում եմ, որ ապրելով այս կամ այլ աշխարհագրական տարածքում, բոլորովին էլ պարտադիր չէ, որ մենք լինեք ամենավոխերիմ հակառակորդը մեկս մյուսին, լինենք ամենախիստ քննադատը այս կամ այն բարքերին ու վարքերին, միևնույն ժամանակ մոռանալով այն բարքերի ու վարքերի մասին, որոնց, թե գենետիկ կրողներն ենք և, թե նրանց ծնունդն ու հետևողը, և վերջապես, միևնույն է, անգամ մեծ ցանկության դեպքում ևս, անկարող ենք լինել օտար «արժեքների» կրողը և, վերջին հաշվով` «Արարատյան դաշտի պայծառ մի առավոտ» վերադառնալու ենք մեր սեփականին ու մեր տուն: Ու, վերջին հաշվով, մենք չենք հեռացել մեզանից. մեր հորովելից ու քոչարուց, մեր Արևից ու Էությունից, մենք այստեղ ենք, մեկմեկուս անցյալից եկած ու, միասին, կողք-կողքի դեռ ապագա գնացող: Ապագա, որտեղ օտարի ամեն ինչին կարող ենք միայն ունկնդիրը լինել, այլ ոչ կրողը, կամ` որի համար պայքարողը: Եթե Եվրոպաներում ապրողներս կարծում ենք, որ նրա արժեքների կրողն ենք, ապա դա մոլորություն է, կամ կույր մի մոլություն, որի բացատրությունն անգամ չունենք, քանի որ այն, արդարացված չէ մեր իսկ կողմից: Եթե ռուսաստաններում ապրելով, մեզ թվում է, թե մտքով ու ուղեղով հասկանում ենք ռուս ժողովրդին ու նրա վարքուբարքը, ապա կրկին մենք սխալվում ենք, կամ էլ արդեն ավելի հարբաց ենք, քան կողքինն է:
Անկարելի է վերջապես, կրել մի բան, որը քոնը չէ: Նույնքան, դեռ ավելի անկարելի է վերաբերվել սեփական ու ազգային բարոյականությանը, որը Հայոցն հարիր մայրական կաթի հետ, Հայոցն հարիր ընտանիքից վերցրածն ու սերածը, նույնացնել արևմտյան ու ռուսաարևելյան անհասկանալի ու անընդունելի բարոյավարքային սովորույթներին, ու դեռ թշնամաբար հայհոյել մեկմեկու, կամ մեղադրել, թե ինչու սա չէ, այլ դա է: ...Ոչ սա' է, ոչ դա՛ է... այլ ունենք մերը, որի համար հաստատ կարելի է պայքարել, պայքարել միահամուռ ու` որպես մի բռունցք, թույ չտալով օտարածին ու վտանգավոր տարրերի ներթափանցմանը` մեր Աստվածայինի ու բացարձակ արժեքների մեջ: Կորևոր չէ, թե դու որ օտարության մեջ ես կոչվում խարազանված պադնդու՞խտ... սեփակա՛ն իսկ կամոք խարազանված պանդուխտ...: Եթե, յուրաքանչյուրս, ովքեր գտնվում են օտարության մեջ, և այդքան ջանադրաբար ու ջանսիրորեն պայքարեինք մեր սեփականի համար, սիրելով ու հարգելով միմիանց, ապա չէին լինի ոչ այդ չարաբաստիկ պառակտիչները, ովքեր օր ու գիշեր տառապում են, որպեսզի քանդեն ու ավերեն այն վերջին «պատը», այն վերջին խարիսխը, որը դեռ կանգուն է ու գրավականն է մեր ազգային դիմագծի, մեր վաղվա օրվան, ապա չէր լինի այն խարազանը, որը առավոտից մինչ երեկո կրնկակոխ, մեզ պետք է հիշեցնի, թե ով ենք մենք և, ինչու ենք օտարական: Վերջապես` եկեք սիրենք ինքներս մեզ, սիրենք այնպես, որ այդ սերը ծնի այն բռունցքը, որը պետք է ջախջախի թշնամուն, լինի այն ներքին, թե` լինի արտաքին, որովհետև, ամենքս էլ ունենք պարտականություն ու պարտավորություն, թե ինքներս մեր հանդեպ, թե Հայրենիքի և, թե ծնողի ու ծառանգների: Առանց այդ Աստվածային ու Տիեզերական Սիրո, անհնար կլինի վաղվա օրվա մեր համառ պայքարը, որը կվերածվի թույլ մի ձայնակցման ու անհույս հուսալքման: Առանց այդ սիրո, անհնար կլինի ամուր սեղմվել սիրելիիտ ու հարազատիդ ու` սպասել առավոտին` վաղվա պայծառ Արարատյան առավոտին...

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets