ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.01.16

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ. Ջիմ Թորոսյան

Ջիմ Թորոսյան Պետրոսի (Ապրիլի 18, 1926 - հունվարի 5, 2014), հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ (1971 - 1981

1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1954 թվականին Մոսկվայում ավարտել է ԽՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957 թվականից Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է։ 1954 թվականից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979 թվականից՝ պրոֆեսոր)։ 1962-1964 թթ.՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։ 1958 թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։
1989-1990 թթ. Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր։
ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ։
Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001
Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներ։ Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի։
Արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը։ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի դափնեկիր (2009)։
2006թ. ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
Բնակվել է Երևան քաղաքում, Բաղրամյան պողոտա, Ալիխանյան փ. շենք 12 հասցեով, իր և ճարտարապետ Էդիկ Պապյանի կողմից նախագծված շենքում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets