ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.01.16

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Սամվել Խալաթյան

Սամվել Խալաթյան (1950, հունվարի 9, Կիրովական), դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010), Հայաստանի Գրողների, Թատերական գործիչների, Ժուռնալիստների, Նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիայի (IFJ) անդամ։


Ծնվել է 1950 թվականին, Կիրովական քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը։
Երկար տարիներ աշխատել է լրագրության ասպարեզում՝ Վանաձորի քաղաքային և Լոռու մարզային պաշտոնաթերթերի գլխավոր խմբագիր։ Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները , «Արփի» հասարական-քաղաքական և «Նշտար» առողջապահական թերթերը։ Ստեղծագործել և մամուլում տպագրվել է դպրոցական տարիներից։
Բազմաժանր ստեղծագործող է։ Հրատարակել է բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 35 ժողովածու (13-ը՝ ալմանախային)։
Ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Ավելի քան 20 պիես Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում, Հալեպի, Կիպրոսի, Լոս-Անջելեսի, Ստեփանակերտի, Թբիլիսիի հայկական թատրոններում ունեցել են 50-ից ավելի բեմադրություն։
«Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան SIBIU միջազգային թատերական փառատոնում համարվել է 2004թ. լավագույն պիեսներից մեկը՝ անգլերեն և ռումիներեն լեզուներով հրատարկվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների Անթոլոգիայում։
Հեղինակել է կոմպոզիտոր Ստեփան Ռոստունու «Հարևաններ» ֆոլկ-օպերայի լիբրետտոն, 1983թ.։
«Կեսօրյա ստվերներ» վիպակի մոտիվներով «Շանթ» ՀԸ-ում նկարահանվել է «Անցյալի ստվերներ» սերիալը՝ 2013թ.։
Նրա բանաստեղծություններով, տեքստերով երգեր են գրել կոմպոզիտորներ Գ.Հախինյանը, Ստ. Ռոստունին, Ա.Ավետիսյանը, Գ.Աղաբաբյանը, երգահան Ա. Ասատրյանը, այլք։
Հրատարակած գրքերը
  • «Անվավեր ժպիտներ» - երգիծական ալմանախ «Սովետական գրող», 1981թ.։
  • «Անվավեր ժպիտներ» - երգիծական ալմանախ «Սովետական գրող», 1991թ.։
  • «Ոզնու կատակներ» - երգիծական ալմանախ «Արվեստ», 1991թ.։
  • «Թագուհի» - վիպակ, 1-ին մաս, «Վերածնունդ», 1993թ.։
  • «Ստվերները չքանում են կեսօրին» («Կեսօրյա ստվերներ») - վիպակ, «Վերածնունդ»,1993թ.։
  • «Ազատ Խլղաթյան» - մենագրություն, «Գրական վերնատուն», 1994թ.։
  • «Ցպահանջ» - բանաստեղծություններ, «Գրական վերնատուն», 1994թ.։
  • «Թագուհի» - վիպակ, 2-րդ մաս, «Գրական վերնատուն», 1994թ.։
  • «Շունն ու կատուն» - բալլադ (մերօրյա շարունակություն), «Գրական վերնատուն»,1996թ.։
  • «Հայ պարը օտար բեմի վրա» - մենագրություն, «Գրական վերնատուն», 1997թ.։
  • «Հայաստան, բարության փորձաքար» - ալմանախ, պատմվածքներ, «Արմինֆո»,1999թ.։
  • «40 օր համբառնալուց առաջ» - տրագիկոմեդիա, «Վան Արյան», 2000թ.։
  • «Ուղղալարի հրաշքը» - քրոնիկ վավերագրություն, «Վան Արյան», 2002թ.։
  • «The last jester» (անգլերեն), «ULTIMUL BUFON» (ռումիներեն)–«Antologia»Editura NEMIRA,2004թ.:
  • «Թագուհի» - վիպակ (երեք մասերը՝ միասին), «Վան Արյան», 2005թ.։
  • «Վերջին ծաղրածուն» - (պիեսների ժողովածու) «Հայաստան», 2005թ.։
  • «Հրադադար» - պիես (Համահայկական գրական մրցույթում 1-ին մրցանակի արժանացած ստեղծագործությունների ալմանախ՝ «Դեպի աղբյուրը լույսի») արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն, 2006թ.։
  • «The last jester» - «Contemporary Armenian drama» ( Writers’ union of Armenia, Yerevan, 2006)
  • «Գրական Լոռի» - Լոռու գրողների ստեղծագործությունների ալմանախ, «Նշանակ», 2006թ.։
  • «Միասին» - գեղարվեստական ակնարկ, «ՍԻՄ» տպագրատուն, 2007թ.։
  • «Խաչատուր (Փաշա) Մատինյանի տոհմաճյուղը» - մենագրություն, «Հայաստան», 2008թ.։
  • «Վերջին ծաղրածուն» - պիեսներ, (պարսկերեն), Թեհրան, «Աֆրազ» հրատարակչություն, 2008թ.։
  • «Մայրասարի ուխտավորը» - գեղարվեստական վավերապատում, «ՍԻՄ» տպագրատուն, 2008թ.։
  • «Hello, Evrope!...» - երգիծական պատմվածքների ժողովածու, «Հայաստան», 2008թ.։
  • «Հումորի նժար» - երգիծական ալմանախ, «Իրավունք» հրատարակչություն, Երևան, 2009թ.։
  • «Սիրո ձեր ժամանակը» - Վանաձորի արձակագիրների ալմանախ, «ՍԻՄ» տպագրատուն, Վանաձոր,2009թ.։
  • «Գրական ՎՊՄԻ» -(Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 40-ամյակի առթիվ՝ ստեղծագործող շրջանավարտների ալմանախ), «Իրավունք» հրատ. 2009թ.։
  • «Անահիտ» - էսսե, «Վան Արյան» հրատարակչություն, 2010թ.։
  • «Պարկեշտ հումոր» - ալմանախ, «Լուսաբաց» հրատարակչություն, 2010թ.։
  • «Փոքր քաղաքի մեծերը» - երգիծավեպ, առաջին մաս, «Հայաստան» հրատարակչություն, 2010թ.։
  • «Թագուհի» - վիպակ (երեք մասերը միասին՝ երկրորդ հրատարակություն ), «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան,2011թ.։
  • «Նվիրում» - գեղ.վավերապատում, «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2013թ.։
  • «Դատախազը» - գեղ.վավերապատում, «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2014թ.։
  • «Փակուղուց այն կողմ» - (պիեսների ժողովածու) «Հայաստան», 2015թ.։
  • «Հայկական դրամատուրգիա» - ալմանախ (պարսկերեն՝«Հրադադար» պիեսը ), Թեհրան, «Աֆրազ» հրատարակչություն, 2015թ.։

Բեմադրված պիեսները
  • «Վանաձորի բարի ասպետները» - 1982, 1988 և 2015 թթ.՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոն
  • «Մաժոր թագավորի հանդեսը» - 1983թ.՝ Վանաձորի Հորովել ազգագրական երգի-պարի պետական համույթ
  • «Ինչպես հի՛ն, հի՛ն հեքիաթում» - 1984 և 1989թթ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետթատրոն
  • «Վայրէջքը թույլատրվում է բարեկամներին» - 1985թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետթատրոն
  • «Գոտեմարտ» - 1985թ.՝ Վանաձորի մշակույթի պալատի ժողթատրոն
  • «Խելակորո՛ւյս, խելակորո՛ւյս սեր» - 1987թ.՝ Վանաձորի երկաթուղայինների ժողթատրոն, 1998թ. և 2014թ.՝ Վանաձորի, 1999թ.՝ Գյումրիի, 2004թ.՝ Կապանի պետթատրոններ, Կիպրոսի, Լոս-Անջելեսի հայկական թատերախմբեր
  • «Կաղանդ պապի գաղտնիքը» - 1987թ.՝ Վանաձորի պետթատրոն
  • «Սոնորիայի հրաշքը» - 1989թ.՝ Երևանի, Մինսկի, Ալմա-Աթայի, Քիշնևի պատանի հանդիսատեսի և Արտաշատի պետթատրոններ, 1999թ.՝ Վանաձորի պետթատրոն, 2000թ.՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, 2004թ.՝ «Նորք» թատրոն
  • «Քաջ Նազարը փոխում է մասնագիտությունը» - 1991թ.՝ Վանաձորի պետթատրոն, 1992թ.՝ Վանաձորի տիկնիկային թատրոն, 1993թ.՝ Վանաձորի Հորովել ազգագրական երգի-պարի պետական համույթ
  • «Ձախորդ Փանոսի անհավատալի արկածները» - 1998թ.՝ Վանաձորի տիկնիկային թատրոն
  • «40 օր համբառնալուց առաջ» - 1999թ.՝ Վանաձորի, 2000թ.՝ Գյումրիի, 2001թ.՝ Երևանի երիտասարդական («Փոսի»), 2002թ.՝ Ստեփանակերտի, 2003թ.՝ Կապանի, 2009թ.՝ Երիտասարդական-փորձարարական,2012թ.՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետթատրոններ, Երևանի «STAGET» արտիստական թատրոն-ստուդիա
  • «Ճիչ» - 2008թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան, 2004 և 2010թթ.՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետթատրոններ, 2014թ.՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետթատրոն, 2014 և 2015թթ.-ին՝ ՀԹԳՄ թատրոն
  • «Աքլորականչ» («Ճիչ») - 2004թ.՝ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն»
  • «Վերջին ծաղրածուն» - 2004թ.՝ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
  • «Վերջի սկիզբը» - (մոնոդրամա՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Թիմոն աթենացի» ողբերգության ) 2006թ.՝ Թեքեյան մշակութային կենտրոնի թատրոն
  • «Հրադադար» -2006թ.՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն,2011թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան թատրոն, 2015թ.՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թատերախումբ
  • «Հավերժության գաղտնիքը» - 2008թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան թատրոն
  • «Սիմոն թագավորը» - 2008թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետթատրոններ
  • «Մի ֆունտ սիրտ» - (մոնոդրամա՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության) 2009թ.՝ Վանաձորի «Բոհեմ» թատրոն
  • «Գիսաստղ N ԱԶ ԱR» - 2010թ.՝ Հալեպ, «Համազգային թատրոն»
  • «Սերը պահարան չի հարցնում» - 2010թ.՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն
  • «Քեռի Քուչին,Թոմն ու Ջերրին և մյուսները» -2013թ.՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվ., Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. պետթատրոններ
  • «Փակուղուց այն կողմ» - 2014թ.՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոն


Պարգևներ, մրցանակներ
  1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ,2010թ.։
  2. ԽՍՀՄ թատերական փառատոնի դափնեկիր, 1985թ.։
  3. ԽՍՀՄ մանկական ազգային պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակ՝ «Վանաձորի բարի ասպետները» պիեսի համար,1983թ.։
  4. ՀԽՍՀ Գրողների և Թատերական գործիչների միության առաջին մրցանակ՝ «Սոնորիայի հրաշքը» պիեսի համար,1987թ.։
  5. ԽՍՀՄ մանկական ազգային պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակ՝«Սոնորիայի հրաշքը» պիեսի համար, 1989թ.։
  6. Համահայկական Գրական մրցույթում առաջին մրցանակ՝ «Հրադադար» պիեսի համար,2006թ.։
  7. «Մկրտիչ Սարգսյան» գրական մրցանակ՝ «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպի համար,2010թ.։
  8. «Արտավազդ» մրցանակ՝ «Պադամ, պադամ, պադամ» պիեսի համար,2013թ.։
  9. «Լևոն Շանթ» մրցանակ՝ «Գնացքի երկու տոմս» պիեսի համար,2013թ.։
  10. ՀՀ ԱԺ պատվոգիր 2013թ.։
  11. Գրական-լրագրողական նշանակալից գործունեության համար՝ Վ. Լենինի Հոբելյանական մեդալ, 1970թ.։
  12. «Ժուռնալիստ» ամսագրի Պատվավոր դիպլոմ,1975թ.։
  13. ՀամԼԿԵՄ և ՀԼԿԵՄ Կենտկոմների պատվոգիր,1978թ.։
  14. ԽՍՀՄ Ժուռնալիստների Միության պատվոգիր,1981թ.։
  15. ԽՍՀՄ Գրողների Միության քարտուղարության Դիպլոմ,1985թ.։
  16. Լոռու մարզպետարանի և «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի կողմից «Լոռվա ասպետ» պատվո նշան,2009թ.։
  17. Երևանի քաղաքապետի պատվոգիր,2010թ.։
  18. Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ,2010թ.։
  19. Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալ,2010թ.։
  20. «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին» մեդալ,2010թ.։
  21. «Մշո զարմ» գիտակրթական ՀԿ-ի «Ազատ Խլղաթյան» հուշամեդալ,2010թ.։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets