ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.01.16

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հարո Ստեփանյան

Հարո Լևոնի Ստեփանյան (1897, ապրիլի 13, Ելիզավետպոլ - 1966, հունվարի 9, Երևան), հայ կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960

Հարո Ստեփանյանը ծնվել է Ելիզավետպոլում։ Մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ 1919 թվականից մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում (դաշնամուր՝ Կ. Ադուրալովա, երաժշտության տեսություն և ստեղծագործություն՝ Ա. Տեր-Ղևոնդյան), որտեղ ծանոթացել է Ռոմանոս Մելիքյանի հետ, ում ստեղծագործությունը հսկայական տպավորություն է գործել նրա վրա։ 1920 թվականից Սանահինում, Ալեքսանդրապոլում աշխատել է որպես ուսուցիչ։ 1923 թվականին ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (Միխայիլ Գնեսինի ստեղծագործական դասարան)։
Այդ շրջանի ստեղծագործություններից աչքի են ընկել չորս երգերը՝ «Մայիս», «Օրորոցային», «Լորիկ» և «Հնձի երգ»։
1926-1930թթ. սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարանում։ Լենինգրադյան տարիները (1926-1930) մեծ նշանակություն ունեցան կոմպոզիտորի ստեղծագործական դիմանկարի ձևավորման, կոմպոզիտորական վարպետության, տեսական հաստատուն գիտելիքների ձեռքբերման գործում։ Փորձված մանկավարժները, կոնսերվատորիայի ստեղծագործական մթնոլորտը նպաստեցին բարձր ճաշակի, ստեղծագործական պահանջկոտության, արդիականության նկատմամբ հետաքրքրության զարգացմանը։
1927-1929 թվականների ամռանը Ստեփանյանը մասնակցեց Քրիստափոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին։ Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի առան 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ։ «Այդ ինքնօրինակ արշավն օգնեց ինձ ավելի խոր ճանաչելու իմ հայրենիքի անկրկնելի գեղեցկությունը, - ասում էր Ստեփանյանը։ -Հետագայի իմ ստեղծագործություններից շատերը ծնվել են այն օրերին ստացած տպավորությունների ազդեցության տակ, մասնավորապես իմ «Հեյ, Արագած» երգը, որ գրված է Շիրակի «Սահարիի» տիպի ոճով, երգեր, որոնք փառաբանում են առավոտը, այգը, արևը»։
1930 թվականից մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։ 1930-1934թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947թթ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ 1938 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։
Հարո Ստեփանյանի երաժշտական ստեղծագործություններն են՝ հինգ օպերա, երեք սիմֆոնիա, կոնցերտ դաշնամուրի համար, կամերային երաժշտության ստեղծագործություններ, ռոմանսներ և այլն։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets