ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.02.16

ՄԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ի ՄԱՍԻՆ ԿԱՄ ԵՌԱԲԼՈՒՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԷՋՄԻԱԾԻՆ


Մաշտոցի պողոտայով մի աղջիկ փութկոտ քայլերով իջնում է դեպի փակ շուկա։ Ցուրտ է, ձեռքերը դրել է գրպանները ու շտապում է։ Հասավ Ամիրյան խաչմերուկին ու արագ բարձրացավ Էջմիածին տանող երթուղայիններից մեկը․․․
«Ներիր Զորավար, Եռաբլուր գալու փոխարեն գնում եմ Էջմիածին, քո ծննդյան օրն է, բայց գնում եմ քո զինակցին այցի, ներիր» ինքն իրեն կրկնում էր ու դուրս նայում երթուղայինի պատուհանից․․․
․․․Անցավ Մայր Աթոռի բակով, հեռվում նշմարեց սբ․ Գայանե վանքի գմբեթն ու քայլերն արագացրեց։ Վանքի բակում երիտասարդ սարկավագն առաջ եկավ՝ մեղավոր ժպտալով ասաց․
-Փակ է եկեղեցին, ներսում պաշտոնյաներ են․․․
Սարկավագի կողմը չնայեց, քայլեց դեպի վանքի ձախ կողմը։ Տապանաքարերի վրա ձյան հաստ շերտ էր,
մաքուր էր միայն մի տապանաքար՝ Զորավար Մախլուտոյինը։ Այդտեղ էլ եկել էր, բայց տապանաքարի կողքին կանգնած էին երկու տղամարդ ու ինքը քայլերը դանդաղեցրեց։ Սկսեց մաքրել Վազգեն Առաջինի մոր տապանաքարը ու սպասել տղամարդկանց հեռանալուն, բայց տղամարդիկ չէին հեռանում, վերջապես համարձակություն հավաքեց ու մոտեցավ։ Բարևեց ու կանգնեց քիչ հեռվում։ Տղամարդկանցից մեկն ասաց․
-Դու ճանաչում ե՞ս իրեն։
-Իմ պապն է,- հպարտ պատասխանեց ինքը։
-Դե եթե քո պապն է, պատմիր նրա մասին։
Ու ինքը սկսեց խոսել, պատմեց ինչ գիտեր, ինչ լսել էր, ինչ կարդացել էր ու ասաց․
-Նա միայն իմ պապը չի, մեր բոլորի պապն է։ Այսօր Անդրանիկի ծնունդն է, բայց ես այստեղ եմ եկել, որովհետև, Մախլուտոն նրան շատ էր սիրում, իսկ երբ Անդրանիկը մահացավ, Մախլուտոն Կալիֆոռնիայից տեղափոխվեց Ֆրանսիա և սկսեց ամեն օր այցելել քարե հեծյալին Պեր-Լաշեզ գերեզմանատանը։ Նա բոլորինս է և քանի-որ չուներ ընտանիք, ես համարում եմ, որ մենք բոլորս նրա ժառանգներն ենք․․․
-Նա ունեցավ ընտանիք, բայց նրանք իր հետ հայրենիք չվերադարձան,- զվարթ ասաց տղամարդկանցից մեկը,- իսկ ես սրանից մի քանի տարի առաջ, իմ միջոցներով, նրա թոռանն այստեղ բերեցի, ցույց տվեցի իր ՊԱՊԻ գերեզմանը, բայց․․․բայց նա հպարտ կլիներ, որ իր թոռը դու լինեիր աղջիկս, ճակատդ համբուրելու աղջիկ ես։
-Ինձ համար շատ լավ լուր էր, ես ուրախ եմ, որ նա ընտանիք է ունեցել, ժառանգներ ունի․․․
Անծանոթն ընդհատեց աղջկան․
-Իսկ դու գիտե՞ս, որն է Խենթի Լալայի գերեզմանը,- ու առանց պատասխանի սպասելու շարունակեց,- Իմ հետևից արի, իմ ոտնահետքերի տեղերով արի, ձյուների մեջ մի մտնի։
Վանքի բակում, ծիրանիների տակ, կիսակլոր մի քար էր, մաքրեցին քարը, բացեցին անունը, կանգնեցին լռեցին։
-Մենք ուրախ ենք, որ բացի մեզ Նրան էլի այցելող կա, շնորհակալություն քո ծնողներին, որ այսքան հայրենասեր զավակ են մեծացրել, գեղեցիկ արտաքինը գեղեցիկ հոգով է օժտված։
Ինքն ամոթխած ժպտաց ու ասաց․ -Ես գնամ, շնորհակալ եմ, ինձ համար շատ արժեքավոր տեղեկություններ իմացա։
Ու շրջվեց, որ հեռանա։ Հանկարծ տղամարդկանցից մեկն ասաց․
-Դու չիմացար, թե ովքեր էին քո զրուցակիցները, ես Արմավիրի փոխմարզպետն եմ, ինքը՝ Էջմիածնի քաղաքապետը։
Մինչ այդ անկաշկանդ զրուցում էր, հանկարծ սկսեց կմկմալ ու ասաց․
-Ինչ լավ է, որ կան նման պաշտոնյաներ, ովքեր այցելում են իրենց կյանքը հայրենիքի համար կամուրջ սարքած հերոսներին։
․․․Մինչև Երևան, ամբողջ ճանապարհին շնորհակալություն էր հայտնում Աստծուն, որ սիրելի Զորավարին անընտանիք ու անժառանգ չի թողել․․․

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets