ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.02.16

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ կառավարությանը, Դիվանագիտական ներկայացուցչություններին, Միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին, Վրաստանի մտավորականներին, ՀՀ Գիտությունների ակադեմիային, համայն աշխարհի մտավորականությանը.

Թուրքիայի կողմից Անի քաղաքի վերականգնման և պատմական փաստերի կեղծման քաղաքականությունն իրական սեպ է խրում տարածաշրջանի երկրների միջեւ` մշակույթի և ժողովուրդների բարեկամության տեսակետից: Տվյալ դեպքում վիճարկվում է Անիի Տիգրան Հոնենցի կողմից կառուցված եկեղեցու պատկանելիությունը, որը ներկայացվում է միջազգային հանրությանը որպես վրաց- քաղկեդոնական հուշարձան` դրանով իսկ հարցականի տակ դնելով Անիի հայկական հուշարձանների ամբողջական համալիր լինելու պատմական փաստը:
Լինելով իր ժամանակների հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր` Անին մնում է հայկական, ինչն արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա պատմական վկայություններում և եկեղեցական վիմագրերում:
Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարներից 17-ում պատկերված են Հայ Առաքելական եկեղեցու առաջին հայրապետ և հիմնադիր, հայկական քրիստոնեության նախահայր Սբ. Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային և դավանաբանական պատկանելիության ցցուն ապացույց են:
Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք` Թուրքիան շեղում է միջազգային հանրությունը բուն հայկական պահանջներից և դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր:
Սակայն մեզ համար հատկապես մտահոգիչ է եկեղեցու վերականգնման ընթացքում գմբեթի անավարտությամբ խեղաթյուրումը, վրաց-քաղկեդոնական հուշարձան հայտարարվելը, համապատասխան ցուցանակի տեղադրումը և վերջինով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների և մշակութային հակամարտության հրահրումը:
Հրավիրում ենք բաց նամակի հասցեատերերի ուշադրությունը կատարվածին ու ընթացող գործընթացներին և առաջարկում հնարավոր բոլոր միջոցներով կանխել միջազգայնորեն ընդունված չափանիշներից զուրկ և պատմական հուշարձանի նախնական տեսքը խեղաթյուրող վերականգնումն ու վկայագիրը` ինչ պարբերաբար փոփոխվում է առանց ներառելու Հոնենց կառուցողի կամ պատմականորեն եկեղեցական համայնքի ազգությունը: Այս ամենը կատարվում է պատմական ճշմարտության քաղաքական դաշտ տեղափոխելու նպատակներով:
Խնդրով մտահոգ` Քանդակարծության ազգային պարկ-թանգարանի կողմից իրականացվել է ստորագրահավաք , որին մասնակցել են 1350 և ավելի մտավորականներ աշխարհի տարբեր երկրներից: Ստորագրահավաքի մասին հրապարակումները հասարակական լուրջ մտահոգություն են առաջացրել, որի արդյունքում խնդրով սկսել են հետաքրքրվել նաեւ միջազգային ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերի մասնակիցները:
Հույս ենք հայտնում, որ խնդրով մտահոգված երկրների մտավորականությունը, ոլորտի պատասխանատուներն ու հասարակությունը պատրաստ են հարցը քննարկել միջմշակութային երկխոսության հարթակներում` դրանով իսկ ստեղծելով տարածաշրջանում պատմական արժեքների շուրջ ծավալվող տարաձայնությունների գիտական, բազմակողմ միջավայր:
Մենք ապրում ենք մշակութային հարուստ պատմական շերտերով ամփոփված տարածաշրջանում և ունենք երկխոսությամբ վստահության ու բարեկամության միջավայրի ամրապնդման անհրաժեշտությունը:

Նախաձեռնության հեղինակ` Քանդակագործության ազգային պարկ-թանգարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets