ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.02.16

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. Լեւոն Ստեփանի Տեր-Մելիքսեթյան

Լևոն Ստեփանի Տեր-Մելիքսեթյանը (մականուն՝ Բրսեի Լևոն) (1887–1937) հայ ազգային ազատագրական շարժման գործիչ էր։

Ծնվել է 1887թ. Բաշգյառնի գյուղում (այժմ Գառնի)։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան Հայոց Հոգևոր ճեմարանում։ Անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ 1909-1911թթ. Պարսկական հեղափոխության ժամանակ Նիկոլ Դումանի խմբում մասնակցել է Թավրիզի պաշտպանությանը։ Թավրիզից անցել է Սալմաստ, ապա Վան և հետո Բայազետ։ 1914թ. մասնակցել է Դրոյի կողմից կամավորական գումարտակ կազմակերպելու գործին, նրա կազմում հանդիսացել է վաշտի հրամանատար, հետագայում դարձել խմբապետ Յապոնի օգնականը, անցել Արևմտյան Հայաստան և կռվել մեր դարավոր թշնամու դեմ։ Ունենալով առաջադեմ հայացքներ, զբաղվել է հասարակական քաղաքական գործունեությամբ, եղել է գլավա, հեծյալ հարյուրակի հրամանատար (հարյուրապետ)։ Որպես հեծյալ զորախմբի հրամանատար տարբեր տարիների մարտնչել է թուրքերի դեմ, մասնակցել 1916-1917թթ. հայերի ինքնապաշտպանական գործողություններին, 1918թ. Բաշ-Ապարանի ճակատամարտին։ Լինելով ազգային ազատագրական պայքարի նվիրյալ՝ աչքի է ընկել առանձնահատուկ խիզախությամբ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենիքի Փրկության Կոմիտեի ստեղծմանը, 1921թ. Փետրվարյան հակախորհրդային ապստամբությանը։ 1921թ. Փետրվարի 18-ին նա իր հարյուրակով հարձակվել Երևանի բերդի վրա և ազատել զինակիցներին։ Ապստամբության պարտությունից հետո նահանջել է Զանգեզուր, այնուհետև անցել Իրան, որտեղ նրան ձերբակալում են։
Լևոն Տեր Մելիքսեթյանը ավագ որդու՝ Ստեփանի հետ
1922թ. փախնում է բանտից, վերադառնում Հայաստան։ 1922թ. Օգոստոսի 24-ին Հայաստանի ՉԿ-ի կոլեգիայի կողմից, հակասովետական գործունեություն ծավալելու համար, ազատազրկվել է հինգ տարով և ուղարկվել համակենտրոնացման ճամբար, որտեղ անցկացրել է երեք տարի։ Հետագայում՝ ԳՔՎ(ГПУ)-ի կողմից 1930թ. ձերբակալվել է և բանտարկվել Մետեխի բանտում, որը սովետական ժամանակաշրջանում ծառայել է որպես քաղաքական բանտ։ ՀԽՍՀ ՆԳԺԿ եռյակի 1937թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ, որպես ընդհատակյա հակահեղափոխական դաշնակցական կազմակերպության անդամ, դատապարտվել է բարձրագույն պատժի՝ գնդակահարության։ Կնոջը՝ Արփենիկ Մելիքսեթյանին, իր երեխաների՝ Հերիքնազի, Մաքսիմի, Հռիփսիկի, Կալիպսեի հետ միասին ԽՍՀՄ ՊԱՄ-ին կից հատուկ խորհրդակցության 1949թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ, որպես դաշնակի ընտանիքի անդամների, արտաքսել ենԱլթայիերկրամաս։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets