ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.02.16

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽԵԼԱՑԻ ՊԱՐՏԻԱ Է ԽԱՂՈՒՄ, ԵՎ ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Արծրուն Պեպանյանքաղաքական վերլուծաբան, գրող:
Հեղինակ է մի շարք պատմավեպերի,
վիպակների,
քաղաքական
ուսումնասիրությունների:
Քաղաքական որևէ քայլի խելացիության աստիճանը որոշելու համար հարկավոր է՝

ա/ մի կողմ դնել հույզերը,
բ/ ձերբազատվել կանխակալ դիրքորոշումներից,
գ/ հանգամանալից քննել այն իրավիճակը, որում կատարվել է քայլը,
դ/ պարզել իրականությունը պայմանավորող երևույթները և քայլ անողների կողմից դրանց գիտակցման աստիճանը,
ե/ քննել իրականությունը փոխելու այլընտրանքային առաջարկների իրականանալիության աստիճանը,
զ/ հաշվարկել այն վնասները, որոնք անխուսափելի են քննության ենթակա քայլը չանելու դեպքում:
Քանի որ ա և բ կետերի պահանջները տողերիս հեղինակի կողմից արդեն քսան տարի բավարարվում են ինքնաբերաբար, ապա միանգամից անցնենք այն իրավիճակի քննությանը, որում կատարվել է քայլը․․․․

Գ-Դ․
Հայաստանյան իրականությունը որոշում են մի քանի երևույթներ, որոնցից ամենաազդեցիկներն են՝
1. դաժան պատմության հետևանքով ժողովրդի մոտ ձևավորված բացասական հատկանիշների համախումբը,
2․ կապիտալիզմի կայացմամբ պայմանավորված, առաջին կետի առկայության պատճառով անխուսափելի սոցիալական աղետն ու մշակութային առումով հասարակության ստորին շերտերի հաղթարշավը, որն իրն հերթին խթանում է բացասական հատկանիշների համախմբին,
3․ ներմուծովի օրենքների պատճառած ավերը, որը քայքայում է պետությունը և իր հերթին հանգեցնում ստորին շերտերի գերակայության:

Ե․
Այս երեք գործոնների արդյունարար ազդեցությունն էլ կառավարում է մեր կյանքը: Մեր քաղաքական դաշտը դեռևս չի գիտակցում այս ամենը, հետևաբար նրա կողմից չկան այս ազդեցությունը կաշկանդելու, հաղթահարելու ունակ քայլեր:

Մինչ այժմ եղած բոլոր քաղաքական նախաձեռնությունները եղել են պայքար հետևանքների, և ոչ թե այդ երևույթների դեմ, այդ իսկ պատճառով ձախողվել են ու քայքայել ժողովրդի կամքը։ Առկա նախաձեռնությունները ևս, դժվար չէ համոզվել, որ չեն նկատում վերը նշված երևույթները, հաշվի չեն առնում դրանք, բացի այդ առանց բացառության կոշտ հակաիշխանական են, և ուժերի ներկա բալանսի պայմաններում, ցավոք, զրոյին մոտ է իրականությունը դրանց կողմից փոխելու հավանականությունը: Կան խնդիրը խորությամբ գիտակցող մեկ֊-երկու խմբավորումներ, սակայն դրանք դեռևս սաղմնային կազմավորումների փուլում են և դեռ բավական ժամանակ քաղաքական հայտ չեն ներկայացնի:

Զ․
Իշխանական համակարգը ևս ենթարկված է վերը նշված երեք երևույթների ազդեցությանը: Ավելին, քանի որ այնտեղ կան մեծ շահեր ու մեծ հնարավորություններ, ապա այն շատ ավելի է ախտահարված, քան հասարակության մյուս հատվածները: Իշխանական համակարգի ախտահարմանը մեծապես նպաստել են նաև ընդդիմադիր շարժումների դեմ մղած ինքնապաշտպանական կռիվները, որոնց ժամանակ նոմենկլատուրան հարկադրված քանիցս դաշն է կնքել մշակութային առումով հասարակության ստորին շերտերը ներկայացնող անհատների ու խմբավորումների հետ՝ որպես փոխհատուցում նրանց ներս թողնելով իշխանական պալատ կամ մերձիշխանական տիրույթներ: Արդյունքում մենք ստացանք գերախտահարված իշխանական մի համակարգ, որը մեկ անձի կամ անձերի խմբի կամքով ու ցանկությամբ չի ստեղծված, այլ արգասիք է խորքային երևույթների դրսևորման:

Մեր այդ իշխանական համակարգն այսօրվա իր վիճակով անկարող է լուծել ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու զարգացում ապահովել, ավելին, այն իր վարքով ամբողջության մեջ անգիտորեն վնասում է պետությանը, թուլացնում:

Սա է իրավիճակը, և պետությունն աղետի կմատնվի, եթե համարժեք հակաքայլեր չիրականացվեն: Ներկա պահին դրսից՝ ոչիշխանական հատվածից, այդ քայլերն անելու հավանականությունը, ցավոք, շատ մոտ է զրոյին․ համակարգը կուռ ինքնապաշտպանված է, իսկ ժողովուրդը՝ հիասթափված: 

Եթե իշխանական համակարգը թողնվի այնպիսին, որպիսին այն կա, ապա աղետը կլինի անխուսափելի: Ու ներկա իրողության մեջ, քաղաքական մտքի ու նախաձեռնությունների ներկայիս վիճակում, այս պահի համար կա ելքի միմիայն մի տարբերակ՝ հակաքայլերն արվեն ներսից: Քննելով Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը, կարելի է հանգել այն մտքին, որ աղետի վտանգի զգացողությունը, այս կամ այն չափով, կարծես թե կա նրա մոտ: Եվ ՀՅԴ-ն, անկախ այդ կառույցի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից, խելացի պարտիա է խաղում, քանի որ այս դեպքում ի հայտ է գալիս իրականությունը փոքրիշատե բարվոքելու, զրոյից տարբերվող հավանականությամբ մի տարբերակ: 

Թե որքա՞ն կդառնա հավանականության գործակիցը՝ 0՞, 1՞, թե՞ այդ թվերի միջակայքում կլինի, մեծապես կախված է նաև մեզանից: Բայց այդ մասին՝ հաջորդ անգամ։

ԱՂԲՅՈՒՐ՝ ԹԵՐԹ.am

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets