ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.03.16

Վանի գյուղական ուսուցիչները` 1910 թվականին...

Վանի գյուղական ուսուցիչները` 1910 թվականին... Այս հազվագյուտ լուսանկարում` հայ ազգային-ազատագրական շարժման հայտնի գործիչ Վանա Իշխանն է (նստած աջից երրորդը)՝ լուսանկարված Վանի դպրոցներից մեկի ուսուցիչների և աշակերտների հետ 1910 թվականին: Վանա Իշխանը (Նիկոլ Պողոսյան, 1882, Շուշի - 1915, ապրիլ, Վան)՝ Վանի 1915-ի հերոսամարտի ղեկավարներից էր, Արամ Մանուկյանի մտերիմ ընկերն ու զինակիցը: Նա սովորել է Շուշիի և Երևանի թեմական դպրոցներում։ 1903-ին «Շանթ» խմբի կազմում մեկնում է Արևմտյան Հայաստան, մտնում է Վան և մնում այնտեղ մինչև մահը:
Հայտնի է, որ բացի ազատագրական պայքարից, Վանա Իշխանը շատ էր կարևորում Վասպուրականի գյուղերում բնակչության կրթական գործընթացի կազմակերպումը: Հենց նրա ջանքերով էլ Աղթամարում բացվեց Կենտրոնական վարժարանը, որտեղ դասավանդում էր նաև ինքը: Իսկ լուսանկարի հեղինակն է անվանի ազգագրագետ, բանահավաք և հնագետ, Թիֆլիսում հրատարակվող «Ազգագրական հանդես»-ի խմբագիր Երվանդ Լալայանը (նկարի անվանումը՝ «Գյուղական ուսուցիչներ», «Վասպուրական» աշխատությունից, «Ազգագրական հանդես», 1910 թ.)։

ԱՂԲՅՈՒՐ՝ Ruben Shukhyan

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets