ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.05.16

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ. Աննա Գեւորգյան

ՄՈՄԻ ԲՈՂՈՔԸ
17.07.2004 

Թե ու՞մ եմ դիմում ես էլ չգիտեմ: Միևնույն է մի օր ինձ պետք է վառեն: Ինչո՞ւ եք զարմանում, այո՛, վառեն: Անխիղճ մեկը ինձ վրա ձեռք կբարձրացնի, չի էլ վախենա և ինչի՞ համար, որ մի փոքր լույս իրեն նվիրեմ ես ինձ այրելով: Միշտ է այդպես, զոհաբերելով կյանքիս էջերը` կլուսավորեմ շատերի մութը: Շատերի ցուրտը գուցե տաքացնեմ: Իսկ ես արցունքն աչքերիս լուռ կվառվեմ ու հօդս կցնդեմ: Եվ ինչու եկա ես լույս աշխարհ: Սա էլ կյանքը, լավն է, լավն է... ինչ՞ն է լավը, վառում են, վառում: Ու մեկ էլ մի պահ մտածում եմ, բա որ ես չլինեի, ինչը և ո՞վ պիտի էս մարդկանց անլույս գիշերները լուսավորեր, ցրտերը տաքացներ: Բա հո մենակ ես չեմ վառվում, մեկ մեկ էլ իրանք են շփոթմամբ կպնում կրակիս, մեկ էլ հոպ, տեսար մատը վառեց: Օ՜ֆ, ինչ հոգոց հանեմ, ո՞ւմը ինչ ասեմ, հո չեն առնելու տանեն տունը բարձի տակ պահեն, հենց լույսը կտրում են աստված եմ կանչում, որ քնեն: Դե որ քնեն ինձ չեն վառի կամ էլ սիրտս շուտ կհովացնեն: Սենց հույսերով ինչքա՞ն պիտի ապրեմ: Բա որ ամառվա լույսն ա բացվում, վայ էդ արևին, ինձ մոռանում են սեղանի վրա ու ջան, դե արի հիմա էլ առանձ վառվելու հալվի: Օ՜ֆ, դարդս ինչ է, բոլոր մոմերի վերջն էլ սա է: Գիտես, որ մատով են հանգցնում կրակը զզվում եմ: Լավ իսկ մեկ-մեկ էլ երեխաները որ չեն գալիս, հովը փչում դեմքիս, ու ջա՜ն հանգիստ խղճով հանգումեմ, չեմ էլ մտածում, թե երբ պիտի վառեն: Հետաքրքիր է, ո՞վ է ինձ հորինել, և ինչից եմ: Բա էդ էլ չիմանամ: Մեկ մեկ-մեկ նենց փիս հոտա վրաիցս գալիս, սաղ ասում են նավթա խառնած: Էդ նավթն ի՞նչա, ի՞նչ տեսք ունի, հա՜, երևի խառնուրդ եմ: Լսել եմ ասում են նեգրի ու սպիտակի խառնուրդ, երևի ես սպիտակն եմ, նավթն էլ նեգրն է: Թէ ինչ տարբերություն մեր մեջ, երկուսս էլ մոմ չենք: Էսօր ի՞նչ օր ա, հո մուռ չեն հանում, սաղ գիշեր վառեցին: Վախ, ոտերս, էս ինչ մրմուռ ա չեք պատկերացնի, հա Էս Էլ կյանքը, վառում են, վառում: Վայ, պրծնում եմ, բա ինչ անեմ, հեսա կմարեմ: Գիտեք, թե կյանքի վերջը որն է, էն մոմը, որ կիսատ վառված թափում են, զոհվելն է, էն էլ որ ես եմ, եր հեսա կվառվեմ ու լուսավոր կյանքից կպրծնեմ, նշանակում ա, որ ապրեցի մինջև կյանքիս վերջ: Մեռա ուրեմն բնական մահով: Ու ես ինրքան ապրեցի` 6 ժամ: Էս էլ իմ կյանքը: Բա ասում ենկյանքը լավ բան ա... վառում են, վառում:

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ
2011

Անվերջանալի խոր մթության մեջ կարծես թե հեռվից մի լույս առկայծեց ու տարիների անհաջող կյանքը այն կարծես փոխեց: Թեև երբեմն թվում է, թե վերջ, կյանքն այս ապրած է, ոչինչ չի փոխվի: Ինչպես հատորի գիրքը վերջացած` ետ բերեց կորցրած լուռ տարիների փոշոտ պատմությունը ու կեղտերի մեջ սկսում ես փնտրել մաքուր մի անկյուն, որտեղ կփորձես բուն դնել նորից և սկսել մի կյանք լրիվ զրոյից: Այս անգամ գուցե փորձես խուսափել անհաջող կյանքի դառը դասերից ու լինել զգույշ: Սակայն երբեմն, երբ փոշի դարձած հատորն այդ գլխիդ է ընկնում, կարծես թե նորից նույն կյանքն ես ապրում, ուզում ես գոռալ «Հերիք է, Բավ է»: Բայց ո՞վ կլսի: Անգամ երբ ձեռքդ խոսափող վերցնես, որ ձայնդ դառնա քիչ հասանելի, լարը կկտրեն ու անեծքներդ բումերանգի պես քեզ հետ կնետվեն: Ու այդ հարվածից, որ կարծես ապտակ իջնում է դեմքիդ, քո պարզ աչքերում կիջնի լուռ գիշեր: Ու մթության մեջ անվերջանալի կփնտրես մի տեղ` մաքուր ավելի: Բայց արդեն հիշիր, գուցե ուշ լինի, տեղերը զբաղված են, ոչինչ չի փոխվի:

ԱՆՀԱՋՈՂԱԿ
2011

Կյանքս կարծես մի անհաջող օղակ աջ ու ձախ տալով գլորվում է ցած: Ու երբեմն, երբ ետ եմ հրում, իմ ամբողջ ուժով մինջև հասնում եմ ցանկացած կետին, մի նոր անդունդ եմ ոտքերիս առաջ խոնարհված տեսնում: Երևի էդպես դեռ ոչ մի անգամ ոչ ոք և ոչինչ ծնկի չէր եկել որ ինձ աղերսել վրաերթ անել: Անգամ հակառակը ով հասցրել է մտքիս ու սրտիս ուժգին հարվածել և մեքենայի տակ ընկած անհաջող ասվալտի է ինձ նմանեցրել: Բայց ոչինչ, ոչինչ, այդ էլ եմ ներել: Չէ, որ այս կյանքից դեռ մինջև հիմա ոչինչ չեմ ստացել, ինձ չեն հասկանում, ճիշտը իմ սխալ ընկալում, և ջանս ու ցավը ցավոք իրարից դեռ չեն տարբերում: Ախր ցավ ասել ես դեռ չգիտեմ, բայց շատ եմ լսել, իսկ հիմա հոգնած` հենվել եմ այդ ծուռ կյանքիկ կոչվածին, որ հանկարծ, հանկարծ ետ չգլորվեմ: Երբ հանգստանամ, նորից կքայլեմ: Չէ որ բարդ է շատ քանդել կառուցել մինջև հաջողվի, որ իմ երազած կյանքը հորինվի ու ԿՅԱՆՔԻ կոչվի:

Ես վախենում եմ
2010

Ես վախենում եմ չհասկացված ու անտեսված լինելուց,
Վախենում եմ ես մոռացված ու չսիրված լինելուց,
Թե որ անգամ չսխալվեմ անգամ մի քայլ անելուց,
Նաև ներվեմ ու լավ զգամ ինչ որ մեկին ներելուց:

Վախենում եմ, որ մոռանամ անցած քայլերս արված,
Որ հիշեցնեն ու ինձ պատմեն անգամ անցած մի սխալ,
Վախենում եմ վախենալուց, որ չփախչեմ ինձանից,
Ու չփնտրեմ ուրիշ մի տեղ ինչ-որ ծանոթ էակի:

Ես միշտ ճիշտ եմ ու միշտ տեղին քննադատում ինչ-որ մեկին,
Բայց դա տարին մեկ անգամ, այն էլ ափսոս, ոչ մեկին,
Վախենում եմ նաև չլսված ու մերժված լինելուց,
Չէ որ ես դեռ չեմ լռեցրել ինչ-որ մեկին խոսելուց:

Սակայն վաղուց և մինչ հիմա ինձ շատերն են լռեցրել,
Այն ինչը որ պիտի ասեի հաճախ ես հողն եմ դրել,
Ես վախ ունեմ հոգուս խորքում չհասկացված լինելուց,
Որովհետև ես հոգնել եմ անվերջ անմիտ լռելուց:

Խոսելու եմ հիմա հաճախ ու գոռալու անդադար,
Հիշեցնելու ամեն մեկին արած ճիշտ թե սխալ քայլ,
Պիտի դառնամ, վերափոխվեմ ես լսողից, ասողի
Վախենում եմ, որ այդ պահին լռի ամբողջ մի երկիր:

Անմեղ են աչքերդ
2004

Այո, անմեղ են աչքերդ, բնավ,
Անմեղ են այնքան, որքան քո սրտում սերն է հառաչում,
Երազում տեսնել, զգալ, ապրել
Եվ ներկայանալ որպես աննկատ սիրո մի մասնիկ:

Այո, անմեղ ես որքան գիտեմ ես,
Անմեղ ես այնքան, որքան անմեղ է մեղքը անանուն,
Եվ որոնում ես, որ գտնես մի բան,
Որը էլ չունի վաղուց գոյություն,
Կորցրել ես, այո, չկա սեր սրտում:

Եվ հեռու հեռվում աչքերդ փայլուն ինձ վրա հառում,
Ու կարոտով բարևին սպասում,
Ու հեռու հեռվում մոռացել ես ինձ, բայց ինձ ես հիշում,
Իսկ ես կորել եմ քո անմեղ աչքերում:

Ծով են կապույտ աչքերդ պարզ,
Որ մի ակնթարթում անդունդն ինձ տարան,
Մոլորեցրիր քո խոր հայացքում,
Իսկ հիմա փնտրում, բայց ինչո՞ւ և ո՞ւմ:

Այո, անմեղ էին աչքերդ, բնավ,
Անմեղ էին այնքան, որքան իմ սրտի սերը բոցկլտուն,
Ես հեռո՜ւ հեռվում կորցրել եմ քեզ, էլ չեմ գտնելու,
Բայց դեռ իմ սրտում քո սերն է ապրում չգոյատևած,
Ու դեռ իմ սրտում քո աչքերն են պարզ կարոտով կանչում,
Կանչում ու փախչում որպես մի երազ,
Որպես չար կատակ, գնում է հեռուն,
Եվ հիշատակ թողնում սիրո անբուժելի մի սպի,
Որ երբեք, երբեք չի լավանալու,
Դու անմեղ էիր ու պարզ, ինչու:

ԾԱՌԵՐՆ ԵՆ ԽՈՍՈւՄ
2005

Երեկ ծիլ էի, տես ոնց մեծացա: Բա ճյուղերս, ճյուղերս: Այնքան լավ եմ զգում, որ իմ հովանու տակ, ամռան շոգին շատերը նստում, զրույց են անում: Գիտեմ, թաքուն լսում եմ, թե ոնց են տատիկները բամբասում, երիտասարդները իրար սեր խոստովանում, իսկ երեխաները, վայ էն օրվան, ճյուղերս պոկում են, բայց լացելու հետ մեկտեղ նաև մի փոքր ուրախանում եմ՝ տեսնելով, թե թագերը գլխներին ոնց են պարում: Երբեմն ծերուկները կյանքից գոհ կամ միքիչ էլ դժգոհ քթների տակ երգում են մեր հին օրերի երգերը: Էնպես են տխրեցնում, որ լացս է գալիս, բա մենք էլ ենք ծերանում, հո ջահել չենք մնալու: Բայց և մինչև ծերանալը հոգիներս հանում են: Էն ամառվա շոգին, որ տերևներս չորանալով հով եմ անում, մեկը չկա ջուր տա խմեմ, սիրտս հովացնեմ, իսկ աշնան էն քամին ոնց որ սրտիս երգը լինի, մեղմ, հանգիստ, մեկ-մեկ էլ, որ անձրև է գալիս, աշխարհն իմն է: Գիտե՞ս քանի սերունդ է իմ ճյուղերի տակ սիրուն նստարանին մեծացել, հազարավոր սիրո զրույցներ և հազարավոր բաժանման արցունքներ, հազարավոր ուրախ զրույց և նույնքան ճիչ ու արտասուք: Բա իմ տեղն էլ տեղ չի' փողոցի կողմը, ինչ ասես աչքս չի տեսնում, բայց հո լռում եմ չէ: Մարդը գոնե խոսում է, հոգին է թեթևացնում, բա ես ո՞ւմ ասեմ: Էհ, աշխարհ, աշխարհ, էսպես լուռ եկանք, էսպես լուռ էլ կգնանք ու հետո էլ մենակ հետոն գիտի: Օրերից մի օր, մի քանի դար հետո, հենց նույն տեղը, այս մայթին մի ծիլ կտնկեն թաղի երեխաները ու... Նորից մի կյանք: Էհ, երեկ մի ծիլ էր, տես թե ինչ դառավ, տես ոնց մեծացավ, բա ճյուղե՜րը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets