ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.05.16

ՍՈՒՍԱՆՆԱ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ի՞նչ է մարդը Հետաքրքիր երևույթ է մարդ արարածը.... 

Նա կարող է կործանել ամբողջ աշխարհը, ու նաև կարող է պաշտպանել քարերի արանքում աճած միայնակ ծաղկին: Նա գազաններից ամենագազանն է, կարող է ոչնչացնել իր նմանին, բայց և սովածին տալ իր հացի վերջին կտորը: նա կարող է սիրել, կյանքը զոհել սիրած մարդու համար, ու հետո հեշտությամբ վերցնել նրանից այդ կյանքը... Նա կարող է խոնհարել գլուխը, ու համբուրել իրեն ծնողի ոտքերը, ու կարող է նաև զրկել իրեն կյանք տվողին՝ կյանքից: Կարող է սպանել իրենից ծնվածին, ու նաև իր կյանքի գնով փրկել նրա կյանքը... Ի՞նչ է մարդը... նա չարի՞ք է թե բարիք արարող, նա փրկիչ է թե կործանող, սեր է թե՞ մահ... Նա անլուծելի ու անբացատրելի երևույթ է, նա ամենամեծ առեղծվածն է, որն ստեղծել է Աստված...

11. 06. 2009
Սուսաննա Իսահակյան


ԿԻՆ
Ամեն մի կին տաճար է մի
Գավիթներով խորհրդավոր
Կամարներով հոգեկանի
Ու մայրությամբ գմբեթավոր:

Ամեն մի կին մատուռ է մի,
Վառվող ցավի յուր մոմերով,
Ամեն սիրտ իր մեռոնն ունի
Նվիրումի նշխարներով:

Ամեն մի կին խորան է մի,
Ու նրա մեջ՝ սուրբ Տիրամայր,
Ամեն բախտ իր մատաղն ունի
Ու զոհվելու մի սրբավայր:

Ամեն մի կին՝ մի պատարագ,
Շարական է կարոտների,
Քավություն է սիրով իր տաք
Ու ճգնավոր վայելքների:

Այր չունեցող կինը մոլոր,
Տեր է թախծում հոգաբարձու,
Ա՜խ, նման է նա մենավոր
Ու անգմբեթ եկեղեցու...

08. 04. 2004
Սուսաննա Իսահակյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets