ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.06.2016

ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ. Ուրախությամբ ընդունել, բոլոր դժվարությունները...

Եվ լռեց ամեն ինչ, երբ իր առաջին ճիչը անգամ լսելի չէր իրեն…. Արցունքը աչքերից կաթալով անիծեց ամեն ինչ, ու թեև մանուկ էր, չգիտակցված անձ, որը առաջին քայլը դնելիս օդում, իրեն զգում է ինչպես մոծակը օվկիանոսում… Չէ դա լավ գիտեմ… ակամա նստած հայացքներ եմ նետում, որ գոնե հայացքս ճչա ձայնալարիս բաղձալի խոսքը հոգում և դրսում աննպատակ չթողնելով..... և այսպես մի քանի տող գրելով դարձա արդեն 14 տարեկան…

Զենքս` աչքերս, որը ամենաթանկ բանն էր ինձ համար, քանի որ ես այն ինչ չէի լսում, տեսնում էի… ու թեև հաճախ աչքերս էին ինձ խաբում, բայց կար մի զորեղ զգացում, որը հոգի էր կոչվում, որը զգում էր անզգալին… Այսպես, ամեն օր… չէի գնում դասի, տարբերվում էի պայուսակներով շրջող այն երեխաներից, որոնք կարծեմ խոսում են դասերից…
Գիտես, չնայած ինձ տրված չի եղել լսելու կարողություն, բայց ես փորձել եմ շրջակա աշխարհս ընկալել այնպես, ինչպես և բոլոր մարդիկ… Սրանք լոկ խոսքեր են,որոնք հասկանալի են միայն գրիչիս… իմ ակաջների մոտ ես հավիտյան գրչակ կապրեմ, բայց եթե կա թուղթ ու գրիչ ուրեմն մի կորած պոետ արժեմ… Չէ, դա իմ ցավը չէ… դա ինձ տրվածն է… ամեքիս աշխարհում սահմանափակ է բաժին հասնում… ես տեսնելով թռչնի բերանի խաղը, միանգամից հասկանում եմ, որ նա մի ձայն արտաբերում է… այդ հարցը, որ բոլորիս մոտ առաջացավ, ինչպես եմ ես գրում… և ինչպես եմ խոսքս շարադրում… դե շատ պարզ… իմ ձայնը քիչ լսելի է, բայց լիարժեք չէ, ես ինձ չեմ լսում, ինձ սովորեցրել են տառերը, և ես մենակ բերանի շարժումներով ու գովեստի խոսքերով եմ դրանք սովորել… և այժմ գրում ու կարդում եմ… Չնայած դա իմ գաղտնիքն է, որը շատ անփույթ է մարդկանց սրտերում.. մարդիկ մտածում են, թե ես նստած եմ, ու օրեցոր ծառի ինչ-որ տերև եմ կռծում կամ, խաղալիքներով խաղում, բայց ամենևին էլ այդպես չէ… ես կարող է մարդկանց սրտերում համր ու խուլ լինելու աղբ եմ նետել, և դա է անփույթ համարվում… բայց ոչ, ոչ… բայց ինչքան էլ հոգումս գոռամ.. ու ինքս ինձ ապտակեմ լսելի չէ… իմ խոսքը քիչ լսելի է արտաքին միջավայրին, բայց այնքան տգեղ... ես դա զգում եմ…
շատ կամաց է լսելի, բայց այդ կամաց ձայնի շնորհիվ ես կարող եմ այժմ քեզ հետ բարեմ հաղորդակցվել, որ երևի ինձ հասկացողների շարքին պիտի դասվես… Այսօր քայլում էի փողոցում, մի տղա մոտեցավ հարցրեց անունդ ի՞նչ է… ես ձգտում էի պատասխանել, բայց ստացա հայհոյանք կամ նման մի բան, հասկանալի չէր... այս հիվանդությունը հաճախ դառնում է անշնորհք... և ես չկարողանալով ինչ-որ մեկին պատասխանել անտեսում եմ…

Իմ քաղաքի փողոցները սալիկապատ են, և ամեն անգամ դրանց նայելիս, հիշում էի այն շոկոլադները, որ քեռիս էր ինձ բերում ամեն Սուրբ Ծննդյան Գիշեր… մի փողոց կար…
շոկոլադիս բուն նկարագիրն էր… երբ մի աղջկա հետ քայլում էինք, ու նա ինձ հասկանում էր լիովին… այդ աղջկա սիրտը նույնպես քաղցր էր… ու հենց հիմա, երբ այդ փողոցով քայլում եմ, քայլերս հիշեցնում են այդ աղջկա հոգին, որ ամեն քարին հպվելուց հպվում էի մի շոկոլադի սալիկի: Եվ քիչ են նրանք, ովքեր գերադասում են քաղցրացնել մեր կյանքը, այլ ոչ շաքարավազ խառնելով այնքան շողոմեն //շողոքորթեն//, որ անգամ խմելիս կամ ուտելիս թքես…
Հասա տուն, երբ այս մենախոսությունը, որ իմ մեջ տիրում է ամեն օր մինչև քունս և ‘’Բարի լույս’’-ից սկսած… պետք է ընդհատվեր այն ցանկությամբ, որը շատ հաճելի է, բայց խլում է կարևոր վարկյաններ… Եվ ես տնակ ունեմ, որին տուն եմ անվանում…
ծնողներ չունեմ, որոնց անվանեի պահապաններ… այժմ մնացել է 4 պատ… մեկ սենյակ ևս կա, որը չեմ օգտագործում… միակ բանը որ ստացա այն մարդկանցից, ովքեր ծնող էին համարվում… խոսքս էր և գրելու կարողությունը… ես իմ ծնողներին կորցրել եմ 2 տարեկանում, ու ինձ խնամել են այն մարդիկ, ովքեր այժմ իրենց հանգիստն են վայելում արտասահմանում… և ընդմիշտ…: Սուրբ Ծննդից արդեն բավականին շատ ժամանակ է անցել, արդեն պատրաստվում ենք մյուս Ծննդյանը մի քանի շաբաթից, բայց ես ինչքան էլ աղոթում եմ, մեկ է, չի ստացվում բուժվել և զգալ այն ձայները, որոնք ամենագեղեցիկն են…
Դուրս եմ գալիս քայլելու, ինքս ինձ զգուշացնելով դուրս եկա փողոց,քանի որ քնելուս ցանկությունը ի սպառ վերացավ… էլի սուլում էի հոգումս, և ինձ երևակայելով քայլոմ էի, մաշված հագուստովս… հահա, և զվարճանում,որ ակաջներս չի մաշվել այսօրինակ անզեն աչքով երևացող աղմուկից… Ես գիտեմ, որ սա, որը ինձ շրջապատում է բնություն է… ես հասկանում եմ դա… ես կարող եմ բացահայտել շատ գիտություններ մենակ իմ հոգում, բայց երբ օրերից մի օր, եթե լսեմ, այնպայման դա լսելի կդառնա կողքից... որովհետև այս զարգացող ծուխը այս մեքենաներն ու այսօրինակ ծախսերը ամեն ինչ տանում են զարգացման… Ես ունեմ հագուստ, հայթհայթում եմ ուտելիք… և ես չեմ դժգոհում` իմ ապրելակերպից, իմ հագուգապից... և եթե ավել եմ ձգտում, թող որ խարանվեմ ամենավերջին հայհոյանքներով… հեյ դու, եթե տեսնում ես դրությունս... և թող նաև հակասամիտ թվամ, բայց դու եթե ունես երկու գրոշ հաց գնելու համար, պետք չէ ձգտես այն երրորդին, որը քեզ համար չէ… դու եթե ունես հաց, ուրեմն դու ինչքան էլ ճչաս պանիր ձեռքբերելուն, մեկ է դու պետք է այդչափ ունենայիր… Ահա և այսքան խոսելով եկա հասա այն ծառի մոտ, որը ամենաշատն է ինձ հասկանում… Ինչպե՞ս ես…պատասխան չեմ ակնկալում, միայն ցանկանում եմ նստել ու նայել դիմացի լճակին…հաճախ եմ գալիս ձուկ բռնելու… հանպատրաստից կարթ եմ պատրաստում կողքիս բնությունը ավիրելով… մի քանի ձկան կյանք եմ խլում, ու գիշերները չեմ կարողանում հանգիստ քնել… ու սկսել եմ այլևս ճաշի համար կյանք չխլել, թեև, երբ անտառ եմ գնում հեռվից տեսնում եմ իրար հետ գզվող գիշատիչներին, որոնք անգամ մի մսի համար պատրաստ են մեկին փռել… և բնության գրքի ամենամեծ տառերով գրված օրենքն է… եթե աղվես ես, ուրեմն մի դաշտամկան գնով պիտի ապրես, եթե դաշտամուկ ես… հեյ, խեղճ մի թվա քեզանից փոքրներն էլ կան… և այսպես գիշատիչների ամենավերևում կանգնած է ‘’մարդ’’-ը: Ծառը ինչո՞ւ է հոգեհարազատ… ախ, որովհետև նա այդ միակ բնության գլուխգործոցներից է, որի վրա կարող եմ հենվել… բազրիք է հանդիսանում ավելի խաղաղ... քան պատը իր սառնությունը կամ ձեռակերտ այն առարկայի, որը ուղղակի լուցկու ածուխ է բնության գրկում… Եվ երկրի թևի տակ, միայն բնությունն է անսխալ… հա, մարդիկ, դուք բնության մաս եք, կազմում, բայց բնությունից այնքան հեռու եք, որքան ձեր արտահայտությունները իմ ականջից… Արդեն Արևը օրվանից հագեցած տեղը զիջում է լուսնին, որը այն արծաթե գնդակն է, որ ուղղակի խաղալիք է գիշերվա երկնքում… նրան սիրում եմ, այն բանի համար, որ գիշերը սրտակից ընկեր համարվելով պատուհանիցս ճիկ է անում… և ես ժպտում եմ, քանի որ դա զգալու համար ականջներ պետք չեն… դա տեսնելու համար աչքեր պետք չեն… այս պատմությունս եթե բեմադրվեր ինչ-որ թատրոնում և ինչ-որ ֆանտաստիկ ֆիլմում... երևի անհետաքրքիր թվար… բայց մի հետաքրքիր հանգամանք հաստատ կունենար.... Կյանքը գեղեցիկ եմ համարում լոկ այն փաստի համար,որ ստիպում է ինձ ընկալել… Եվ մի փաստ ևս... ես անուն չունեմ… և որպես ուղիղ և որպես փոխաբերական իմաստներով… իմ սրտակիցը իմ հոգու հայելին է,որտեղ ես եմ արտացոլվում... հա, դու ճիշտ ես, դա հենց այդ ‘’Ես’’-ն է, որ եթե հայտնվեի ինչ-որ ‘’ես’’-վաճառող վաճառակետում... հաստատ դա գնելու պակասը չէի ունենա, քանի որ ես այնքան եմ ինձ հետ խոսել, որ անգամ մեկ-մեկ արհամարհում եմ ինձ: Բայց մի բան շատ է դուր գալիս ինձ… դա այն հայելու դիրքն է, որը սրտումս է... հոգնեցինք…գնանք քնելու...
Պայծառությունը աչքերում, որ լուսնի լույսով էր լուսավորվում… թիկ մեջքով և բարձր գլխով քայլում էր մեր անանուն պատանին… և ահա հասնում է իր խրճիթին... և միայն ես եմ լսում այդ նրան ոչ լսելի ամեն ինչը… և քանի մեր երիտասարդը հանգստացել է մի պահ և չի խոսում... օհ, կներեք մենախոսում… ասեմ, որ ականջ ծակող ձայն ունի իր խրճիթ-տնակի դռան ճռռոցը… Եվ մի բան էլ տնակը կամ խրճիթը… գտնվում էր անտառի արևելյան մասում… և շատ գեղեցիկ դիրք ուներ... իր անառողջ տեսքին…
Հասա, նույն փափուկ անկողինս և գեղեցիկ տեսարանը պատուհանիցս… ես ամենաերջանիկ մարդն եմ… լավ քնեմ, շուտ արթնանամ, որ Արևածագը դիմավորեմ, բաղձանքս ներկայացնելով Արևին: Բարի Գիշեր, Բարի քուն բոլորին… և իմ նորօրյա աղոթքը սրտումս ելևէջում է, բայց շատ խեղճ չթվալու համար, այն չեմ բարձրաձայնում... կարող է ինչ-որ մեկը գիրքը ձեռքին կամ թերթը կամ թուղթը, ինձ հետևում է…
Գիշերը… ախ այդ գիշերը, մեր պատանին քնել է և ես ներկայացնեմ այդ գիշերվա ահարկու լինելը: Երկինքը տրաքում էր, անձրևը խեղդել էր արդեն անձրևորդներին…քաղաքից քիչ էր հեռու այդ փոքրիկ անտառը: Քաղաքի ջրափոսերում կուտակված ջուրը նման էին մեր պատանու աչքերին… և այսպես ուրախությունը անձրևի տեսքով թափվում է աչքերում… բայց այդ կաթիլների ձայնը լսելի չի դառնում... այս եղանակն է նրա հոգում… որը լսելի չի դարձնում կաթիլների ձայնը իր աչքերում, և հենց դրսում էլ ջրափոսը չի լսում այն կաթիլները ձայնը, որը ընդունում է… և բնություն է… ամեն ինչ,ամեն բան… ամեն ձայն ու ամեն շարժում… եղանակը մի քիչ լավանում է, նաև ես եմ մրսում… ես ինչ-որ երևույթ եմ, ու ձեր անհագ հետաքրքության պոռտքում համարվող հարցին թե ‘’ո՞վ եմ ես’’ իհարկե չեմ պատասխանի… այդ մտքերը արտաբերող պատանին նաև չի նկատում ինձ… եղանակը հետզհետե բացվում էր, ամպերի բիրտ վերաբերմունքը ուղված լուսնին ու աստղերին թուլանում էր: Անցավ մի քանի ժամ, և ես նորից արթուն եմ, բայց մեր պատանին այսօր երևի չկարողանա շուտ վեր կենալ… երեկ շատ է հոգնել… բայց ես մենակով կդիտեմ այդ արևածագը… և իր իղձը կներկայացնեմ Արևին: Հոգու աքլորը արթնացրեց պատանուն:
Հեյ, արդեն առանց համբերել դուրս ես եկել Արև… սպասեիր մի քիչ, ափսոսանքը հումոր դարձրած մտածում է, կամ ավելի ճիշտ ասում է անանունը: Դուրս եկա տնից, չէ մինչև այդ կոշիկներս էի հագել… և հիմա նոր դուրս եկա տնից, հորանջեցի, որ կարող էի մի մեծ փիղ կուլ տալ: Օհո... հաց գնեցի մոտիկ կրպականման ինչ-որ տեղից… Այդտեղ աշխատող տիկինը ինձ շատ լավ է վերաբերվում... կուշտ կերա... ու գնացի զբաղմունք որոնելու… գիտեք այնքան գեղեցիկ է այս օրը ու ամպերը... և ամեն օր իր եղանակի պես: Ու այս փողերը, որը ես ծախսում եմ, իմ խորթ մոր ու հոր տված փողերն են... և ես նրանց խորթ չէի համարի, եթե իսկականները չլինեին… և եթե քեզ հասկանալի լիներ…: Բայց օրեցոր սպառվում է այդ դրամապանակ պահեստում եղած գումարս… երբ մի քանի ամիս առաջ վերցրի և հաջողություն ասացի այդ մարդկանց... մի մեծ գումար էր, իսկ օրեցոր մարդուն տրված ժամանակի պես կրճատվում է: Գիտեք, ես չեմ մեղադրում իմ խնամողներին, որոնք ինձ իրենց հետ չտարան… իսկ եթե ինչ-որ մեկը մեղադրի,պետք է սրտխառնոց զգա… քանի որ ես ամբողջ մանկությունս ճաշել եմ նրանց հետ խաղացել… հիմա կմտածես... կապվածությունը ավելի զորեղ է, քան դրամապանակումս եղած մարդկային կեղծիքը, որը փող է համարվում… բայց հասկացիր... ես գրված էի նրանց համար, ովքեր չմեծացրին ինձ… իսկ գրված բանը ռետինով մաքրեցին իմ բարի խնամողները… բայց հավատա այն նորից ընթերցելու ժամանակ, տակի գրվածը երևում էր ակնհայտ… որովհետև երկնքի տրվածը չես ջնջի ոչ մի ձեռակերտ առարկայով… ու չգիտեմ վերջերս ինչո՞ւ եմ այսքան հիշում… երևի մեծանում ու հասունանում եմ…առավոտ շուտ էլի մի պահ տխրեցի… հիշողությունիցս ինձ նետված տաղտկալի հիշեցումներից…
Ահա,երբ ճաշեցի ու խոսեցի... արդեն դուրս գալուս ժամանակն է: Հե՜յ ահարկու ժամանակի սլաքներ դուք առավոտվանից ինձ խաբում եք…
Ահա արդեն լիարժեք պինդ դուրս եմ գալիս... կանգնելով տնակիս, որին տուն եմ անվանում, որը իրականում խրճիթ է... կանգնելով տնակիս աստիճաններին արևին հայացք գցելով ԲԱՐԻ ԱՐԵՎ /բարև/ եմ մաղթում բոլոր մահկանացուներին, որոնց ջերմությունը և ուրախության աղբյուրը երկնակամարի գանձն է:
Շրջում եմ, և փոքր երեխայի պես, ամեն տեսածս առարկային, որը գետնին է ընկած կամ ինչ-որ տեղ դրված... շոշափում եմ… դա երևի նրանց իմաստը չհասկանալն է… ու թեև միշտ ծիծաղում են… երբ ես գետնից լուցկու չոփերը և ծխախոտները հավաքում գցում եմ աղբամանը… հահա… և ինձ լավ եմ զգում երբ կողքից նայում եմ, ինձ այսպես գեղեցիկ ներկայացնելուն…: Նստեմ ճոճանակին և հիանալի բան պատմեմ… այդ երևույթը իմ կյանքը կտրուկ փոխել էր… մենախոսության վրա գիծ քաշելով... դա շունս էր… և հիմա էլ նա կա... ուղղակի նրան ‘’Շների խնամքի կենտրոն’’ բարեգործական հասարակական կազմակերպությունում եմ թողել… Գնացի….ավելի արագ… վազեցի... շանս րոպեներ շուտ տեսնելու ակնկալիքով… որովհետև դա իմ տարերքն է... երբ ցանկալի բանի մասին խոսելիս, ուզում եմ այն համտեսել….
Եվ երբ մեր արկածախնդիր անհամբեր եղբայրը վազում էր, նրան էին նայում բոլորը…քանի որ նախ հագուստը սպորտային համարվել չէր կարող և նաև լեղապատառ վազելը ուշադրության կենտրոն է բերում նաև ամենաարագ վազորդին: Կրիային անկասկած:
Շնիկ… ախ… դու լկստված հայվան: Կյանք,համով…
-Ո՞նց ես….
Ու թեև անպատասխան, բայց մեր աչքերը խոսում էին….
Վերցրի շանս ու փախա… այդ փոքր կենդանին ամենասրտակից ընկերս է մոլորակում…չեմ կարող, ոչ մեկին այդպես շոյել և սիրել ինչպես նրան… մարդիկ…մարդի՜կ… դուք ունեք բնավորություն, բայց չեք ապրում այս պահը, որը կոչվում է աչքերի մենամարտ…երբ մենամարտում են աչքերը,իսկ լսողը գիտակցությունն է….ձեզ անգամ ձեր գիտակցությունն է դավաճանում ինչ-որ ոսկուն կին դառնալով… փափկամազ, տկար…հենց դա է բացատրությունը այն առարկայի,որը շնչում է ու տենչում բարձրունքներին առանց մագլցելու…
Եվ այսպես գնում ենք տուն… արդեն մութն ընկնում է… և ես իրոք այժմ ուժ չունեմ անգամ խոսելու… այնինչ քեզ ներկայանում եմ, որպես մի հաղթանդամ պատանի, որի համար մեկ են կյանքի դժվարությունները ու երջանիկ կոչվելու բարդույթները… ուրեմն…
լսիր... և հենց հիմա… և առանց ժպիտդ թաքցնելու… դու, որ այժմ նստած ես ինչ-որ տեղ կամ կանգնած… կամ ինչ-որ ձայնի տակ ես կարդում… դու ընկալում ես շնչիդ ձայնը…դու ընկալում ես այն հևոցը, երբ փախչում ես մեծ շնից… դու ընկալում ես այն մեծ երևույթը, որը բնություն և կյանք է կոչվում… բայց... բայց... ես միայն նկատում եմ այն վախճանը, որը մեկուսացում է կոչվու, որը հետզհետե քարանում է իմ մեջ դառնալով դաժան կյանք քշելու այն կարծրատիպը, որը հեշտ չի մարսվի ոչ-ոքի կողմից… հա, իրոք ես իմ կերպարը պաշտում եմ հիմա, քանի որ ես միայն ինձ եմ գիտեցել… մենակ ինձանով եմ ապրել… մենակ իմ շունչն եմ զգացել, բայց չեմ լսել… և երևի մեռնելիս անգամ չզգամ…
թեև բոլորս չենք զգում, բայց այդ վերջին զգացողության… հոգևվարքի ժամանակ թեկուզ լսեմ սրտիս այն խուլ զարկերը, որոնք կամաց-կամաց դանդաղում են և կամաց-կամաց մահանում… կորելով այդ հին ու խարխուլ շինության մեջ, որը… եկ, չխոսենք… ինչպես ես հստակ պատկերացում չունեմ, թե ինչ է ծլվլոցը, այդպես, թե ինչ կլինի հետո…շնիկ… կյանք… այդ որ տխուր հայացքով կողքս ես կուչուրել… միթե սոված ես… ախ մենք հաց ունենք… բայց դու սրտակից… դու դրան մոտիկ անգամ չես գալիս… ու լիովին հասկանում ես ինձ… դու միակ կենդանին ես միակ այն սևուկ բուրդը, որը կողքիս շնչում է…….վերջ երդվում եմ… ես սրբություն չունեմ… և երդվում եմ այն հայելու գնով, որը կարող է ջարդվի և ես անգամ չճաշակեմ ինձ հետ խոսելու… խոսքս դուրս մղելու այդ անհագ տենչը… վերջ… ես դուրս չեմ գալու մինչև սրբ. Ծննդյան գիշեր… ես չեմ կարող... ես չեմ կարող նայել մարդկանց… ես թույլ չեմ... ես պայքարել եմ մինչև վերջ… և պայքարում եմ… դու տեսար այն փաստը, որ ես տխուր դերի մեջ ուրախանում էի… ես հտպիտ եմ, և ինձ կարող եմ ուրախացնել… ես և ծաղրածու եմ և թագավոր… իմ հոգում այդ երկու դերերը, որ բաժանել եմ…
Որ երկուսը իրավասու են իրար վիրավորել առանց կռվի…
Եվ փոթորիկ հաստատ չի սկսվի…
Եվ այսպես արդեն գլորում եմ, օրերը այդ ծանր թվացող… զզվանք եմ արտահայտում… մի սենյակ կար... հիշո՞ւմ ես… ես մոռացել եմ ասել, որ ամեն օրվա վերջում ես այնտեղ խաչ եմ դնում… ես չեմ հաշվում օրերս… օրերս են ինձ հաշվում… և երբ պիտի գա գոնե մի պահ, որ ինձ հոգեհարազատ չի թվա… որը իմ պատկերացումից վեր կլինի… որը ես չեմ հասկացել կհասկանամ… և երևի գա… արդեն մի քանի օր է անցնում… արդեն մի շաբաթ է անցնում… շաբաթվա օրեր… դու չես պատկերացնում… բայց ես մենակ չեմ… նորից անցնում է անկասելի… առանց վարանելու… ժամանակը… նորից Արև նորից Լուսին… նորից Ցերեկ և Երեկո… նորից այդ բառերը շրջապատում են ինձ… և այո… հենց այդպես… դա ինձ համար տրված մոլուցք է… նստել նայել պատուհանից դուրս… նայել այն աստղերին,որոնք ինձ են նայում… նրանց առկայծումները ուղղակի չեն… անցավ էլի անցավ… երախդ բացել կուլ ես տալիս… ես հաց էլ նորմալ չեմ ուտում ժամանակ… բայց դե մեկ էր… վաղը չէ մյուսօրը Սուրբ Ծնունդ է… հեյ ես նորից կդիմավորեմ ժպիտով… բայց ի՞նչ գնով… դե դա անհայտ է…
Բացվեց օրը... դե սա Սուրբ Ծննդյանը նախորդող օրն է... ես ժպիտով եմ… ես ուրախ եմ…
ես թույլ մարդ չեմ, որ ներփակվեմ ինչ-որ սենյակում… ախ… քանի օր մոռացել եմ խաչեր դնել այդ իմ սենյակում… անգամ մարդկանց դիմակներն ու դեմքերն եմ մոռացել… անգամ դեպքերն եմ մոռացել... թե քանի պաղպաղակ էր վաճառում կրպակատերը օրական… ժամեր մեկ երկու երեք չորս հինգ վեց յոթ… և նստած էի… առանց դուրս գալու… ութ… …ինը… և Սուրբ Ծննդյան նախօրե… Ինչքան եմ սիրում այս բուրմունքը…այո… դա Սուրբ Ծննդյան այս հոտը, որը զգալի է… քիչ է մնում... քիչ է մնում… մնաց հինգ րոպե րոպե…
Տեր ԱՍՏՎԱԾ քանի դու մեզ մարդ ես դաստիարակել և շանս տվել մեծատառ գրվելու, ես շնորհակալ եմ, ու թեև ինձ սա է տրված ի վերուստ, բայց ես չեմ դժգոհում… որովհետև դու ինձ տվել ես այժմ շունչ, և աչքեր, որով ես տեսնում եմ բնությունը ու աշխարհը: Խնդրում եմ պահպանիր ինձ որպես հասարակ մահկանացու… տես իմ քայլը երկու կողմերից… և դատիր ինձ ամենախստագույն հոդվածով, եթե կյանքում հանկարծ շեղվեմ ճիշտ ճանապարհից…. ես զգում եմ ձեռքերդ գլխավերևումս… զգում եմ… և ամբողջ կյանքում կզգամ… քանի որ դու ես այն զորեղ ուժը, որը ինձ ստիպում է քայլել… քայլել, առանց ճանապարհից ընկնելու….
ԱՄԵՆ
Հեյ, ի՞նչ... սա միթե այն ներկայացրած ձայների կույտն էր, որ հիմա լսելի են… ո՞նց…ապշահար եմ… վազում եմ… չէ… դուք այն ավտոմեքենաներն եք, որ ունեք շարժիչի անտանելի ձայն… ես լսում եմ… ես զգում եմ… այո… աաախ… հիմա քո լպստոցն եմ լսում շունիկ… ես խոսում եմ արտահայտվում այն տառերով,որոնք գրել եմ… ես ուրախ եմ… դու ես բարեկամս... ամեն պատահածդ… ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին… և երանի հորինածս աղոթքի պես անաղարտ լինեք բոլորդ… հե՜յ… ուրեմն դու... այո հենց դու… դու, որ ընթերցում էիր սա… ինձ ստիպեցիր ջնջել մենախոսություն բառը… և մենք 6 հոգով էինք… Աստված, ես, շնիկը, լուսինը, այն թափառական մուրացկանը, որ հեղինակի դեր էր տանում… և խմած այնքան աղմկում և իր խորը փիլիսոփայությա տակ դրոշմում, թե ե սիրեն չէի լսում և դու… ուրախ եմ այո… ժպտում ու գոռում եմ… և դու այժմ կզգաս, որ տխրելու առիթ չունես... որովհետև... դու տեսնում ես լսում, խոսում… և մնում է միայն ապրել և ստեղծել… ստեղծիր և ապրիր… և այս պարզ օրինակը, թող քեզ դառնա նշանաբան, և կյանքի հիմն:
Ուրախությամբ ընդունել, բոլոր դժվարությունները...

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets