ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.06.2016

Բաց նամակ իմ երիտասարդ հեղինակին


Այն, ինչ կատարվում է ժամանակի տիրույթում է և հրամայական: Երբ աղքատությունն ու ընչաքաղցությունը տիրում էր երկրին, մարդիկ դառնում են երերուն և անտարբեր՝ կորցնելով բանականությունը և հոգևոր արժեքները: Մեծ Գյումրեցու խոսքերը՝ «Կգա հոգու սով»-ը, դարձել էր արդիական և ականջիս թմբկահարում էր վախի ու սարսուռի ահագնացումով՝ պատճառելով մեծ ցավ ու վտանգ ապագայի հանդեպ:
Սակայն, փառք Աստծու, երիտասարդ սերնդի ստվար մասը արագ ընկալեց օրհասական պահը և սատար կանգնեց իր հող հայրենիին: Նրանցից շատերը զենքը ձեռքին անմահացան՝ դառնալով նվիրյալներ:
Իմ բարեկամ, հարգարժան Արա Նախշքարյան, դուք Ձեր գործով ու անձնական նվիրվածությամբ ապացուցեցիք, որ մեր ժողովրդի մեջ դեռ չի մահացել հայրենասիրությունը, նախնիների գործն ու հոգու աստեղային թռիչքը:
Ինքնատիպություն, նոր ոճ , անցյալի ու ներկայի համադրում, իրականի և գեղարվեստականի յուրօրինակ համաձուլվածք:
Այո՛, դժվարինը հաղթահարելու հնարավորությունը, հանապազօրյա հացի միտումն է ու նպատակը:
«Աստվածադուռ» տանող ճամփան սկսվում է հզորության և ռազմի աստծո՝ Վիշապաքաղ Վահագնի հայրենանվեր դրվագներով: Հավերժի ճամփորդի նման ձեր հերոսները տանում են մեզ անցյալի փառահեղ պատմությունների գիրքը, ծանոթացնում նվիրյալների անձնվեր գործերին, ապա բերում մեզ մերօրյա հերոսների կողքին՝ ապացուցելու, որ քաջ նախնյաց գործը մեր երիտասարդ սերունդը փառքով է կատարում:
Ես Ձեզ մաղթում եմ Ձեր երանելի անամպ երկինքը, որը բոլորս ենք ըմբոշխնելու: Ես ցանկանում եմ, որ Ձեր ստեղծագործական գրիչը հաղթի զենքին ու հանրության մեջ դուք մնաք որպես հայրենասեր ու մտածող գյումրեցի, որպես նորօրյա արձակագիր:

Բարին ընդ Ձեզ, սիրելի Արա Նախշքարյան




2 комментария:

  1. Շատ շնորհակալ եմ զգացական ու սրտացավ մոտեցման եւ ընդհանուր գիտակցության ըմբռնման համար...
    Տիկին Գոհար, իսկապես շնորհակալ եմ, որ ամեն դեպքում ինձ համար բարձր գնահատականը հնչեցնում եք ու բարձրաձայն եք հնչեցնում... իսկապես շոյված եմ ու հպարտ եմ որ ես կարողացա ընթերցողի սրտին դիպնել ու նրա մեջ ապրեցնել այն ինչ ապրում է իմ հոգում...
    ԱՊՐԵՔ ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալ ենք Ձեզ, սիրելի Արա ջան
      Ապրե՛ս,,,

      Удалить

Blogger Widgets