ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.07.2016

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ. «ՀԱՐՅՈՒՐ ՉՈՐՍ ՔԱՋԵՐ»

Թեև անցել է շուրջ հարյուր տարի
Դարձյալ հոսում է արյունը հայի
Չորս օրում ընկան հարյուր չորս քաջեր,
Ու դարձան նրանք սուրբ նահատակներ
Նրանք ընկան, որ ոտքը ոսոխի
Չդրվի երբե՛ք հողին հայրենի,
Թուրքի մուրազը միշտ փորում մնա,
Հայի անունը լսելիս՝ դողա․․․

Ու թող թուրք ազգն ընդմիշտ իմանա,
Թեկուզ ի՜նչ զենքով հայի դեմ դուրս գա,
Մենք Հայկյան նետով, մեր ոգով արի,
Թուրքացած Բելին կբերենք ծնկի․․․

Հարյուրչորս օջախ սուգ է ու մորմոք,
Ազգն է սգում, սգում ամեն ոք
ՈՒ՞մ դեմ բարձրացնենք մեր ձայնը բողոք,
Ուժեղին է տեր աշխարհն անողոք...

Հարյուրչորս քաջեր ընկան չորս օրում
Ողջ ազգն է նրանց կորուստը սգում...
Հարյուրչորս քաջեր դարձել են աստղեր,
Վերից են հսկում Հայոց հողը մեր...

ՍՈՆ ԱՐՇՈՒՆԵՑԻ
9-04-2016թ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets