ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.08.2016

ՀԻՄԱ ՔՈ՛ ՀԵՐԹՆ Է...

Սիրելի՛ համաքաղաքացիներ, սիրելի՛ գյումրեցիներ, այն ինչ հիմա ասելու եմ, շատ երկար եմ մտորել, բայց ոչ թե մտածել եմ՝ ինչպես ասել, այլ` ասե՞լ, թե՞ ոչ: Եկել է պահը, որ ես իմ, ինչպես ուզում եք ընդունեք, խնդրանք, հորդոր, պահանջ, կոչով դիմելու եմ Ձեզ, բայց դիմելու եմ ոչ որպես մի անառակ որդիդ, ով լքեց քաղաքդ ու օտար երկրներում ցոպ ու շռայլ կյանք վատնածի նման վերադարձավ եւ հիմա փորձում է քո մոտ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ու ՔՈ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՂԻ տպավորության նման պահել, այլ այս քաղաքի ու Հայրենիքի եւ Հայության կյանքի մեջ որոշակիորեն դերակատարություն ունեցող մեկը: Ես խոսքի մարդ չեմ, ես գործի մարդ եմ ու սիրում եմ անելուց հետո ասելը… այլ բնավ ոչ ասել ու խոսելը ասել ասելու համար… Ես բարձր ամբիոններից չխոսեցի, չգոռացի, կուրծք չծեծեցի, ես իջա ձեր մեջ ու ձեր կողքին կանգնած գործեցի… Ազգային մշակույթի ու արվեստի զարգացման, ամրապնդման եւ տարածման գործում քո հետ միասին սերունդներին փոխանցեցի հայի տեսակը… հայ երիտասարդի տեսակը: Ապրիլյան օրերին, երբ շատերը միայն ճառում էին բարձր հարթակներից, ես իմ ու քո Հայրենիքի պաշտպանության համար կռիվ տվեցի՝ մեր սահմաններին վաղվա առավոտի լույսը բարի բացվելու համար: /Սա ասելու բան չէր, բայց ասացի, որպեսզի համեմատականի մեջ կարողանաս հեշտությամբ դնել ու տարբերել խոսքը գործից/: Հիմա եկել եմ, եկել եմ ասեմ, որ ես նորից քո կողքին եմ ու ՀԱՐԿ ԵՂԱԾ դեպքում հավերժ կանգնելու եմ իմ եւ քո լուսավոր ապագայի համար… Իմ ու քո երազանքների քաղաքը կառուցելու համար: Մշտապես կգան շատերն ու գառան դիմակներ հագած կփորձեն քեզ ճանապարհ ու ելք ցույց տալ, բայց դու պիտի չհավատաս, դու պիտի սթափ լինես ու պիտի չընդունես գայլերին, որոնք միայն ու միայն քո մարդ տեսակը որպես որսամիս, քո տկար ու խեղճացած վիճակից ելնելով, որպես շարժիչ ուժ օգտագործելով դրամներ ու ինչքեր են ապահովում իրենց ու իրենց երեխաների համար…
Եկել է ժամանակը, իմ ու քո ժամանակը, միասին պիտի կանգնենք կողք կողքի ու մեր ձեռքերով մեր տունը շինենք, կառուցենք, ամրացնենք ու որպես պատգամ փոխանցենք մեզանից հետոներին: Ոչ մի հայր իր երեխային քար չի տա, երբ նա հաց խնդրի: Բոլորն էլ Հայրենիքի վաղվա լույսի համար են «կռիվ» տալիս, բայց ամեն մեկն իր մտացածով ու հնարավորություններով: Սակայն դու քո իմաստությամբ պիտի կարողանաս տարբերել չարը՝ բարուց, կեղծը՝ ճշմարտությունից: Քո վաղվա ապագան քո ձեռքերում է ու դու ես ասելու քո վերջին խոսքը: Ու՞մ կհավատաս, ո՞ւմ հետ «գրոհի» կգնաս եւ հանուն ինչի՞:
Սիրելի՛ գյումրեցի, մի՛շտ հիշիր, «Գեղեցիկ» խոսքերով ու «փայլուն» մտքերով Հայրենիք չի կառուցվի: Շատերն են եկել ու դեռ կգան եւ կասեն, որ իրենք են քո փրկիչները, որ իրենց ձեռքում է քո ապահով ապրելու դռան բանալին, եթե անգամ իրենք չլինեն, չես լինի եւ դու: Սրանք դատարկ ու սին խոսքեր են, որ արտասանվում են բարձր հարթակներից՝ քեզ ու քո գալիքին մոլորեցնելու համար: Վստահեցնում եմ, շատերը դա անում են քեզանից ակնկալիք ունենալու համար: Այսօր ոչ մեկն էլ քո կողքին չէ ու քո հետ չէ, եթե չլինի «նորին գերազանցություն ՓՈՂՆ ու ՊԱՇՏՈՆԸ»: Քեզ այդքան հավատը պետք չէ, ինչքան ինքդ քո հանդեպ ունեցած վստահությունը: 
Վստահի՛ր ու հստակ քայլերով շարունակի՛ր ճանապարհդ նախնիներիդ ոտնահետքերով: Քո փրկությունը քո իմաստության ու քո հանդեպ ունեցած վստահության մեջ է:
Ե՛ս գալիս եմ, անկախ ամեն ինչից ու ցանկացած արդյունքից, ե՛ս մնալու եմ քո կողքին: Մենք միասին ենք փորձելու կառուցել մեր երազների քաղաքը…
Միացի՛ր ինձ ու մենք հաստատ կկարողանանք միասին այն իրագործել:
Վստահի՛ր ու հավատա, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ…

Արա Նախշքարյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets