ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.09.16

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԿՏԱԿԸ

Հոդ. հեղ. ԵՊՀ, պատմ. ֆակ., արվեստաբանություն բաժին IV կուրսի ուսանողուհի ՍԱԹԵՆԻԿ ԵՆՈՔՅԱՆ / ՍԱԹԻ ՌԱՖ ԵՆՈՔՅԱՆ

Անվանի քանդակագործ հայկական մոնումենտալ քանդակի հիմնադիր Արա Սարգսյանը իր ուրույն դերակատարումն է ունեցել ոչ միայն Սովետական Հայաստանի մշակույթային կյանքի և հասարակության գեղագիտական ճաշակի ձևավորման հարցում, այլև մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդրում: Այս փաստի խոսուն վկան է Փ. Թեհլեմեզյանի կտակը: Փ. Թեհլեմեզյանը նույնպես պատկանում էր նվիրյալ հայորդիների շարքին, ովքեր արգասիքն են հայ բեղմնավոր արգանդի: Փ. Թեհլեմեզյանը բազմաժանր և տաղանդաշատ նկարիչ էր, նրա վրձնին են պատկանում մի շարք հայ մտավորականների դիմանկարներ: Հատկանշական են դրանցում Ավ. Իսակակյանի և Ակսել Բակունցի դիմանկարները: Երբ 1936թ-ի հունվարին Թբիլիսիյից լուր է ստացվեց Ե. Թադևոսյանի մահվան մասին: Ցավոք մահը անգթաբար չէր խնայել հայկական գեղանկարչության լարահունչ գուներանգը: Հայկական կողմից կազմվում է պատվիրակություն հուղարկավորությանը մասնակցելու նպատակով, որի կազմում էին Ա. Սարգսյանը և Փ. Թեհլեմեզյանը: Պատվիրակությունը ժամանելով Թբիլիսի տեղեկանում է, որ Ե. Թադևոսյանի իր կտակում ցանկություն է հայտնել ննջել մայր հողում՝ Էջմիածնում, ուր ծնվել և ապրել էր իր երիտասարդությունը: Շուտով Փ. Թեհլեմեզյանը Ա. Սարգսյանին տեղեկացնում է, որ ցանկոնում է տեսնել Ե. Թադևսյանին մինչ հուղարկավորությունը: Ա. Սարգսյանը ջանում է ետ պահել յոթանասունամյա նկարչին այդ որոշումից, սակայն ահա այսպիսի զայրացկոտությամբ է Փ. Թեհլեմեզյանը պատասխանում Ա. Սարգսյանին. §Դեռևս երիտասարդ տարիքից նվիրվել եմ իմ ժողովրդի ազատագրության գործին: Ես միշտ սպասել եմ նրան՝ մահվանը: Թուրք կառավարությունը երկու անգամ ինձ մահվան է դատապարտել: Ես շատ անգամներ պոկվել եմ նրա ճիրաններից: Ես չեմ վախենում մահից: Ուզում եմ տեսնել իմ վաղեմի ընկերոջը, արդյոք նար նույնքան բարեհամբյո՜ւր է և գեղեցիկ, ինչքան կյանք ուներ՚: Հիվանդանոցում, մի սենյակում ուր տեղավորել էին հանգուցյալին Փ. Թեհլեմեզյանը մոտենալով, դողդոջյունով բարձրացնում է սավանը հանգուցյալի երեսից, ցնցվում է, ապա քարանում և երկար նայում Ե. Թադևոսյանին, իսկ երբ արդեն իջեցրեց սավանը հավերժական ննջով անցած Ե. Թադևոսյանի դեմքին Թեհլեմեզյանը հուզահայաց մոտենալով Ա. Սարգսյանին և տանում է նրան սենյակի մի անկյուն, ասելով հետևյալը. §Վաղ թե ուշ իմ դռանն էլ է չոքելու նա…եսել եմ գրել իմ կտակը, դեռևս Ամերիկայում, 1924թ-ին: Քեզ եմ ասում, երբ ժամանակը գա փնտրիր այն իմ տանը՚: Թեպետ երախտիքի մեծ խոսքեր հնչեցին Ե. Թադևոսյան արվեստագետի և նրա մարդ, քաղաքացու տեսակի մասին, սակայն աններելի է իրողությունը, որ Ե. Թադևոսյանը հուղարկավորվեց ոչ թե Էջմիածնում, այլ նրա ճանապարհին գտնվող քաղաքային պանթեոնում: Տարիներ հետո 1941թ-ին լրանում է Փ. Թեհլեմեզյանի ծննդյան 75 ամյակը: Կառավարությունը որոշում է կայացնում շուքով նշել վարպետի ծննդյան օրը և կազմվում է հոբելյանական հանձնաժողով, Ա. Սարգսյանը նշանակվում է հանձնաժողովի նախագահ: Այսպիսով, կայանում է մեծ նկարչի անհատական ծավալուն ցուցահանդեսը, բայց ցավոք ցուցահանդեսի բացումից շաբաթներ անց Փ. Թեհլեմեզյանը հիվանդանում է: Մի պահ թվում էր Թեհլեմեզյանը այս անգամ էլ դուրս կգա մահվան ճիրաններից, բայց ավախ հիվանդանոցի ճամփան դարձավ մի ճանապարհ որտեղից ետ չեն գալիս: 1941թ. ապրիլի 28-ին իր մահկանացուն է կնքում Փ. Թեհլեմեզյանը: Կազմվում է հանձնաժողով հուղարկավորության աշխատանքները պատշաճ կատարելու նպատակով: Այդ գիշեր Ա. Սարգսյանը մտաբերում է 1936թ-ի Թբիլիսիյում, հիվանդանոցում Ե. Թադևոսյանի մահճի մոտ Փ. Թեհլեմեզյանի հայտնած միտքը իր կտակի մասին և այդ մասին հայտնում հանձնաժողովին: Հանձնաժողովի ներսում ստեղծվում է մի խումբ կտակը փնտրելու նպատակով՝ որի կազմում էին Ա. Սարգսյանը, Գ. Գրջյանը և Ս. Առաքելյանը նրանք գնում են Փ. Թերլեմեզյանի բնակարան կտակը փնտրելու: Երկար փնտրտուքներից հետո նկարչի ընկերները կրկին փնտրում են կտակը պահարանում և հանկարծ գրքերի արանքից երևում է մի սպիտակ ծրար, որի վրա անգլերեն լեզվով գրված էր. Փ. Թեհլեմեզյանի կտակը Նյու Յորք, 1924թ. Կտակը կազմված է եղել Նյու Յորքի պետական նոտարյուսի ձեռքով: Կտակը բաղկացած էր երեք կետից՝ առաջին կետի համաձայն Փ. Թեհլեմեզյանը, իր ամբողջ ունեցվածքը՝ ստեղծագործությունները, կայուն շարժական, անձնական և գործնական կարողությունը ժառանգում է Սովետական Հայաստանի պետական թանգարանին: Իսկ երկրորդ կետի համաձայն նույն թանգարանին է թողնում իր ողջ դրամական կարողությունը: Երրորդ կետը գրված էր արդեն նոտարյուսի կողմից կտակի կազմության մասին: Եվ չնայած գիշեր մոտենում էր լուսաբացին, բայց կտակը փնտրող հանձնաժողովականները սկսեցին ցուցակագրել Փ. Թերեմեզյանի ժառանգությունը: Օրեր անց հանձնաժողովը եղավ Երևանում քաղաքային նոտարյուսի մոտ և շուտով կտակի համաձայն ժառանգությունը հանձնվեց Հայաստանի պետական պատկերասրահին: 1941թ-ի մայիսի 4-ին հողին է հանձնվում մեծավաստակ նկարչի և մեծ հայորդու մարմինը: 

1. Ա. Սարգսյան «Հոդվաներ, յելույթներ, հուշեր» «Սովետական գրող» հրատարակչություն, էջ 14-27,
2. «Պատմաբանասիրական հանդես» 1965թ./4 
3. Ա. Սարգսյան «Հոդվաներ, յելույթներ, հուշեր»  «Սովետական գրող» հրատարակչություն, էջ 196-206,

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets