ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.10.2016

ԴՈՒ ԻՄ ՏԻԿՆԻԿՆ ԵՍ

Կարծես երկար տարիների բաժանումից էին հանդիպել, միայն հայացքներով էին խոսում, գրկում, կարոտի ծարավը հագեցնում։ Այնքան ջերմություն ու երջանկություն կար այդ հանդիպման մեջ, որ ողջ տիեզերքը սեր էր դարձել։ Գլուխը կորցրած պատանու պես չէր կարողանում թաքցնել երջանկությունը, որին սպասել էր տարիներ, երկար ու ձիգ տարիներ։ Քայլում էին միասին ու ինքը ժպտում էր բոլորին, անգամ անցորդներին։ Երջանկությունը պարուրել էր դեմքը, իսկ հոգու երջանկությունը փայլ էր տվել աչքերին։ Նայում էր նրան լուռ ու ծորացող երջանկությամբ։ Ուզում էր խոսել, բայց կարծես լեզուն կապ էր ընկել, լեզվի փոխարեն աչքերն էին խոսում։ Չէր ուզում մոտ գնալ, անգամ մատով դիպչել, միայն ժպտում էր։ Հոգին ու աչքերը անդադար կրկնում էին․ «Դու, գիտես ո՞վ ես ինձ համար, դու, դու իմ տիկնիկն ես, չէ, չէ քիչ ասացի, դու իմ Աստվածուհին ես։ Ուզում եմ քեզ մոտ գալ, շատ մոտ, դու այնքան չքնաղ ես, որ քեզ միայն հեռվից պետք է նայեմ, որպեսզի քեզ ապրեմ»։ 
Ողջ քաղաքը ոտքով չափչփեցին, ինքը քայլում էր մեկ դիմացից, մեկ՝ կողքից ու անվերջ հիանում, բնության արարչագործությամբ, չիմացան, թե ինչպես տուն հասան։ Օրը մի ակնթարթ էր տևել ու անցել, բայց կարոտը չէր հագեցել։ ․․․Դանդաղ քայլերով մոտեցավ, ուզեց գրկել, բայց ուժ չգտավ մեջը, ուստի մոտ եկավ ու արագ-արագ արտասանեց․
-Սուրճ բերե՞մ ։
- Այո, չէի հրաժարվի։
Սուրճ պատրաստեց ու ինքնագոհ հայացքով դրեց սեղանին․
- Դե', փորձիր, տես կհավանե՞ս, -ասաց ու շատ զգույշ տեղավորվեց կողքին։ Միայն վարսերի հետ էր խաղում, ճիշտ այնպես ինչպես տիկնիկի վարսերի հետ է խաղում երեխան, ում նվիրել էին իր վաղեմի երազած տիկնիկին։ 
․․․Չիմացավ, թե ինչպես քնեց, լուսադեմին դուրս եկավ տնից ու նրա անկողնու մոտ թողեց մի նամակ․
«Բարի լույս ՀՐեՇՏԱԿՍ։ ԱՍՏՎԱԾՈՒՀԻՍ, ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ԵՍ, ես պաշտում եմ քեզ։
Իմ երկրային լուսատու, այնքան վառ ես, որ հալվում եմ հայացքիդ առաջ։ Ամբողջ գիշեր սիրո նավարկության մեջ էի, եւ կարոտս գունդուկծիկ էր եղել կոկորդիս ու սպառնում էր խեղդել։ Անսահման սիրո դողը թափանցել էր ներսս ու էլ ավելին ծանրացել քեզ տեսնելու անհագ ցանկությունը։ Ես քեզ պաշտելով ապրում եմ իմ անսահման երջանկությունը։ Արած ու չարած մեղքերիս թողություն տուր։ Քո մեղմ ձեռքերով ցույց տուր քեզ հավերժ սիրելու ճանապարհը։ Պատվիրիր սիրել քեզ ու ես իմ ողջ էությամբ կկատարեմ քո պատվիրանը։ Դիպիր շուրթիս քո արեւահամ շուրթերով ու ես կբոցկլտամ ու կայրվեմ։ Կդառնամ լապտերիկ ու ձեռքիդ մեջ կլուսավորեմ մեր սիրո ուղին, քո ուղին։ Ողջ էությամբ ապրում եմ քո բացակայությունը… Կրկին ու վերջնական անգամ քեզ ու քո կողքին ապրելու փափագն է, որ հիմա ինձ ապրեցնում է, լցնում ներսս, հուսադրում ու քաջալերում ապրել։ Քո կողքին ես ինձ ապահով ու վստահ եմ զգում, երբ աչքիս առաջ ես, հանգիստ եմ, ավելի ուժեղ, վճռական ու զգույշ, բայց միեւնույն ժամանակ տխուր։ Տխուր, որովհետեւ մտածում եմ, մեր հարկադրված բաժանման մասին, որովհետև ես դարձյալ սկսելու եմ ապրել հոգով… Դու իմ իրական կյանքի իսկական ՀՐԵՇՏԱԿՆ ես։ Ես ՍԻՐՈՒՄ եմ քեզ եւ ուզում եմ, որ օրհնես ճակատագիրս, որ ամբողջովին քո ձեռքերում է ու քո տնօրինության տակ։ Դու իմ կապույտ երկինք։ Իմ հոգու միակ ու հավերժ բնակիչ։ Ես սիրում եմ քեզ։ Թույլ տուր մոտենամ քեզ ու դիպչեմ աստվածային ձեռքերիդ ու շշնջամ, որ ՍԻՐՈՒՄ ԵՄ։ Թույլ տուր մոտենամ ու ՀԱՄԲՈՒՐԵՄ, օրհնություն ստանամ ու այդպես ապրեմ։ ՍԻՐՈՒՄ Եմ ու ՊԱՇՏՈՒՄ։ Ես ապրում եմ քո միակ պատվիրանով․
«ՉԱՂԱՎԱՂԵԼ ՍԻՐՈ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՂԱՐՏ ԴԵՄՔԸ»
Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր նվաստիս թափանցել քո աշխարհ ու ապրել այնտեղ մինչ ի մահ։ ԵՍ ՍԻՐՈՒՄ ՈՒ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՄ ԱՐԵՎԱԲՈՑ ՀՐԵՇՏԱԿ։ Դու առավոտյան կկարդաս այս նամակը, իսկ ես գնացքի մեջ նստած մտովի կսկսեմ համբուրել քո հոգու ԱՆՄԱՐՄԻՆ ՇՈՒՐԹԵՐԸ․․․

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets