ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

ԹԱՓԱՌՈՂ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ - Արմավիր

ԱՐՄԱՎԻՐ


Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ գտնվող բլրի գագաթին պահպանվել են Արմավիր քաղաքի բաց կապտավուն, հղկված բազալտե պարիսպները, պալատների, տաճարների և այլ շինությունների հիմքերն ու հետքերը: Պեղումներն ի հայտ են բերել նաև հում աղյուսից կառուցված սենյակների մի ողջ համալիր: Պահպանվել են շուրջ 3 մետր բարձրության հողագույն պատերը: Հռչակավոր Սոսյաց անտառն այստեղ է եղել։ 
Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։ 
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին: Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունն այս տեղանքում հիշատակում է Արգիշտիխինիլի քաղաքը։ Արմավիրի հիմնավայր Արգիշտիխինիլին կառուցվել, ընդարձակվել ու բարեկարգվել է շուրջ 200 տարի և ժամանակի մեծ քաղաքներից էր, տնտեսական, մշակութային, հոգևոր նշանավոր կենտրոն: Քաղաքն արվարձաններով հանդերձ զբաղեցրել է մոտ 1000 հա: Ենթադրվում է, որ այնտեղ բնակվել է շուրջ 30.000 մարդ: Քաղաքի պարիսպների հաստությունը հասնում էր 3,5 մետրի, իսկ Արգիշտիի փորած ջրանցքների ընդհանուր երկարությունը մոտ 40 կմ էր, միջին խորությունն ու լայնքը` 2-ական մետր: 
1985թ. պեղումների ժամանակ Արմավիրում հայտնաբերվեց էլամերեն երեք սեպագիր սալիկ. դրանք հանրահայտ «Գիլգամեշ» էպոսի բեմականացումից հատվածներ էին: Մինչ այդ էպոսը հայտնի էր քառալեզու արձանագրություններով: Ենթադրվում է, որ էպոսը բեմադրվել է մ.թ.ա. 760թ. Արմավիրում, Սարդուր Երկրորդի գահակալման և ամուսնական հանդեսների ժամանակ: Հնարավոր է, որ այդ բեմադրությունն ավելի հին լինի: Այսպիսով, Հայաստանում թատրոնն սկզբնավորվել է ոչ թե Արտաշատում, այլ Արմավիրում և շարունակվել դարեր: Վերջինս հաստատում են նաև Արմավիրի հունարեն արձանագրությունները, որոնցից մեկը մ.թ.ա. 7-րդ դարի հույն գրող Հեսիոդոսի «Գործեր և օրեր» երկին առնչվող հատված է: Երվանդունի արքայատան Երվանդ Վերջին թագավորի կարգադրությամբ, ով, ըստ Խորենացու, գահակալել է շուրջ 20 տարի (մ.թ.ա. 220-201թթ.), մայրաքաղաքը տեղափոխում է Երվանդաշատ: Արմավիրն անբնակ է դարձել 13-րդ դարում՝ մոնղոլական արշավանքների հետևանքով։ Հարյուրամյակներ անց հյուսիսային Կովկասի չերքեզական գյուղերում ապրող հայերը նոր քաղաք հիմնեցին և 1848թ. Կոչեցին Արմավիր։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets