ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

2 մլն - մոտ 100000 ՏԱՐԻ ՄԵԶԱՆԻՑ ԱՌԱՋ - ՍՏՈՐԻՆ ՊՈԼԵՈԼԻԹ 
Մոտ 100000 - 40000 ՏԱՐԻ ՄԵԶԱՆԻՑ ԱՌԱՋ - ՄԻՋԻՆ ՊՈԼԵՈԼԻԹ 
Մոտ 40000 - 14000 ՏԱՐԻ ՄԵԶԱՆԻՑ ԱՌԱՋ - ՎԵՐԻՆ ՊՈԼԵՈԼԻԹ 
Ք.Ա. 12000 - 10000 թթ. - ՄԵԶՈԼԻԹ /ՄԻՋԻՆ ՔԱՐԻ ԴԱՐ/ 
Ք.Ա. 10000 - 5500 թթ. - ՆԵՈԼԻԹ /ՆՈՐ ՔԱՐԻ ԴԱՐ/ 
Ք.Ա. 5500 4000 թթ. - ԷՆՈԼԻԹ /ՊՂՆՁԻ - ՔԱՐԻ ԴԱՐ/ 
Ք.Ա. IV - III ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ - ԲՐՈՆԶԻ ԴԱՐ 
Ք.Ա. XXVIII - XXVII դդ. - ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ՎԱՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ՝ ԱՐԱՏՏԱՅԻ ՄԱՍԻՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
Ք.Ա. XXIV - XXIII դդ. - ՀԱՅԱ, ՍՈՒԲՈՒՐ, ԱՐՄԱՆԻ ՎԱՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 
Ք.Ա. XV - XIII դդ. - ՀԱՅԱՍԱ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ 
Ք.Ա. 859թ. - ՈՒՐԱՐՏՈՒԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՔԱ ԱՐԱՄՈՒԻ ԱՆՎԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՈՐԵՍՏԱՆՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 
Ք.Ա. մոտ 835 - 825 թթ. - ՍԱՐԴՈՒՐԻ Ա-ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
Ք.Ա. մոտ 830 - ական թթ. - ՏՈՒՇՊԱ /ՏՈՍՊ, ՎԱՆ/ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ 
Ք.Ա. մոտ 810 - 786 թթ. - ՄԵՆՈՒԱՅԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ: ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՈՒՄԸ ԱՌԱՋԱՎՈՐ ԱՍԻԱՅԻ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ 
Ք.Ա. 786 - 764 թթ. - ԱՐԳԻՇՏԻ Ա-ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
Ք.Ա. 782 թ. - ԷՐԵԲՈՒՆԻ ԱՄՐՈՑԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ 
Ք.Ա. 776 թ. - ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻ ՔԱՂԱՔ - ԱՄՐՈՑԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ 
Ք.Ա. 764 - 735 թթ. - ՍԱՐԴՈՒՐԻ Բ-ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
Ք.Ա. 743 թ. - ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԹԻԳԼԱՏ-ՊԱԼԱՍԱՐ Գ ԹԱԳԱՎՈՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ: 
Ք.Ա. 735 - 713 թթ. - ՌՈՒՍԱ Ա: ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ՝ ՌՈՒՍԱԽԻՆԻԼԻԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ 
Ք.Ա. 714 թ. - ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐ ՍԱՐԳՈՆ Բ-ի ՎԵՐԻՉ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 
Ք.Ա. 685 - 645 թթ. - ՌՈՒՍԱ Բ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԹԵՅՇԵԲԱԻՆԻ ՔԱՂԱՔԸ /ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ/ 
Ք.Ա. 612 թ. - ՊԱՐՈՒՅՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ: ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՆԻՆՎԵՅԻ ԳՐԱՎՈՒՄԸ ՄԱՐԵՐԻ, ԲԱԲԵԼՈՆԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ 
Ք.Ա. IV ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԸ - ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԸ: ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԵՐՎԱՆԴԱԿԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ 
Ք.Ա. 521 - 331 թթ. - ՀԱՅԿԱԶՈՒՆ - ԵՐՎԱՆԴՅԱՆՆԵՐԻ, ՈՐՊԵՍ ՍԱՏՐԱՊՆԵՐ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 
Ք.Ա. 331 թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1 - ԳԱՎԳԱՄԵԼԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ, ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ 
Ք.Ա. 330 թ. - ՄԵԾ ՀԱՅՔԻ ԵՎ ՓՈՔՐ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԸ 
Ք.Ա. մոտ 260 - 240 թթ. - ՇԱՄ /ՍԱՄՈՍ/ ԵՐՎԱՆԴԱԿԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍԱՄՈՍԱՏԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ 
Ք.Ա. մոտ 240 թթ. - ԱՐՇԱՄԻ ԳԱՀԱԿԱԼՄԱՆ ՍԿԻԶԲԸ 
Ք.Ա. մոտ 220 - 201 թթ. - ԵՐՎԱՆ Դ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
Ք.Ա. մոտ 201 թ. - ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ ՀԱՅԿԱԶՈՒՆ - ԵՐՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ 
Ք.Ա. մոտ 201 - 190 թթ. - ՍԵԼԵՎԿՅԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ ԵՎ ԾՈՓՔՈՒՄ 
Ք.Ա. մոտ 190 թթ. - ՄԱԳՆԵՍԻԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ: ՍԵԼԵՎԿՅԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՅՔԱՅՄԱՆ ՍԿԻԶԲԸ 
Ք.Ա. 189 թ. - ՄԵԾ ՀԱՅՔԻ, ՓՈՔՐ ՀԱՅՔԻ, ԾՈՓՔԻ ԵՎ ԿՈՄՄԱԳԵՆԵԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ 
Ք.Ա. 189 - մոտ 160 թթ. - ԱՐՏԱՇԵՍ Ա-ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ: ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ 
Ք.Ա. մոտ 185 թ. - ԱՐՏԱՇԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ 
Ք.Ա. 160 - 115 թթ. - ԱՐՏԱՎԱԶԴ Ա-ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
Ք.Ա. 115 - 95 թթ. - ՏԻԳՐԱՆ Ա-ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
Ք.Ա. 95 - 55 թթ. - ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
Ք.Ա. 94 թ. - ԾՈՓՔԻ ԵՎ ԿՈՐԴՈՒԻՔԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՄԵԾ ՀԱՅՔԻՆ 
Ք.Ա. 94 թ. - ՀԱՅ - ՊՈՆՏԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԿՆՔՈՒՄԸ 
Ք.Ա. 94 թ. -ՀԱՅ - ՊԱՐԹԵՎԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 
Ք.Ա. 84 թ. - ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԲԱԶՄԵԼԸ ՍԵԼԵՎԿՅԱՆՆԵՐԻ ԳԱՀԻՆ 
Ք.Ա. 80 - 70 -ական թթ. - ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ 
Ք.Ա. 69 թ. գարուն - ՀԱՅ - ՀՌՈՄԵԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԻԶԲԸ 
Ք.Ա. 69 թ. հոկտեմբեր 6 - ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
Ք.Ա. 68 թ. սեպտեմբերի 22 - ԱՐԱԾԱՆԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
Ք.Ա. 66 թ. սեպտեմբեր - ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 
Ք.Ա. 66 թ. - ՏԻԳՐԱՆ ԿՐՏՍԵՐԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀՈՐ՝ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԴԵՄ: ՊՈՄՊԵՈՍԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅ - ՀՌՈՄԵԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ: 
Ք.Ա. 55 - 34 թթ. - ԱՐՏԱՎԱԶԴ Բ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
Ք.Ա. 53 թ. - ԿՐԱՍՈՍԻ ՊԱՐԹԵՎԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԵՎ ՀԱՅ - ՊԱՐԹԵՎԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ 
Ք.Ա. 53 թ. մայիսի 6 - ԽԱՌԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ, ՀՌՈՄԵԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՋԱԽՋԱԽՈՒՄԸ ԵՎ ԿՐԱՍՈՍԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 
Ք.Ա. 34 թ. - ԱՆՏՈՆԻՈՍԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ: ԱՐՏԱՎԱԶԴ Բ -ի ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ 
Ք.Ա. 20 - 30 թթ. - ԱՐՏԱՇԵՍ Բ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ 
Ք.Ա. 20 - 8 թթ. - ՏԻԳՐԱՆ Գ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
Ք.Ա. 8 - 5 թթ. - ՏԻԳՐԱՆ Դ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
Ք.Ա. 2 - 1 թթ. - ՏԻԳՐԱՆ Դ -ի ԵՎ ԷՐԱՏՈՅԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
1 թ. - ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ 
18 - 34 թթ. - ԶԵՆՈՆ - ԱՐՏԱՇԵՍԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
52 թ. - ՎԱՂԱՐՇԻ ԵՎ ՏՐԴԱՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԹԵՎԱԿԱՆ ԶՈՐՔԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ 
54 - 64 թթ. - ՀԱՅ - ՀՌՈՄԵԱԿԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ 
62 թ. գարուն - ՀՌԱՆԴԵԱՅԻ /ԵՌԱՆԴԻ/ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՊԵՏՈՍԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ ՎՏԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 
64 թ. - ՀՌԱՆԴԵԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 
65 թ. - ՏՐԴԱՏԻ ՄԵԿՆՈՒՄԸ ՀՌՈՄ 
66 - 88 թ. - ՏՐԴԱՏ Ա -ի ԹԱԳԱԴՐՈՒՄԸ ՆԵՆՈՍԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ: ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՃՅՈՒՂԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ 
88 - 110 թթ. - ՍԱՆԱՏՐՈՒԿ Բ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
114 թ. - ՏՐԱՅԱՆՈՍ ԿԱՅՍԵՐ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ 
117 - 140 թթ. - ՎԱՂԱՐՇ Ա -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ: ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ 
191 - 211 / 185 - 198 թթ. - ՎԱՂԱՐՇ Բ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ: ՀԱՅ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ 
211 - 259 / 198 - 215 թթ. - ԽՈՍՐՈՎ Ա ՄԵԾԻ (ՏՐԴԱՏ Բ) ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
216 - 252 թթ. - ՏՐԴԱՏ Բ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
274 / 287 / 288 - 330 թթ. - ՏՐԴԱՏ Գ ՄԵԾԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
298 թ. - ՄԾԲԻՆԻ 40 - ամյա ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 
301 թ. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ 
303 թ. - ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ՝ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ 
325 թ. - ՆԻԿԵԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ. <ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿԻ> ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 
330 - 338 թթ. - ԽՈՍՐՈՎ Գ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
339 - 350 թթ. - ՏԻՐԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
350 - 368 թթ. - ԱՐՇԱԿ Բ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
354 թ. - ԱՇՏԻՇԱՏԻ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ 
363 թ. - ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (<ԱՄՈԹԱԼԻ>) ԿՆՔՈՒՄԸ 
361 - 440 թթ. - ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ 
370 - 374 թթ. - ՊԱՊԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
371 թ. - ՁԻՐԱՎԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
374 - 378 թթ. - ՎԱՐԱԶԴԱՏԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
378 - 387 թթ. - ԱՐՇԱԿ Գ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
385 - 388 թթ. - ԽՈՍՐՈՎ Դ -ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
387 թ. - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ (ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ) 
388 - 414 / 415 թթ. - ՎՌԱՄՇԱՊՈՒՀԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
405 թ. - ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԿՈՂՄԻՑ 
422 - 428 թթ. - ՎՌԱՄՇԱՊՈՒՀԻ ՈՐԴԻ ԱՐՏԱՇԵՍ /ԱՐՏԱՇԻՐ/ ԱՐՇԱԿՈՒՆՈՒ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
428 թ. - ՀԱՅ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ԱՆԿՈՒՄԸ 
444 թ. - ՇԱՀԱՊԻՎԱՆԻ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ 
449 թ. - ԱՐՏԱՇԱՏԻ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ ԵՎ ԿՐՈՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԵՐԺՈՒՄԸ 
450 - 451 թթ. - ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ 
450 թ. - ԽԱՂԽԱՂԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
451 թ. մայիսի 26 - ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
451 թ. - ՔԱՂՔԵԴՈՆԻ ԺՈՂՈՎԸ 
481 - 484 թթ. - ՎԱՀԱՆԱՆՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ 
481 թ. - ԱԿՈՌԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
482 թ. - ՆԵՐՍԵՀԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
482 թ. - ՃԱՐՄԱՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
484 թ. - ՆՎԱՐՍԱԿԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 
484 թ. - VI դարի առաջին կես - ՎԱՉԱԳԱՆ ԲԱՐԵՊԱՇՏԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ 
506 թ. - ԴՎԻՆԻ ԱՌԱՋԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ 
554 թ. - ԴՎԻՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ 
571 - 572 թթ. - ՀԱԿԱՊԱՐՍԿԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ (ԿՐՏՍԵՐ ՎԱՐԴԱՆ) ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
591 թ. - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՈՒՄԸ (ԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻ ԵՎ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ) 
618 թ. - սբ. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ 
628 - 632 թթ. - ՎԱՐԱԶՏԻՐՈՑ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶՊԱՆ 
631 թ. սեպտեմբեր 14 - ԽԱՉԱՓԱՅՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ 
631 թ. - սբ. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ 
639 թ. - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆ ԵՎ ՍՊԱՐԱՊԵՏ ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆՈՒ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
640 թ. - ԱՐԱԲԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲԸ ՀԱՅԱՍՏԱՆ 
641 - 661 թթ. - ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ 
642 - 643 թթ. - ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԱՆՔԸ 
650 թ. - ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՐՇԱՎԱՆՔԸ 
652 թ. - ՀԱՅ - ԱՐԱԲԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 
701 թ. - ԴՎԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՎ ԱՐՄԻՆԻԱ ՎԱՐՉԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
703 թ. - ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ՀՈՒԺԿՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՍՄԲԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ. ՎԱՐԴԱՆԱԿԵՐՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
719 թ. - ԴՎԻՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ 
748 - 750 թթ. - ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻԳՈՐ ԵՎ ԴԱՎԻԹ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
762 թ. - ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՈՒՄ 
774 - 775 թթ. - ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀՈՒԺԿՈՒ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
774 /775 թ. ապրիլի 24 / 25 - ԱՐՁՆԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
804 - 824 թթ. - ԱՇՈՏ ՄՍԱԿԵՐ ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ ՃԱՆԱՉՎԵԼԸ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆ 
826 - 851 թթ. - ԲԱԳՐԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆ 
850 - 855 թթ. - ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ 
855 թ. - ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆ ԵՎ ՍՊԱՐԱՊԵՏ 
862 թ. - ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ ՃԱՆԱՉՎԵԼԸ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆ 
869 թ. - ԶԱՔԱՐԻԱ ՁԱԳԵՑՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԻՇԽԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒՆ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 
872 թ. - ՏԵՎՐԻԿ ԱՄՐՈՑԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԵՎ ՊԱՎԼԻԿՅԱՆՆԵՐԻ ՋԱԽՋԱԽՈՒՄԸ 
885 թ. օգոստոսի 26 - ԳԵՎՈՐԳ ԳԱՌՆԵՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒՆ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ ՕԾԵԼԸ 
885 - 890 թթ. - ԱՇՈՏ Ա ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ 
885 - 1045 թթ. - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 
890 - 914 թթ. - ՍՄԲԱՏ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱԼ ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԵՎ ՎՐԱՑ ՎՐԱ 
894 թ. - ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՍԱՋՅԱՆ ԱՄԻՐԱՅԻ ԶՈՐՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՈՂՍԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ 
908 - 1021 թթ. - ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 
914 - 928 թթ. - ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
921 թ. - ԱՐԱԲՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ /ԾՈՎԱՄԱՐՏ/ 
921 թ. - ՀԱՅ - ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԿՆՔՈՒՄԸ Կ. ՊՈԼՍՈՒՄ 
922 թ. - ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ՃԱՆԱՉՎԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀՆՇԱՀ 
928 - 953 թթ. - ԱԲԱՍ ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
948 թ. - ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԱԹՈՌԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԱՂԹԱՄԱՐԻՑ ԿԱՐՍ՝ ԱՐԳԻՆԱՅԻ ՎԱՆՔ 
953 - 977 թթ. - ԱՇՈՏ Գ ՈՂՈՐՄԱԾԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
961 թ. - ԱՆԻԻ ՀՌՉԱԿՎԵԼԸ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ 
961 - 1003 թթ. - Սբ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ 
963 - 1065 թթ. - ԿԱՐՍԻ /ՎԱՆԱՆԴԻ/ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 
977 - 990 թթ. - ՍՄԲԱՏ Բ ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
978 - 1113 թթ. - ՏԱՇԻՐ - ՁՈՐԱԳԵՏԻ /ԼՈՌԻԻ/ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 
987 թ. - ԴՎԻՆԻ ԱՄԻՐԱՅՈՒԹՅԱՆ ՋԱԽՋԱԽՈՒՄԸ ԵՎ ՄԻԱՑՈՒՄԸ ԱՆԻԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ 
987 - 1170 թթ. - ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 
989 - 1048 /982 - 1113/թթ. - ՏԱՇԻՐ - ՁՈՐԱԳԵՏԻ ԹԱԳԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԱՆՀՈՂԻՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
990 - 1020 թթ. - ԳԱԳԻԿ Ա ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
998 թ. - ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ԱՄԻՐԱՅԻԶՈՐՔԵՐԻ ՋԱԽՋԱԽՈՒՄԸ ԾՈՒՄԲԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ 
1001 թ. - ՏԱՅՔԻ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԿՑՈՒՄԸ ԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻՆ 
1001 թ. - ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՎԱՐՏԸ 
1022 թ. - ՎՐԱՑ - ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՊԻԶՈՆՈՒՄ 
1029 - 1065 թթ. - ԿԱՐՍԻ ԹԱԳԱՎՈՐ ԳԱԳԻԿ ԱԲԱՍՅԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1042 - 1045 թթ. - ԳԱԳԻԿ Բ ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1042 թ. - ԱՊԼՂԱՐԻՊ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ /ՍՏՐԱՏԵԳՈՍ/ 
1044 - 1084 թթ. - ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐ ԳՐԻԳՈՐԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1045 թ. - ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ 
1047 թ. - ՍԵԼՋՈՒԿ - ԹՈՒՐՔԵՐԻ ԶՈՐՔԻ ԱՌԱՋԻՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ 
1048 թ. - ՍԵԼՋՈՒԿ - ԹՈՒՐՔԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԱՆՔԸ 
1048 մոտ - 1090 թթ. - ՏԱՇԻՐ - ՁՈՐԱԳԵՏԻ ԿՅՈՒՐԻԿԵ Ա ԹԱԳԱՎՈՐԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1049թ. - ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԶՈՐՔԻ ԵՎ ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՍԵՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ 
1054 թ. - ՍԵԼՋՈՒԿ - ԹՈՒՐՔԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԱՐՇԱՎԱՆՔԸ 
1058 թ. - ՍԵԼՋՈՒԿ - ԹՈՒՐՔԵՐԻ ԶՈՐՔԻ ՋԱԽՋԱԽՈՒՄԸ ԹՈՌՆԻԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԶՈՐՔԻ ԿՈՂՄԻՑ 
1064 թ. - ԱԼՓ - ԱՍԼԱՆԻ ԲԱՆԱԿԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆ ԱՅՍՐԿՈՎԿԱՍ, ԱՆԻԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՇԱԴԴԱԴՅԱՆՆԵՐԻՆ 
1071 թ. - ՄԱՆԱԶԿԵՐՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. ԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԵԼՋՈՒԿ - ԹՈՒՐՔԵՐԻՑ 
1072 - 1090 թթ. - ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐԱՇ ԿԵՆՏՐՈՆՈՎ 
1080 - 1198 թթ. - ՌՈՒԲԻՆՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ 
1080 - 1095 թթ. - ՌՈՒԲԵՆ Ա -ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1082 - 1117 թթ. - ԳՈՂ ՎԱՍԻԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԵՍՈՒՆ ԿԵՆՏՐՈՆՈՎ 
1095 - 1100 թթ. - ԿՈՆՍՏԱՆԴԻՆ Ա ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1098 թթ. - ՎԱՀԿԱ ԲԵՐԴԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻՆԵՐԻՑ. ՎԱՀԿԱՆ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ 
1100 - 1129 թթ. - ԹՈՐՈՍ Ա ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1104 թ. - ՍԻՍ ԵՎ ԱՆԱՎԱՐԶԱ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻՆԵՐԻՑ. ԱՆԱՎԱՐԶԱՆ՝ ՌՈՒԲԻՆՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ 
1107 թ. - ԻԿՈՆԻԱՅԻ ՍԵԼՋՈՒԿՅԱՆ ԶՈՐՔԻ ՋԱԽՋԱԽՈՒՄԸ ԲԵՐԴՈՒՍԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ 
1113 թ. - ԱԽԹԱՄԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ 
1129 - 1137 թթ. - ԼԵՎՈՆ Ա ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
Մոտ 1130 թ. - ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԻ /ԴԱՎԻԹ ԱԼԱՎԿԱՈՐԴՈՒ <ԿԱՆՈՆՏՏԵՐ>/ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1145 - 1169 թթ. - ԹՈՐՈՍ Բ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1151 - 1292 թթ. - ՀՌՈՄԿԼԱՆ՝ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՆՍՏԱՎԱՅՐ 
1169 - 1175 թթ. - ՄԼԵՀ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1173 - 1375 թթ. - ՍԻՍԸ՝ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ 
1175 - 1187 թթ. - ՌՈՒԲԵՆ Բ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1176 թ. - ՄԻՐԻՈԿԵՖԱԼՈՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
1184 թ. - ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԻ ԿԱԶՄՈՒՄԸ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԿՈՂՄԻՑ 
1185 թ. - ՍԱՐԳԻՍ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ ՎՐԱՑ ԶՈՐՔԻ ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ /ՍՊԱՐԱՊԵՏ/ 
1187 / 1198 - 1219 թթ. - ԼԵՎՈՆ Բ ՌՈՒԲԻՆՅԱՆ, 1198թ. հունվարի 6-ից՝ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ ԼԵՎՈՆ Ա ՌՈՒԲԻՆՅԱՆ 
1194 թ. - ԼԵՎՈՆ Բ -ի ԲՈՀԵՄՈՒՆԴԻ ՄԻՋԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՍԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ 
1196 թ. - ԱՄԲԵՐԴԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1198 - 1375 թթ. - ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 
1199 /1198/թ. - ԱՆԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1203 թ. - ԴՎԻՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
1206 թ. - ԿԱՐՍԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1220 թ. աշուն - ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԱՅՍՐԿՈՎԿԱՍ 
1226 թ. - ԶԱԲԵԼԻ ԵՎ ՀԵԹՈՒՄԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԵԹՈՒՄՅԱՆՆԵՐԻ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԳԱՀԻՆ 
1226 - 1270 թթ. - ՀԵԹՈՒՄ Ա -ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1236 թ. - ՉԱՐՄԱՂԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ 
1236 - 1244 թթ. - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՎԱՃՈՒՄԸ ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1242 - 1244 թթ. - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇՆՋԱՆՆԵՐԻ ԳՐԱՎՈՒՄԸՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԿԱՂՄԻՑ 
1243 թ. - ԻԿՈՆԻԱՅԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՄԱՆԿԱՏՈՒԿԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ 
1244 թ. - ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՎՈՒՄԸ ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1249 թ. - ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ 
1254 թ. աշուն - ՀԱՅ - ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԿԱՐԱԿՈՐՈՒՄՈՒՄ ՄԱՆԳՈՒ ԽԱՆԻ ԵՎ ՀԵԹՈՒՄ Ա -ի ՄԻՋԵՎ 
1259 թ. - ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՆՈՐ ԱՊՍՏԱՆԲՈՒԹՅՈՒՆԸ 
1259 - 1261 թթ. - ՀԱԿԱՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՑ ԹԱԳԱՎՈՐ ԴԱՎԻԹ Է -ի ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
1265 թ. - ՍՄԲԱՏ ԳՈՒՆԴՍՏԱԲԼԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1266 թ. - ՍԱՄՑԽԵ - ՋԱՎԱԽՔ ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1266 թ.օգոստոսի 23 - ՄԱՌԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
1270 - 1289 թթ. - ԼԵՎՈՆ Բ ՀԵԹՈՒՄՅԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1275 թ. - ՄԱՄԼՈՒՔՆԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԿԻԼԻԿԻԱ. ՄԱՍԻՍԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԵՎ ՍՍԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ 
1280 - ական թթ. - ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ 
1289 - 1306 թթ. - ՀԵԹՈՒՄ Բ ՀԵԹՈՒՄՅԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1292 - 1441 թթ. - ՍԻՍԸ՝ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՆՍՏԱՎԱՅՐ 
1307 թ. - ՍՍԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ, ՈՒՆԻԱՅԻ (ՄԻՈՒԹՅՈՒՆ)ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 
1308 - 1320 թթ. - ՕՇԻՆ ՀԵԹՈՒՄՅԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1309 թ. - ԱԴԱՆԱՅԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ, ՍՍԻ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԸ 
1317 թ. - ԱԴԱՆԱՅԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՆՈՐ ԺՈՂՈՎԸ. ՄԻԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ 
1320 - 1342 թթ. - ԼԵՎՈՆ Դ ՀԵԹՈՒՄՅԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1323 թ. - ՀԱՅ - ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 
1340 - 1410 թթ. - Սբ. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ 
1344 - 1362 թթ. - ԿՈՆՍՏԱՆԴԻՆ ՆՂՐԵՑԻՆ՝ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐ 
XIV դ. երկրորդ կես - 1412 թ. - ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 
1361 թ. - ՍՍԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ. ՍՍԻ ԵՎ ԱԴԱՆԱՅԻ ՆԱԽՈՐԴ ԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼԸ 
1374 - 1375 թթ. - ԼԵՎՈՆ Ե ԼՈՒՍԻՆՅԱՆԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
1375 թ. ապրիլի 16 - ՍԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳՐԱՎՈՒՄԸ 
1386 թ. - ԼԵՆԿԹԵՄՈՒՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ 
1402 թ. - ԱՆԳՈՐԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
1441 թ. - ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԸ Սբ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ 
1461 թ. - Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄԸ 
1465 թ. - ՍՄԲԱՏ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՕԾՎԵԼԸ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ ԱԽԹԱՄԱՐԻ Սբ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ 
1512 թ. - ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ. <ՈՒՐԲԱԹԱԳՐՔԻ> ՏՊԱԳՐՈՒՄԸ ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ 
1547 թ. - ԷՋՄԻԱԾՆԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ 
1547 թ. - ՀԱԿԱՕՍՄԱՆՅԱՆՊԱՅՔԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ ՍՏԵՓԱՆՈՍ ՍԱԼՄԱՍՏԵՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
1555 թ.մայիս 29 - ՕՍՄԱՆՅԱՆ ԵՎ ՍԵՖՅԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԱՄԱՍԻԱՅՈՒՄ 
1562 թ. - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԱՂՏՆԻ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
1604 թ. օգոստոս - 300 000 ՀԱՅԵՐԻ ԲՌՆԱԳԱՂԹԵՑՈՒՄԸ ՇԱՀ ԱԲԱՍԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ 
1616 թ. - ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱՐԱՆԻ ՀԻՄՆՈՒՄԸ ԼՎՈՎՈՒՄ 
1638 թ. - ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱՐԱՆԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՍԱՐԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ 
1639 թ. - ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՖՅԱՆ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԿԱՍՐԵ ՇԻՐԻՆՈՒՄ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՈՒՄԸ 
1659 - 1711 թթ. - ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ 
1660 թ. - ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱՐԱՆԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՄԱՏԹԵՈՍ ԾԱՐԵՆՑՈՒ ԿՈՂՄԻՑ 
1666 թ. - ՄԱՀՏԵՍԻ ՇԱՀՄՈՒՐԱՏ ԲԱՂԻՇԵՑՈՒ ԺԱՄԱՆՈՒՄԸ ՓԱՐԻԶ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՐՔՈՒՆԻԿԻ ՀԵՏ 
1669 թ. - ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑՈՒ <ԳԻՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ> ԵՐԿԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՀԵՂԻՆԱԿԸ, ՈՐԻ ԵՐԿԸ ՏՊԱԳՐՎԵԼ Է ԻՐ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ 
1677 թ. - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՂՏՆԻ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ ՀԱԿՈԲ ՋՈՒՂԱՅԵՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
1677 թ. - Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՐԵՄԻԱ ՉԵԼԵՊԻ ՔԵՈՄՈՒՐՃՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 
1695 թ. - ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ <ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ> ՔԱՐՏԵԶԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 
1699 թ. - ՄԵԼԻՔ ՍԱՖՐԱԶԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼ ՕՐՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ 
1701 թ. - ԻՍՐԱՅԵԼ ՕՐՈՒ ԿԱԶՄԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՊԵՏՐՈՍ I-ին /<ՄՈՍԿՈՎՅԱՆ ԾՐԱԳԻՐ>/ 
1708 - 1709 թթ. - ԻՍՐԱՅԵԼ ՕՐՈՒ ԴԵՍՊԱՆԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ 
1722 թ. - ՍՊԱՀԱՆԻ ԳՐԱՎՈՒՄԸԱՖՂԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1722 թ. - ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱՍՊԻԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ 
1722 թ. աշուն - ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՋԵՎԱՆՇԻՐ ՑԵՂԻ ԴԵՄ 
1723 թ. հունիս - ԹԻՖԼԻՍԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1724 թ. գարուն - ԿԱՐԲԻ ԳՅՈՒՂԻ 40-օրյա ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 
1724 թ. գարուն - ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ 
1724 թ. հունիսի 7 - սեպտեմբերի 26 - ԵՐԵՎԱՆԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴԵՄ 
1724 թ. հունիսի 12 - ՌՈՒՍ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ Կ. ՊՈԼՍՈՒՄ 
1724 թ. - ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 
1725 թ. մարտ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՎԱՐԱՆԴԱ ԳԱՎԱՌՈՒՄ 
1726 թ. - ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՇՈՒՇԻԻ ՎՐԱ 
1726 թ. - ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՍՅՈՒՆԻՔ 
1727 թ. մարտ - ՀԱԼԻՁՈՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴԵՄ 
1728 - 1730 թթ. - ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ 
1729 - 1731 թթ. - ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՍՂՆԱԽԻ ՊԱՅՔԱՐԸ ԹՈՒՐՔ ՆՎԱՃՈՂՆԵՐԻ ԴԵՄ ԱԲՐԱՀԱՄ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
1735 թ. - ԵՂՎԱՐԴԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
1736 թ. - ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԷՐԶՐՈՒՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 
1736 թ. - ԽԱՄՍԱՅԻ /ԱՐՑԱԽԻ/ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1769 թ. հունիս - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ Մ. ՍԱՖԱՐՅԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԿՈԼԵԳԻԱՅԻՆ 
1770 թ. - Հ. ԷՄԻՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀՆԴԿԱՍՏԱՆ 
1771 թ. - ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՂՄԻՑ 
1771 թ. - Շ. ՇԱՀԱՄԻՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱՐԱՆԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՄԱԴՐԱՍՈՒՄ 
1772 թ. - Մ. ԲԱՂՐԱՄՅԱՆԻ <ՆՈՐ ՏԵՏՐԱԿ, ՈՐ ԿՈՉԻ ՅՈՐԴՈՐԱԿ> ԳՐՔԻ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՈՒՄԸ ՄԱԴՐԱՍՈՒՄ 
1779 թ. - ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԳԱՂՈՒԹԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ 
1783 թ. - ԳԵՈՐԳԻՆՅԱՆ ԴԱՇՆԱԳԻՐԸ 
1784 / 1787 - 1786 թթ. - Մ. ՉԱՄՉՅԱՆԻ ԵՌԱՀԱՏՈՐ <ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ> ԵՐԿԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 
1789 թ. - Շ. ՇԱՀԱՄԻՐՅԱՆԻ <ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ> ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ՄԱԴՐԱՍՈՒՄ 
1794 - 1786 թթ. - ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ <ԱԶԴԱՐԱՐԻ> ՏՊԱԳՐՈՒՄԸ ՄԱԴՐԱՍՈՒՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՀԱՆԱ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 
1804 թ. հունվար - 1813 թ. հոկտեմբեր - ՌՈՒՍ - ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ 
1806 թ. դեկտեմբեր - 1812թ. մայիս - ՌՈՒՍ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ 
1807 թ. հունիս - ԳՅՈՒՄՐԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
1808 թ. - ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԱՆՔԸ 
1810 թ. - ԱՍՏՐԱԽԱՆԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆՈՒՄԸ 
1811 թ. - ՓԱՐԻԶԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՇԱՀԱՆ ՋՐՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 
1812 թ. մայիսի 16 - ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 
1813 թ. հոկտեմբերի 12 - ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 
1815 թ. - ՄՈՍԿՎԱՅԻ ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ 
1815 թ. - ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ Հ. ԼԻՄՈՆՃՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 
1816 թ. - ՌՈՒՍԱՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ՝ <ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՆՈՒՑՄՈՒՆՔ> ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՈՒՄԸ 
1821 թ. - ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱՑ ՃԵՄԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ 
1821 - 1823 թթ. - ՊԱՐՍԿԱ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ 
1824 թ. - ԹԻՖԼԻՍԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ԿՈՂՄԻՑ 
1826 թ. հուլիս - 1828 թ. փետրվար - ՌՈՒՍ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ 
1826 թ. հուլիս - ՇՈՒՇԻԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԶՈՐՔԻ ԿՈՂՄԻՑ 
1826 թ. սեպտեմբեր 3 - ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՇԱՄԽՈՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ 
1826 թ. սեպտեմբեր 13 - ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԳԱՆՁԱԿԻ /ԵԼԻԶԱՎԵՏՊՈԼ/ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ 
1827 թ. գարուն - ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ 
1827 թ. օգոստոսի 17 - ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
1827 թ. սեպտեմբեր - ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԲԵՐԴԻ ԳՐԱՎՈՒՄԸ ՌՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1827 թ. հոկտեմբեր 1 - ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴԻ ԳՐԱՎՈՒՄԸ ՌՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1827 թ. հոկտեմբեր 13 - ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՎՐԻԶԻ ԳՐԱՎՈՒՄԸ 
1828 թ. փետրվարի 10 - ՌՈՒՍ - ՊԱՐՍԿԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅՈՒՄ: ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ 
1828 թ. մարտի 21 -1840 թ. ապրիլի 10 - ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԶԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1828 թ. գարուն - ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ ԳԱՂԹԸ 
1828 թ. ապրիլ -1829 թ. սեպտեմբեր - ՌՈՒՍ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ 
1828 թ. հունիսի 23 - ԿԱՐՍԻ ԲԵՐԴԻ ԳՐԱՎՈՒՄԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1828 թ. օգոստոսի 28 - ԲԱՅԱԶԵՏԻ ԲԵՐԴԻ ԳՐԱՎՈՒՄԸ ՌՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1829 թ. հունիսի 27 - ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԿԱՐԻՆ 
1829 թ. սեպտեմբերի 2 - ՌՈՒՍ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԱԴՐԻԱՆԱՊՈԼՍՈՒՄ 
1829 - 1830 թթ. - ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԳԱՂԹԸ 
1836 թ. ՄԱՐՏի 11 - ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ /պոլոժենիե/ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ 
1836 - 1837 թթ. - <ՆՈՐ ԲԱՌԱԳԻՐՔ ՀԱՅԿԱԶՅԱՆ ԼԵԶՎԻ> ԲԱՌԱՐԱՆԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 
1837 թ. - ԵՐԵՎԱՆԻ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ 
1838 թ. - ՇՈՒՇԻԻ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ 
1838 թ. - ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ 
1839 թ. - ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԳԱՂՈՒԹԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ 
1839 թ. - ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀՐՈՎԱՐԴԱԿԻ /թանզիմաթ/ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 
1843 թ. - ՄԻՆՉԵՎ ՕՐՍ - ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻ <ԲԱԶՄԱՎԵՊ> ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ 
1844 թ. - ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄԸ 
1846 թ. - ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՍԵՌ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ 
1846 թ. - ՓԱՐԻԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ 
1846 թ. - ՓԱՐԻԶԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ <ԱՐԱՐԱՏ> ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄԸ 
1849 թ. - ԵՐԵՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 
1851 թ. - ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆՈՒՄԸ 
1853 թ. աշուն - 1856 թ. մարտ - ՂՐԻՄԻ /Արևելյան/ ՊԱՏԵՐԱԶՄԸ 
1853 թ. նոյեմբեր - ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲԱՇՔԱԴԸԼԿԼԱՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ 
1854 թ. հուլիս - ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՔՅՈՒՐՈՒԿԴԱՐԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ 
1854 թ. նոյեմբեր - ԿԱՐՍԻ ԳՐԱՎՈՒՄԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ 
1856 թ. փետրվար - ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՀՐՈՎԱՐԴԱԿԸ 
1856 թ. - ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԿԱԶՄՈՒՄԸ 
1857 թ. - ՎԱՐԱԳԱ ՎԱՆՔԻ <ԺԱՌԱՆԳԱՎՈՐԱՑ> ՎԱՐԺԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ 
1858 - 1864 թթ. - <ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ> ՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ 
1860 թ. մայիսի 24 - ԱԶԳԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ /ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ/ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ Կ. ՊՈԼՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 
1861 թ. - <ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ> ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ Կ. ՊՈԼՍՈՒՄ 
1861 թ. - ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ Կ. ՊՈԼՍՈՒՄ 
1862 թ. հուլիս - օգոստոս - ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ 
1863 թ. - ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ 
1863 թ. մայիսի 17 - ԱԶԳԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ՍՈՒԼԹԱՆԻ ԿՈՂՄԻՑ 
1864 թ. - ՇՈՒՇԻԻ ԻԳԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ 
1866 թ. - ԵՐԵՎԱՆԻ ԻԳԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ 
1868 թ. - Հ. ՎԱՐԴՈՎՅԱՆԻ ԵՐԿԼԵԶՈՒ ԹԱՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ Կ. ՊՈԼՍՈՒՄ 
1868 թ. - ՀԱՅ ԱՌԱՋԻՆ՝ <ԱՐՇԱԿ Բ> ՕՊԵՐԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ Տ. ՉՈՒԽԱՋՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 
1869 թ. ապրիլ - Ա. ԿՐԻՏՅԱՆԻ ԵՎ Պ. ՀԱՅԿԱԶՈՒՆՈՒ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ <ԲԱՐԵՆՊԱՏԱԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ> ԽՄԲԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ 
1870 թ. - ՄՈՒՐԱԴ - ՌԱՓԱՅԵԼՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ 
1870 թ. մայիսի 14 - ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՑԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 
1872 թ. - Գ. ԱՐԾՐՈՒՆՈՒ ԿՈՂՄԻՑ <ՄՇԱԿ> ԹԵՐԹԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ 
1874 թ. - ԷՋՄԻԱԾՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ 
1874 թ. - <ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ> ԽՄԲԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՄԵԾ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅՈՒՄ 
1877 թ. ապրիլի 12 - 1878 թ. փետրվարի 19 - ՌՈՒՍ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ 
1877 թ. հունիս - ԲԱՅԱԶԵՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 
1877 թ. նոյեմբերի 6 - ԿԱՐՍԻ ԳՐԱՎՈՒՄԸ Հ. ԼԱԶԱՐԵՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱՋՈԿԱՏԻ ԿՈՂՄԻՑ 
1878 թ. փետրվարի 19 - ՌՈՒՍ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅՈՒՄ /16-րդ հոդված/ 
1878 թ. հունիսի 1 - հուլիսի 1 - ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ 
1878 թ. - 1879 թ. - <ՍԵՎ ԽԱՉ> ԵՎ <ԶԻՆԱԿԻՐ> ԳԱՂՏՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՎԱՆՈՒՄ 
1878 թ. աշուն - ՎԱՆԻ <ՎԱՐԺԱՊԵՏԱՆՈՑԻ> ՀԻՄՆՈՒՄԸ 
1881 թ. - ԿԱՐԻՆԻ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ 
1881 թ. մայիս - Խ. ԿԵՐԵՔՑՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ <ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿԱՐԻՆՈՒՄ 
1882 թ. - <ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ> ՀԻՄՆՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ. ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՐԱԳԻՐ՝ <ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԱԲԵՐԻ> ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ 
1885 - 1887 թթ. - <ԳԻՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ> ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ Կ. ՊՈԼՍՈՒՄ 
1885 թ. աշուն - ԱՌԱՋԻՆ ՀԱՅ - ԱԶԳԱՅԻՆ - ՔԱՂԱՔԱԿԱՆ՝ ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ՎԱՆՈՒՄ 
1885 թ. - ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՓԱԿՈՒՄԸ 
1887 թ. - 1907 թ. - <ԱՐՄԵՆԻԱ> ԱՄՍԱԳՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ 
1887 թ. օգոստոս - ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԺՆԵՎՈՒՄ 
1889 թ. - ԱՐՄԱՇԻ ԴՊՐԵՎԱՆՔԻ ԲԱՑՈՒՄԸ 
1890 թ. հուլիս - ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ 
1890 թ. հուլիս - ԳՈՒՄ ԳՈՒՓԻ ՑՈՒՅՑԸ 
1890 թ. սեպտեմբերի 22 - Ս. ԿՈՒԿՈՒՆՅԱՆԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 
1890 թ. սեպտեմբեր - <ԴՐՕՇԱԿ> ԹՌՈՒՑԻԿ ԹԵՐԹԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ 
1894 թ. - ՅՈՒՊԻՏԵՐԻ 6-րդ ԱՐԲԱՆՅԱԿԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԱՍՏՂԱԳԵՏ Խ. ՍԻՆԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 
1894 - 1896 թթ. - ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ /համիդեան ջարդեր/. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ 
1894 թ. հուլիս - օգոստոս - ՍԱՍՈՒՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ 
1895 թ. մայիս 11 - ԱՆԳԼԻԱՅԻ, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՍՈՒԼԹԱՆԻՆ 
1895 թ. հոկտեմբեր 12 - 1896 թ. հունվարի 30 - ԶԵՅԹՈՒՆԻ ԱԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ 
1895 թ. սեպտեմբերի 18 - ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԲԱԲԸ ԱԼԻԻ ՑՈՒՅՑԸ 
1895 թ. հոկտեմբեր - ՄԱԼԱԹԻԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ՝ ԵՂԻՇԵ ՔԱՀԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
1895 թ. - ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ 
1896 թ. հունվարի 30 - ՀԱԼԵՊԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 
1896 թ. հունիսի 3 - 8 - ՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԿՐՏԻՉ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
1896 թ. օգոստոս 14 - ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ <ԲԱՆԿ ՕՏՏՈՄԱՆԻ> ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կ. ՊՈԼՍՈՒՄ 
1896 թ. հոկտեմբեր - ՈՒՐՖԱՅԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 
1897 թ. հուլիսի 25 - ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ. ՔՐԴԱԿԱՆ ՄԱԶՐԻԿ ՑԵՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՐԵԺԽՆԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ 
1898 թ. հոկտեմբերի 20 - ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲԱԲՇԵՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԿՌՎՈՒՄ 
1899 թ. - ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՍՈՑԻԱԼ - ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԽՄԲԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՋԱԼԱԼՕՂԼԻՈՒՄ /ՍՏԵՓԱՆԱՎԱՆ/ 
1899 թ. - ԹԻՖԼԻՍ - ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ - ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ 
1901 թ. նոյեմբերի 3 - 27 - ՄՇՈ սբ. ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔԻ ԿՌԻՎԸ 
1902 թ. - ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ - ԵՐԵՎԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ 
1903 թ. հունիսի 12 - ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՑԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 
1903 թ. հուլիսի 29 - ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱԿԱՑԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԻԶԲԸ 
1904 թ. մարտ - հուլիս - ՍԱՍՈՒՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
1905 թ. փետրվարի 6 - 1906 թ. սեպտեմբեր - ՀԱՅ - ԹԱԹԱՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲԸ 
1905 թ. հուլիսի 21 - ԱԲԴՈՒԼ ՀԱՄԻԴ Բ-ի ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ 
1905 թ. օգոստոսի 1 - ՑԱՐԱԿԱՆ ՀՐՈՎԱՐԴԱԿՈՎ 1903 թ. հունիսի 12-ի ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ 
1905 թ. հոկտեմբերի 17 - ՑԱՐԱԿԱՆ ՄԱՆԻՖԵՍՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ 
1906 թ. օգոստոսի 17 - 30 - ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԿՐՏԻՉ ԽՐԻՄՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՈՒՄԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ 
1906 թ. - ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ /ՀԲԸՄ/ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ 
1906 թ. - <ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ> ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿՈՂՄԻՑ 
1907 թ. - ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ Հ. ԱԴԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 
1908 թ. հուլիս - ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 
1908 թ. հոկտեմբերի վերջ - ՀԱՅ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅՈՒՄ 
1909 թ. ապրիլ - ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆ ԱԴԱՆԱՅՈՒՄ 
1910 - 1911 թթ. - ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ԺՈՂՈՎԸ ՍԱԼՈՆԻԿՈՒՄ 
1912 թ. հունվար - մարտ - <ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ> ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ 
1912 թ. հուլիսի 9 - ԻԹԹԻԼԱՖԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 
1912 թ. սեպտեմբեր - 1917 թ. սեպտեմբեր - ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ /ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ/ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 
1912 թ. նոյեմբերի 10 - ԳԵՎՈՐԳ Ե-ի ԿՈՆԴԱԿՈՎ ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1912 թ. - Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆԻ <ԱՆՈՒՇ> ՕՊԵՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ 
1913 թ. հունիսի 4 - Ա. ՄԱՆԴԵԼՇՏԱՄԻ ԿԱԶՄԱԾ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ Կ. ՊՈԼՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱՆԳԼԻԱՅԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ 
1913 թ. հունիսի 30 - ՎԵՑ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄԸ Կ. ՊՈԼՍՈՒՄ 
1913 թ. սեպտեմբերի 10 - ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ Մ. ԳԻՐՍԻ ԵՎ Հ. ՎԱՆԳԵՆՀԱՅՄԻ ԿՈՂՄԻՑ 
1914 թ. հունվարի 26 - ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՌՈՒՍ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ 
1914 թ. հուլիսի 19 /օգոստոսի 1/ - 1918 թ. նոյեմբերի 11 - ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ 
1914 թ. աշուն - ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 
1914 թ. հոկտեմբեր - ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԲՌՆԱԳԱՂԹՆ ՈՒ ԿՈՏՈՐԱԾԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՔԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1914 թ. հոկտեմբերի վերջ - 1916 թ. ամառ - ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ 
1914 թ. դեկտեմբերի 9 - 1915 թ. հունվարի 5 - ՍԱՐԻՂԱՄԻՇԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
1915 թ. մարտ - օգոստոս - ՍԱՍՈՒՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 
1915 թ. ապրիլի 1 - մայիսի 14 - ՇԱՏԱԽԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Բ. ՍԻՄՈՆՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ 
1915 թ. ապրիլի 24 - Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԱՔՍՈՐԸ 
1915 թ. ապրիլի 7 - մայիսի 5 - ՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
1915 թ. ապրիլի 16 - 18 - ԴԻԼՄԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
1915 թ. մայիսի 7 - հուլիսի 22 - ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ 
1915 թ. մայիսի 11 - ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՂ ԲՈՂՈՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 
1915 թ. հունիսի 3 - 29 - ՇԱՊԻՆ-ԳԱՐԱՀԻՍԱՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ղ. ՏԵՈՎԼԵԹՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 
1915 թ. հունիսի 28 - ՄՈՒՇԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ 
1915 թ. հուլիսի վերջ - ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10 - ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ Տ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ 
1915 թ. սեպտեմբերի 29 - նոյեմբերի կեսեր - Մ. ՅՈԹՆԵՂԲԱՅՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՈՒՐՖԱՅԻ /ԵԴԵՍԻԱ/ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ 
1916 թ. հունվարի 13 - ԽՆՈՒՍԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԴՐՈՅԻ ՋՈԿԱՏԻ ԿՈՂՄԻՑ 
1916 թ. փետրվարի 7 - ԱՆԴՐԱՆԻԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԶՈՐԱՋՈԿԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԲԻԹԼԻՍԻ ԳՐԱՎՈՒՄԸ 
1916 թ. փետրվարի 16 - ԷՐԶՐՈՒՄԻ ԳՐԱՎՈՒՄԸ 
1916 թ. փետրվար - ԱՄՆ-ի ԲՈՂՈՔԸ ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ 
1916 թ. մայիսի 16 - ՍԱՅՔ - ՊԻԿՈՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԱՆԳԼԻԱՅԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ 
1916 թ. հունիսի 5 - ՊԱՏԵՐԱԶՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՆԻԿՈԼԱՅ Բ-ի ԿՈՂՄԻՑ 
1916 թ. հոկտեմբերի վերջ - <ՈՐԵՎԵԼՅԱՆ ԼԵԳԵՈՆԻ> /Հայկական լեգեոն/ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1917 թ. փետրվարի 27 - ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ 
1917 թ. մարտի 9 - ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ /ԱՀԿ/ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1917 թ. մարտ - ապրիլ - ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1917 թ. ապրիլի 26 - ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԳՐԱՎՎԱԾ ԱՅԼ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ 
1917 թ. մայիսի 2 - 11 - ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ 
1917 թ. մայիս - ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ 
1917 թ. հունիսի 12 - 25 - ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ 
1917 թ. սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 13 - ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ /արևելահայերի/ ՀԱՄԱԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ 
1917 թ. հոկտեմբերի 25 - ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ 
1917 թ. նոյեմբերի 15 - ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ 
1917 թ. նոյեմբերի 16 - ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ 
1917 թ. դեկտեմբերի 5 - ԵՐԶՆԿԱՅՈՒՄ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ 
1917 թ. դեկտեմբերի 29 - <ԹՈՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ> ՀՐՈՎԱՐԴԱԿԻ /դեկրետ/ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ 
1918 թ. հունվարի 28 - ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ 
1918 թ. փետրվարի 10 - ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՍԵՅՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ 
1918 թ. փետրվարի 27 - ԷՐԶՐՈՒՄԻ ԱՆԿՈՒՄԸ 
1918 թ. մարտի 1 - ԱՌԱՆՁԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳԵՆԵՐԱԼ Թ. ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ 
1918 թ. մարտի 1 - ապրիլի 1 - ՏՐԱՊԻԶՈՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
1918 թ. մարտի 3 - ԲՐԵՍՏ - ԼԻՏՈՎՍԿԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ 
1918 թ. մարտի 24 - ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ԴԻԿՏԱՏՈՐ ՀԱՍՏԱՏԵԼԸ 
1918 թ. ապրիլի 6 - 8 - ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ - ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ 
1918 թ. ապրիլի 9 /ապրիլի 22/ - ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ /ԱԺԴՀ/ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1918 թ. ապրիլի 12 /ապրիլի 25/ - ԿԱՐՍԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ 
1918 թ. մայիսի 7 - հունիսի 6 - ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴԵՄ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԸ 
1918 թ. մայիսի 11 - հունիսի 4 - ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԹՈՒՄՈՒՄ 
1918 թ. մայիսի 15 - ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1918 թ. մայիսի 16 - 27 - ՇԻՐԱԿԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ 
1918 թ. մայիսի 22 - 28 - ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ 
1918 թ. մայիսի 23 - 29 - ԲԱՇ ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ 
1918 թ. մայիսի 25 - 30 - ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ 
1918 թ. մայիսի 28 - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ 
1918 թ. հունիսի 4 - ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ ԹՈՒՐՔ - ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԸ. ԲԱԹՈՒՄԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ 
1918 թ. հունիսի - սեպտեմբերի 15 - ԲԱՔՎԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 
1918 թ. հունիսի 7 - Հ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻՆ ԸՆՏՐՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ /ՎԱՐՉԱՊԵՏ/ 
1918 թ. հուլիսի 17 - ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ 
1918 թ. հուլիսի 22 - 26 - ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՇՈՒՇԻՈՒՄ 
1918 թ. օգոստոսի 1 - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ 
1918 թ. սեպտեմբերի 19 - ԱՐԱՐԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 
1918 թ. սեպտեմբեր - <ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 
1918 թ. նոյեմբեր - 1919 թ. հունիս - ՀՅԴ - ՀԺԿ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 
1918 թ. դեկտեմբերի 6 - ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 
1918 թ. դեկտեմբեր - ՎՐԱՑ - ՀԱՅԿԱԿԱՆ 20-օրյա ՊԱՏԵՐԱԶՄԸ 
1919 թ. հունվարի 9 - 17 - ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ 
1919 թ. փետրվարի 6 - 13 - ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ 
1919 թ. փետրվարի 12 - ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ՓԱՐԻԶՈՒՄ 
1919 թ. փետրվարի 24 - ապրիլի 22 - ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ 
1919 թ. ապրիլ - հուլիսի 5 - ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԵՐԻՏԹՈՒՐՔ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 
1919 թ. ապրիլի 25 - Թ. ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1919 թ. մայիսի 16 - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 
1919 թ. մայիսի 28 - <ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԱԿՏԻ> ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀՌՉԱԿՈՒՄԸ 
1919 թ. հունիսի 21 - 23 - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
1919 թ. հուլիսի 4 - ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ /ԳՐԱԴԱՐԱՆ/ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 
1919 թ. հուլիսի 4 - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ 
1919 թ. սեպտեմբեր - նոյեմբեր - ՀՅԴ - րդ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ 
1919 թ. սեպտեմբեր - ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄԸ 
1919 թ. սեպտեմբեր - ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ 
1919 թ. դեկտեմբերի 26 - ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 
1920 թ. հունվար 19 - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵ ՖԱԿՏՈ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՄՆ-ի, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ, ՖՐԱՆՍԻԱՅԻ, ԻՏԱԼԻԱՅԻ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՓԱՐԻԶՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ 
1920 թ. հունվարի 31 - ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ /1920 թ. հունիսին փոխադրվեց Երևան/ 
1920 թ. - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ 
1920 թ. ապրիլի 19 - 26 - ՍԱՆ ՌԵՄՈՅԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ 
1920 թ. ապրիլի 23 - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵ ՖԱԿՏՈ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՄՆ-ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 
1920 թ. ապրիլի 25 - ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀՌՉԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ 
1920 թ. մայիսի 10 - ՀԱՅ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ 
1920 թ. մայիս - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՒՄԸ /4 ՆԱՀԱՆԳ/ 
1920 թ. մայիս - ՀՈՂԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 
1920 թ. հուլիսի 23 - ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ 
1920 թ. օգոստոսի 4 - ԻՆՔՆԱՎԱՐ ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀՌՉԱԿՈՒՄԸ ԱԴԱՆԱՅՈՒՄ 
1920 թ. օգոստոսի 9 - ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 
1920 թ. օգոստոսի 10 - ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ 
1920 թ. օգոստոսի 10 - ՍԴԽՀ-ի ԵՎ ՀՀ-ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ 
1920 թ. սեպտեմբերի 1 - 8 - ԱՐԵՎԵԼՔԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԲԱՔՎՈՒՄ 
1920 թ. սեպտեմբերի 23 - նոյեմբերի 18 - ԹՈՒՐՔ - ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ 
1920 թ. հոկտեմբերի 31 - ԿԱՐՍԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
1920 թ. հոկտեմբերի վերջ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 
1920 թ. նոյեմբերի 22 - ԱՄՆ-ի ՆԱԽԱԳԱՀ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 
1920 թ. նոյեմբերի 15-28 Հեղափոխական ելույթներ տեղի ունեցան Շիրակի, Նոր Բայազետի, Դարալագյազի, Ախտայի, Ապարանի, էջմիածնի. Իջևանի, Դիլիջանի, Շամշադինի և Հայաստանի այլ շրջաններում։1920 թ. նոյեմբերի 29 - Հայաստանում հաստատվեց սովետական իշխանություն։1920 թ. նոյեմբերի 30 - ՀՍՍՀ Հեղկոմը Հայաստանի ապստամբ բանվորների և գյուղացիների անունից հեռագիր ուղարկեց Վ. Ի. Լենինին։1920 թ. դեկտեմբերի 2 - Վ. Ի. Լենինը ողջույնի հեռագիր ուղարկեց Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Ս. Կասյանին։1920 թ. դեկտեմբերի 2 - Դաշնակցական կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում թուրքական զավթիչների հետ կնքեց Հայաստանը անդամահատող և ստրկացնող ապօրինի պայմանագիր:
1920 թ. դեկտեմբերի 4 - Երևան ժամանեց ՀՍՍՀ Հեղկոմը։
1920 թ.  դեկտեմբերի 5 - Երևանում լույս տեսավ ՀԿ(բ)Կ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» հայերեն օրաթերթի առաջին համարը։
1920 թ. դեկտեմբերի 6 - ՀՍՍՀ Հեղկոմի դեկրետով հանրապետության սահմաններում պետական լեզու ճանաչվեց հայերենը։
1920 թ. դեկտեմբերի 10 - ՀՍՍՀ Հեղկոմը դեկրետ ընդունեց բանկերի ազգայն ացման մասին։
1920 թ. դեկտեմբերի 13 - Վ. Ի. Լենինն ընդունեց ՀՍՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին ն Ս. Տեր-Գաբրիելյանին։
1920 թ. դեկտեմբերի 13 ՀՍՍՀ ներքին գործերի ժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկներն ու պաշտոնները վերացնելու մասին։
1920 թ. դեկտեմբերի 17 ՀՍՍՀ Հեղկոմի դեկրետով ՛Հայաստանի բոլոր կուլտուր-կրթական հիմնարկները պետականացվեցին։
1920 թ. դեկտեմբերի 18 ՀՍՍՀ արդարադատության ժոդկոմիսարիատի հրամանով վերացվեցին հին դատարանները։
1920 թ. դեկտեմբերի 25 Դաշնակցականները կազմեցին այսպես կոչված «Ինքնավար Սյունիքի կառավարություն» (1921 թվականի ապրիլի 26-ին այն վերակազմվեց և կոչվեց «Լեռնահայաստանի կառավարություն»)։
1920 թ. դեկտեմբերի 28 ՀՍՍՀ ՛Հեղկոմն ընդունեց դեկրետ հողի ազգայնացման մասին։
1921 թ. հունվարի 21 ՀՍՍՀ Հեղկոմն ընդունեց դեկրետ ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության խորհուրդ՝ ժողտնտխորհ, կազմակերպելու մասին։
1921 թ. 
հունվարի 23 Երևանի Ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը (1923 թվականից պետական համալսարան)։
1921 թ.
փետրվարի 5 ՀՍՍՀ Հեղկոմն ընդունեց դեկրետ էջմիածնի մատենադարանի և թանգարանի բազայի վրա Հայաստանի կալտուր-պատմական գիտական ինստիտուտ հիմնելու մասին։
1921 թ. 
փետրվարի 12 Սկսվեց Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու «Չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը։
1921 թ. 
փետրվարի 13 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը։
1921 թ. 
փետրվարի 25 Սովետական իշխանության հաստատումը Վրաստանում։
1921 թ. 
փետրվարի 26 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվեց Հայաստանի հյուսիսային գավառների Ռազմահեղափոխական կոմիտե։
1921 թ. 
մարտի 8 Մոսկվայում բացվեց ՌԿ(բ)Կ տասներորդ համագումարը։
1921 թ. 
մարտի 16 Մոսկվայում կնքվեց սովետա-թուրքական պայմանագիրը։
1921 թ. 
ապրիլի 2 Երևանն ազատագրվեց դաշնակցական խռովարարներից։
1921 թ. 
ապրիլի 14 Վ. Ի. Լեհինի պատմական նամակը Ադրրեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղըստանի և Լեռնականների հանրապետության կոմունիստներին։
1921 թ. 
ապրիլի 22 Ալեքսանդրապոլն ազատագրվեց թուրքական զավթիչներից։
1921 թ. 
մայիսի 21 ՀՍՍՀ Հեղկոմը վերակազմվեց ՀՍՍՀ Ժողովըրդական կոմիսարների խորհրդի։
1921 թ. 
հունիսի 24 ՀՍՍՀ Ժողկոմխորհի դեկրետը պարենմասնատրումը պարենհարկով փոխարինելու մասին։
1921 թ. 
հունիսի 26 - հուլիսի 13 Քաղաքացիական կռիվները Զանգեզուրում։
հունիս Ստեղծվեցին առաշին սովետական տնտեսությունները ՛Հայաստանում։
1921 թ. 
օգոստոսի 21 Երևանում բացվեց Հայաստանի կոմերիտմիության առաջին համագումարը։
1921 թ. 
օգոստոսի 22 Երևանում բացվեց Հայաստանի արհեստակցական միությունների առաջին համագումարը։
1921 թ. 
սեպտեմբերի 21 ՀՍՍՀ ժողկոմխորհն ընդունեց դեկրետ Հայաստանում անգրագիտությունը վերացնելու մասին։
1921 թ. 
սեպտեմբերի 29 ՌՍՖՍՀ Կենտգործկոմն ընդունեց դեկրետ «Լազարյան ճեմարանը Սովետական Հայաստանի կուլտուրայի տուն վերանվանելու և նրա բոլոր նյութական ու կուլտուրական արժեքները Սովետական Հայաստանի կառավարության տրամադրության տակ դնելու մասին»։
1921 թ. 
հոկտեմբերի 13 Մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև կնքվեց Կարսի պայմանագիրը։
1921 թ. 
դեկտեմբերի 1 Հայաստանում սկսվեցին սովետների առաջին ընտրությունները։
դեկտեմբեր Սկսվեց հայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան։
1921 թ. Սփյուռքում ձևավորվեց ռամկավար ազատականների կուսակցությունը։
1922 թ. հունվարի 26 Երևանում բացվեց Հկ(բ)կ առաշին համագումարը։
1922 թ. 
հունվարի 26 Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը։
1922 թ. 
հունվարի 30 Երևանում բացվեց ՛ՀՍՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայինների պատգամավորների սովետների առաջին համագումարը։
1922 թ. 
փետրվարի 3 ՀՍՍՀ սովետների առաջին համագումարը հաստատեց ՀՍՍՀ առաջին սահմանադրությունը։
1922 թ. 
փետրվարի 19 Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարը։
1922 թ. 
մարտի 12 Թիֆլիսում տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի Կենտգործկոմների ներկայացուցիչների լիազոր կոնֆերանսը, որը հաստատեց Անդրկովկասյան ֆեդերացիայի ստեղծման դաշնակցային պայմանագիրը։
1922 թ. 
մարտի 27 Բացվեց ՌԿ(բ)Կ տասնմեկերորդ համագումարը։
1922 թ. 
նոյեմբերի 7 Երևանում բացվեց պետական հանրային գրադարանը։
1922 թ. 
նոյեմբերի 7 Երևանում բացվեց պետական թանգարանը։
1922 թ. 
նոյեմբերի 29 Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների երկրորդ համագումարը։
1922 թ. 
դեկտեմբերի 10 Բաքվում բացվեց Անդրկովկասյան սովետների առաջին համագումարը, որը որոշեց ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի։
1922 թ. 
դեկտեմբերի 30 Սովետների համամիութենական առաջին համագումարում կազմավորվեց Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությանը՝ ՍՍՀՍ։
1923 թ. հունվարի 29 Տեղի ունեցավ Երևանի առաջին բանֆակի հանդիսավոր բացումը։
1923 թ. 
մարտի 13 Երևանում բացվեց ՀԿ(բ)Կ երկրորդ համագումարը։
1923 թ. 
մարտի 20 Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների երկրորդ համագումարը։
1923 թ. 
ապրիլի 16 ՀՍՍՀ ժողկոմխորհը որոշում ընդունեց Սովետական Հայաստանի պետկինո (հետագայում Հայկինո) ստեղծելու մասին։
1923 թ. 
ապրիլի 17 Մոսկվայում բացվեց ՌԿ(բ)Կ տասներկուերորդ համագումարը։
1923 թ. 
մայիսի 5 Լույս տեսավ ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը։
1923 թ. 
հունիսի 2 ՀՍՍՀ Կենտգործկոմը որոշում ընդունեց Աշխատանքի կարմիր դրոշի շքանշան սահմանելու մասին։
1923 թ. 
դեկտեմբերի 1 Երևանում բացվեց Հայաստանի պետական կոնսերվատորիան։
1923 թ. 
դեկտեմբերի 4 Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների երրորդ համագումարը։
1924 թ. հունվարի 21 Վ. Ի. Լենինի մահը։
1924 թ. 
փետրվարի 26 ՍՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվեց Լենինական։
1924 թ. 
մայիսի 5 Երևանում բացվեց ՝ՀԿ(բ)Կ երրորդ համագումարը։
1924 թ. 
մայիսի 13 Թիֆլիսում բացվեց Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների երրորդ համագումարը։
1924 թ. 
մայիսի 23 Մոսկվայում բացվեց ՌԿ(բ)Կ տասներեքերորդ համագումարը։
1924 թ. 
նոյեմբերի 7 Շարք մտավ Ղափանի պղնձաձուլարանը։
1925 թ. մարտի 12 Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների հինգերորդ համագումարը։
1925 թ. 
ապրիլի 27 Երևանում բացվեց ՀՍՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը։
1925 թ. 
հունիսի 21 Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։
1925 թ. 
նոյեմբերի 30 Երևանում բացվեց ՀԿ(բ)Կ չորրորդ համագումարը։
1925 թ. 
դեկտեմբերի 5 Թիֆլիսում բացվեց Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների չորրորդ համագումարը։
1925 թ. 
դեկտեմբերի 18 Մոսկվայում բացվեց ՀամԿ(բ)Կ տասնչորսերորդ համագումարը։
1926 թ. մայիսի 16 Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի գործարկումը։
1926 թ. 
օգոստոսի 26 Բացվեց «Արզնի» առողջարանը։
1927 թ. մարտի 20 Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների հինգերորդ համագումարը։
1927 թ. 
հուլիսի 24 Զորագէսի հանդիսավոր հիմնադրումը։
1927 թ. 
նոյեմբերի 13 Բացվեց ՀԿ(բ)Կ հինգերորդ համագումարը։
1927 թ. 
նոյեմբերի 21 Թիֆլիսում բացվեց Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների հինգերորդ համագումարը։
դեկտեմբերի 2 Մոսկվայում բացվեց ՀամԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումարը։
1928 թ. նոյեմբերի 1 Լենինականում բացվեց Հայաստանի պետական երկրորդ դրամատիկ թատրոնը։
1928 թ. 
նոյեմբերի 17 Երևանում բացվեց Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը։
1928 թ. 
նոյեմբերի 29 Տեղի ունեցավ Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի գործարկումը
1929 թ. հունվարի 20 Բացվեց ՀԿ(բ)Կ վեցերորդ համագումարը։
1929 թ. 
ապրիլի 7 Բացվեց ՀՍՍՀ սովետների վեցերորդ համագումարը, որտեղ հաստատվեց ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման առաջին հնգամյա պլանը։
1929 թ. 
նոյեմբերի 29 Բացվեց Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը։
1929 թ. 
նոյեմբերի 29 Տեղի ունեցավ Լենինական–ԱրթիԿ երկաթգծի հանդիսավոր բացումը։
1930 թ. մարտի 1 Սկսեց աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ աոաջինը Սովետական Հայաստանում։
1930 թ. 
մայիսի 24 Երևանում բացվեց ՀԿ(բ)Կ յոթերորդ համագումարը։
1930 թ. 
հունիսի 5 Թիֆլիսում բացվեց Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների վեցերորդ համագումարը։
1930 թ. 
հունիսի 26 Բացվեց ՀամԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարը։
1930 թ. 
հուլիսի 25 ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում ընդունեց ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին։
1930 թ. 
օգոստոսի 5 ՀՍՍՀ Կենտգործկոմը և ժողկոմխորհը որոշում ընդունեցին ՀՍՍՀ գավառները վերացնելու մասին։ Հանրապետությունը բաժանվեց 25 շրջանի։
1930 թ. 
նոյեմբերի 1 ՀՍՍՀ ժողկոմխորհը որոշում ընդունեց ՀՍՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին։
1930 թ. 
նոյեմբերի 29 Բացվեց Փոքր Սարդարապատի ջրանցքը։
1931 թ. փետրվարի 14 Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների յոթերորդ համագումարը։
1932 թ. հունվարի 3 Երևանում տեղի ունեցավ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հանդիսավոր բացումը։
1932 թ. 
հունվարի 17 Բացվեց ՀԿ(բ)Կ ութերորդ համագումարը։
1932 թ. 
փետրվարի 23 Երևանում լույս տեսավ Հայաստանի սովետական գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթի» առաջին համարը։
1932 թ. 
ապրիլի 9 Կազմակերպվեցին Հայաստանի սովետական գրողների միությունը. Սովետական Հայաստանի երաժիշտների միությունը, սովետական նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և սովետական ճարտարապետների միությունը։
1932 թ. 
նոյեմբերի 5 Տեղի ունեցավ Երևանի երկրորդ հիդրոկայանի գործարկումը։
1932 թ. 
նոյեմբերի 7 Բացվեց Մինջևան–Ղափան երկաթուղին։
1932 թ. 
նոյեմբերի 15 Տեղի ունեցավ Զորագէսի հանդիսավոր գործարկումը։
1933 թ. հունվարի 12 Գործարկվեց Երևանի տրամվայը։
1933 թ. 
հունվարի 20 Տեղի ունեցավ ՜ՀՍՍՀ պետական օպերայի հանդիսավոր բացումը։
1933 թ. 
նոյեմբերի 29 Գործարկվեցին Կիրովականի քիմիական կոմբինատը և Դավալուի (Արարատ) ցեմենտի գործարանը։
1934 թ. հունվարի 10 Երևանում բացվեց ՀԿ(բ)Կ իններորդ համագումարը։
1934 թ. 
հունվարի 15 Թիֆլիսում բացվեց Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների յոթերորդ համագումարը։
1934 թ. 
հունվարի 27 Բացվեց ՀամԿ(բ)Կ տասնյոթերորդ համագումարը
1934 թ. 
հուլիսի 12 Լույս տեսավ ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀՍՍՀ Կենտգործկոմի օրգան «Կոմունիստ» թերթի առաջին համարը։
օգոստոսի 1 Բացվեց Հայաստանի սովետական գրողների առաջին համագումարը։
1934 թ. 
սեպտեմբերի 6 Տեղի ունեցավ Ղափանի հարստացուցիչ ֆաբրիկայի հանդիսավոր բացումը։
1934 թ. 
նոյեմբերի 5 Բացվեց Լենինականի մանկավարժական ինստիտուտը։
1934 թ. 
նոյեմբերի 29 Գործարկվեց Երևան–Քանաքեռ երկաթգիծը։
1935 թ. հունվարի 10 Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների ութերորդ համագումարը։
մայիս էկրան բարձրացավ «Պեպո» առաշին հայկական հնչուն կինոնկարը։
1935 թ. հունիսի 19 Երևանում բացվեց ՀՍՍՀ պետական պատմական թանգարանը։
1935 թ. հուլիսի 14 Տեղի ունեցավ ՍՍՀՍ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (Արմֆանի) հանդիսավոր հիմնադրումը։
1936 թ. նոյեմբերի 19 Բացվեց ՀՍՍՀ սովետների իններորդ արտակարգ համագումարը։
1936 թ. դեկտեմբերի 5 ՍՍՀՍ սովետների ութերորդ արտակարգ համագումարը հաստատեց ՍՍՀՍ նոր սահմանադրությունը։
1936 թ. դեկտեմբերի 5 Շարք մտավ ՔանաքեոհԷկը։
1937 թ. մարտի 23 ՀՍՍՀ սովետների իններորդ համագումարը հաստատեց Հայկական ՍՍՀ նոր սահմանադրությունը։
1937 թ. մայիսի 26 Բացվեց ՀԿ(բ)Կ տասներորդ համագումարը։
1937 թ. նոյեմբերի 15 Տեղի ունեցավ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում։
1937 թ. դեկտեմբերի 17 Տեղի ունեցան ՍՍՀՍ առաջին գումարման Գերագույն սովետի ընտրությունները։
1938 թ. հունիսի 2 Բացվեց ՀԿ(բ)Կ տասնմեկերորդ համագումարը։
1938 թ. հունիսի 12 Տեղի ունեցան Հայկական ՍՍՀ առաջին գումարման Գերագույն սովետի ընտրությունները։
1938 թ. հուլիսի 12 Բացվեց ՀՍՍՀ առաջին գումարման Գերագույն սովետի առաջին նստաշրջանը։
1939 թ. փետրվարի 26 Բացվեց ՀԿ(բ)Կ տասներկուերորդ համագումարը։
1939 թ. մարտի 10 Բացվեց ՀամԿ(բ)Կ տասնութերորդ համագումարը։
1939 թ. սեպտեմբերի 15 Սկսվեց «Սասունցի Դավիթ» Էպոսի 1000-ամյակի տոնակատարությունը։
1939 թ. հոկտեմբերի 20 Մոսկվայում բացվեց հայկական արվեստի տասնօրյակը։
1940 թ. մարտի 11 Բացվեց Հկ(բ)կ տասներեքերորդ համագումարը։
մարտ Շահագործման հանձնվեց Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը։
1940 թ. նոյեմբերի 24 Տեղի ունեցավ Վ. Ւ. Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում։
1941 թ. մայիսի 10 Մոսկվայում սկսվեց հայ գրականության տասնօրյակը։
1941 թ. մայիսի 25 Տեղի ունեցավ Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի հայկական տաղավարի հանդիսավոր բացումը։
1941 թ. հունիսի 22 Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա։ Սկսվեց սովետական ժողովրդի Հայրենական մեծ պատերազմը։
1941 թ. օգոստոսի 17 Հրապարակվեց Սովետական ՜Հայաստանի գիտության, արվեստի ու գրականության մի խումբ աչքի ընկնող գործիչների դիմումը արտասահմանյան երկրների բոլոր հայերին՝ ֆաշիզմի դեմ պայքարելու համար։
1941 թ. օգոստոսի 25 «Պբավդա»-ում լույս տեսավ առաջնորդող հոդված «Հայ ժողովուրդը Սովետական Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն Է» վերնագրով։
դեկտեմբեր Երևանում կազմավորվեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Ս. Զաքյանի հրամանատարությամբ։
1942 թ. հունվար - Կերչի թերակղզում, մարտական իրադրության մեջ, ձևավորվեց 390-րդ հայկական Դիվիզիան։ Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան» համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, վերանվանվեց Հայկական դիվիզիա։
ապրիլ Հայաստանում ձևավորվեց 408-րդ հայկական հրաձգային դիվիզիան։
1942 թ. Հիմնադրվեց Վ. Ի. Լհնինի անվան հայէլեկտրագործարանը:
1943 թ. հոկտեմբերի 9 Թամանյան թեբակղզու ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով 89-րդ հրաձգային դիվիզիային շնորհվեց Թամանյան կոչում։
1943 թ. նոյեմբերի 29 Բացվեց Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան։
1944 թ. մարտի 18 Մարտաշարք մտավ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը ստեղծվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով։
1944 թ. նոյեմբերի 20 Հիմնադրվեց արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությանը։
1945 թ. հունվարի 12 Երևանում բացվեց Հայաստանի կոմպոզիտորների աոաջին համագումարը։
մարտ Ռամկավար ազատական կուսակցության, Ամերիկահայ առաջադիմական միության և հնչակյան կուսակցության միջև կայացած համաձայնությամբ ստեղծվեց Ամերիկահայ ազգային խորհուրդ։
1945 թ. մայիսի 9 Հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի օրը։
1945 թ. օգոստոսի 27 Երևանում բացվեց Հայաստանի սովետական նկարիչների միության աոաջին համագումարը։
հոկտեմբեր Երևանում բացվեցին գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները։
1946 թ. մարտի 27 ՀՍՍՀ գերագույն սովետի Նախագահության հրամանագիրը ՀՍՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀՍՍՀ Մինիստրների սովետի և ՀՍՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀՍՍՀ մինիստրությունների վերակազմելու մասին։
1946 թ. հուլիսի 2 Արտասահմանից ներգաղթող հայերի աոաջին խմբի ժամանումը Սովետական Հայաստան։
1947 թ. հունվարի 4 Տեղի ունեցան ՀՍՍՀ երկրորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։
1947 թ. ապրիլի 30 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես։
1947 թ. օգոստոսի 23 ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի որոշմամբ կազմակերպվեց ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական ֆիլիալը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ինստիտուտը։
1947 թ. Նյու Յորքում ձևավորվեց ամերիկահայ«Միջհայրենակցական միությունը»։
1948 թ. նոյեմբերի 12 Բացվեց ՀԿ(բ)Կ տասնչորսերորդ համագումարը։
1949 թ. մարտի 16 Բացվեց Հայաստանի թատերական ընկերության աոաջին համագումարը։
1947 թ. նոյեմբերի 11 Գործարկվեց Սևանի ստորերկրյա հիդրոէլեկտրակայանը։
1950 թ. Շահագործման հանձնվեցին Քանաքեռի ալյումինի և Երևանի պոլիվինիլացետատի գործարանները։
1951 թ. փետրվարի 25 Տեղի ունեցան ՀՍՍՀ երրորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։
1951 թ. մարտի 20 Բացվեց ՀԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումարը։
1951 թ. Շահագործման հանձնվեցին Երևանի էլեկտրալամպերի գործարանը, բրդյա նուրբ գործվածքների կոմբինատը և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը։
1952 թ. սեպտեմբերի 20 Բացվեց ՀԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարը։
1952 թ. հոկտեմբերի 5 Բացվեց ՍՄԿԿ տասնիններորդ համագումարը։
1952 թ. Շահագործման հանձնվեցին Շահումյանի շրջանի Վ.Ի. Լենինի անվան մետաքսի և Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատները։
1953 թ. ապրիլի 26 Ավարտվեց Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությանը։
1954,Փետրվարի 14 Բացվեց ՀԿԿ տասնյոթերորդ համագումարը։
1955, մարտի 6 Տեղի ունեցան ՀՍՍՀ չորրորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։
1955 Հիմնադրվեց Բեյրութի Հայկազյան կոլեջի հայագիտական ամբիոնը. ԱՍՆ-ում՝ Հայագիտական ազգային ընկերությունը։
1956, հունվարի 19 Բացվեց ՀԿԿ տասնութերորդ համագումարը։
Փետրվարի 14 Բացվեց ՍՄԿԿ քսաներորդ համագումարը։
1957, հունիսի 6 Ստեղծվեց ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության խորհուրդ՝ ժողտնտխորհ։
հոկտեբերի 11 Լույս տեսավ «Երևան» (այժմ՝ «Երեկոյան Երևան») թերթի առաջին համարը։
նոյեմբերի 17 Շահագործման հանձնվեց Երևան–Ախտա (այժմ՝ Հրազդան) երկաթուղին։
1958, հունվարի 25 Բացվեց ՀԿԿ տասնիններորդ համագումարը։
նոյեմբերի 2 Գործարկվեց Արզնի–Շամիրամ ջրանցքի աոաջին հերթը։
դեկտեմբերի 29 ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագիրը Հայկական ՍՍՀ-ն Լենինի շքանշանով պարգևատրելու մասին։
1958 Շահագործման հանձնվեցին Երևանի մետաղահատ հաստոցների. Չարենցավանի (Լուսավանի) ներտաշ հաստոցների, երկաթբետոնե կոնստրուկցիաների. Կիրովականի ճշգրիտ հաստոցների. Լենինականի հղկող հաստոցների գործարանները։
1959, հունվարի 10 Բացվեց ՀԿԿ քսաներորդ արտահերթ համագումարը։
հունվարի 27 Բացվեց ՍՄԿԿ քսանմեկերորդ արտահերթ համագումարը։
մարտի 15 Տեղի ունեցան ՀՍՍՀ հինգերորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։
նոյեմբերի 5 Գործարկվեց Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը։
դեկտեմբերի 3 Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։
I960, Փետրվարի 10 Բացվեց ՀԿԿ քսանմեկերորդ համագումարը։
Փետրվարի 10 Ավարտվեց Ղարաբաղ–Ղազախ–Երևան գազամուղի շինարարությունը։
սեպտեմբերի 26 Երևանում բացվեց Հայաստանի ուսուցիչների համագումարը։
նոյեմբերի 30 Երևանում բացվեց ՀՍՍՀ հեղափոխության պետական թանգարանը։
1961, ապրիլի 29 Երևանում բացվեց ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը։
օգոստոսի 12 ՍՍՀՍ Մինիստրների սովետի որոշումը«Սևանա լճի մակարդակը բնական պայմաններին մոտ բարձրության վրա պահպանելու նպատակով Արփա գետի ջրի մի մասը Սևանա լիճ շրջելու միջոցառումների մասին»։
սեպտեմբերի 21 Բացվեց ՀԿԿ քսաներկուերորդ համագումարը։
հոկտեմբերի 17 Բացվեց ՍՄԿԿ քսաներկուերորդ համագումարը։
1962, մայիսի 27 Նշվեց հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը։
հոկտեմբերի 12 Սկսվեց արտասահմանյան երկրներում ապրող հայերի նոր զանգվածային վերադարձը Սովետական Հայաստան։
նոյեմբերի 9 Շարք մտավ Կիրովականի արհեստական մետաքսաթելի գործարանը։
1963, Փետրվարի 13 Գործարկվեց Լուսավանի (Չարենցավանի) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետությունում։
մարտի 17 Տեղի ունեցան Հայկական ՍՍՀ վեցերորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։
ապրիլի 29 Գործարկվեց Երևանի ջերմաէլեկտրակայանի աոաջին ագրեգատը։
մայիսի 28 Գործարկվեց յոթնամյակի հսկաներից մեկը՝ Ագարակի պնղձամոլիբդենային կոմբինատը։
հոկտեմբերի 26 Նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը։
1964, հունվարի 7 Բացվեց ՀԿԿ քսաներեքերորդ համագումարը։
հունիսի 25 Երևանում հիմնադրվեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն։
1965, ապրիլի 22 Հրապարակվեց ՀՍՍՀ Մինիստրների սովետի որոշումը «Գիտության և արվեստի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ սահմանելու մասին»:
հունիսի 17 Երևանում քացվեց Ավ. Իսահակյանի արձանը։
նոյեմբերի 29 Երևանում բացվեց Մ. Նալբանդյանի արձանը։
1966, մարտի 3 Բացվեց ՀԿԿ քսանչորսերորդ համագումարը։
մարտի 29 Բացվեց ՍՄԿԿ քսաներեքերորդ համագումարը։
հունիսի 1 Հայկական սովետական հանրագիտարա՛նի հրատարակումը կազմակերպելու միջոցառումների մասին ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը.
1967, մարտի 19 Տեղի ունեցան ՀՍՍՀ յոթերորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։
նոյեմբերի 5 Երևանում գործարկվեց էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը։
նոյեմբերի 28 Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Սեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։
1968, մայիսի 25 Տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը։
օգոստոսի 13 Շարք մտավ Մխչյանի ջրհան կայանը։
հոկտեմբերի 16 Սովետական Հայաստանը պարգևատրվեց Լենինի երկրորդ շքանշանով։ հոկտեմբերի 18 Նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը։
1969, սեպտեմբեր Նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը։
նոյեմբերի 18 Ընդունվեց որոշում գիտության և տեխնիկայի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ հիմնելու մասին։
նոյեմբեր Նշվեց Կոմիտասի ծննդյան 100-ամյակը։
1970, ապրիլ Հայ ժողովուրդը տոնեց Վ. Ւ. Լենինի ծննդյան 100-ամյակը։
նոյեմբերի 23 Տեղի ունեցավ Հրազդանի Լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը։
նոյեմբեր Լրացավ Հայաստանում սովետական իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 50-ամյակը. հանրապետությունը պարգևատրվեց Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։
1971, Փետրվարի 25 Բացվեց ՀԿԿ քսանհինգերորդ համագումարը։
մարտի 30 Բացվեց ՍՄԿԿ քսանչորսերորդ համագումարը։
հունիսի 13 Տեղի ունեցան ՀՍՍՀ ութերորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։
հունիսի 25 Երևանում հանդիսավոր նշվեց հայկական օպերայի 100-ամյակը։
դեկտեմբերի 17 Նշվեց Ալ. Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակը։
1972, մարտի 20 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի։
հոկտեմբերի 27 Ավարտվեց Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը։
նոյեմբերի 3 Գ. Սունդուկյանի հուշարձանի բացումը Երևանում։
դեկտեմբերի 12 Երևանում նշվեց ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակը։
1973, հունվարի 24 ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց հայ պարբերական մամուլի կենտրոնական արխիվ ստեղծելու մասին։
1973 Շահագործման հանձնվեցին Իջևանի «Բենթոնիտ», Չարենցավանի լիզինի արտադրության. «Արզնի» հանքային ջրերի գործարանները. Երևանի կաշվի –գալանտերեայի, Կիրովականի կահույքի ֆաբրիկաները։
1974, հունիսի 14 Երևանում տեղի ունեցավ Ա. Ս. Գրիբոյեդովի արձանի հանդիսավոր բացումը։
հունիսի 26 Երևանում տեղի ունեցավ Ալ. Թամանյանի արձանի հանդիսավոր բացումը։
օգոստոս Շահագործման հանձնվեց Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի վերջին՝ 4-րդ էներգաբլոկը։
հոկտեմբերի 19 Երևանում ստեղծվեց ՍՍՀՍ առողջապահության մինիստրության կլինիկական ու փորձնական վիրաբուժության համամիութենական ինստիտուտ։
նոյեմբերի 28 Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը։
1975, հունվարի 10 Երևանում բացվեց Եղիշե Ձարենցի տուն-թանգարանը։
հունիսի 15 Տեղի ունեցան ՀՍՍՀ իններորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։
հոկտեմբերի 30 Նշվեց Ավ. Իսահակյանի ծննդյան 100-ամյակը։
1976, հունվարի 20 Բացվեց ՀԿԿ քսանվեցերորդ համագումարը։
Փետրվարի 24 Բացվեց ՍՄԿԿ քսանհինգերորդ համագումարը։
դեկտեմբերի 28 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի աոաջին էներգաբլոկը։
1977, Փետրվարի 18 Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը։
մայիսի 18 Նշվեց Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 100-ամյակը։
օգոստոսի 13 ՀԿԿ Կենտկոմի, ՀՍՍՀ Մինիստրների խորհըդի ու ՀԱՄԽ-ի որոշումը՝ աշխատանքային ակնառու նվաճումների համար Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ սահմանելու մասին։
հոկտեմբերի 7 ՍՍՀՄ Գերագույն սովետի յոթերորդ (Արտահերթ) նստաշրջանը հաստատեց ՍՍՀՄ նոր սահմանադրությունը։
նոյեմբերի 4 Տեղի ունեցավ Տաուշի (Շամշադինի շրջան) ջրամբարի բացումը։
1978, ապրիլի 14 Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նստաշրջանը հաստատեց Հայկական ՍՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը)։
մայիսի 19 Նշվեց Ալ. Թամանյանի ծննդյան 100-ամյակը։
մայիսի 31 Գործարկվեց Ազատի ջրամբարը (Արտաշատի շրշան)։
հուլիսի 28 Սպիտակում տեղի ունեցավ Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին նվիրված հուշակաոայցի հանդիսավոր բացումը։
հոկտեմբերի 14 Երևանամ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին։ Սովետական Հայաստանը պարգեվատրվեց Լենինի երրորդ շքանշանով։
նոյեմբերի 21 Նշվեց Ստ. Շահումյանի ծննդյան 100-ամյակը։
1978 Շահագործման հանձնվեց Շամբի հէկը։
1979, հունվարի 17 Սկսվեց համամիութենական մարդահամարը։
նոյեմբերի 19 Նշվեց Միքայել Նալբանդյանի ծննդյան 100-ամյակը։
դեկտեմբերի 31 Գործարկվեց Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբւոկը։
դեկտեմբերի 31 Տեղի ունեցավ Արփա–Սևան թունելի վերջին երկու հատվածների միակցումը։
1980, Փետրվարի 24 Տեղի ունեցան ՀՍՍՀ տասներորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։
ապրիլի 11 Նշվեց Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյակը։
մայիսի 16 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը։
հունիսի 27 ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը՝ Հ. Թամանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Գ. Սունդուկյանի, Մ. Նալբանդյանի և Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակներ սահմանելու մասին։
սեպտեմբերի 16 Շարք մտավ Արփա–Սևան ստորգետնյա ջրամբարի գլխամասային հանգույցը՝ Կեչուտի ջրամբարը։
նոյեմբերի 22 Սահմանվեցին Սեսրոպ Մաշտոցի, Պետրոս Ադամյանի, Անանիա Շիրակացու, Խ. Աբովյանի. Մ. Սարյանի և Կոմիտասի անվան մրցանակներ՝ մշակույթի և գիտության սփյուռքահայ առաջադեմ գործիչներին շնորհելու համար։
նոյեմբերի 22 Գործարկվեց Ջողասի ջրամբարը։.
նոյեմբերի 24 Երևանում բացվեց սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը։
նոյեմբերի 26 Երևանում տեղի ունեցավ Ալ. Մյասնիկյանի արձանի բացումը։
1981,հունվարի 22 Բացվեց ՀԿԿ քսանյոթերորդ համագումարը։
Փետրվարի 23 Բացվեց ՍՄԿԿ քսանվեցերորդ համագումարը։
1981 Շահագործման հանձնվեցին Երևանի մետրոպոլիտենի աոաջին հերթը, «Զվարթնոց» օդանավակայանը, շարք մտավ Մասիս-Նուռնուս երկաթուղագիծը։
1982,դեկտեմբերի 17 Հայ ժողովուրդը մեծ շուքով նշեց ՍՍՀՄ կազմակերպման 60-ասյակը։
1982 Նշվեց պրոֆեսիոնալ հեդափոխական Կամոյի ծննդյան 100-ամյակը։
1982 Շարք մտավ Իջևան–Դիլիջան երկաթուղագիծը՝ 30 կմ երկարությամբ։
1983 Շարք մտավ Սպանդաըյանի հիդրոէլեկտրակայանը, Գորիս–Նախիջևան գազատարը։
1984, հոկտեմբերի 14—18 Տոնվեց Գլաձորի համալսարանի հիմնադրման 700-ամյակը։
1984 Ընդունվեց հանրակրթական և պրոֆեսիոնալ դպրոցի ռեֆորմի մասին օրենքը։
1984 Երևանում ամբողջությամբ շահագործման հանձնվեց Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիրը։
1985, Փետրվարի 24 Տեղի ունեցան ՀՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։
ապրիլի 23 Տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց «ՍՄԿԿ քսանյոթերորդ համագումարի հրավիրման և դրա նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող խնդիրների մասին» հարցը։
հոկտեմբերի 15 Տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց «ՍՄԿԿ ծրագրի նոր խմբագրության նախագծի մասին» հարցը։
1985 Ավարտվեց Իջևան–Հրազդան երկաթուղագծի կառուցումը։
1986, հունվարի 24 Տեղի ունեցավ ՀԿԿ քսանութերորդ համագումարը։
Փետրվարի 25 Տհղի ունեցավ ՍՄԿԿ քսանյոթերորդ համագումարը։
1987, հունվարի 27—28 Տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց վերակառուցման և կուսակցության կադրային քաղաքականության մասին հարցը։
հունիսի 25—26 Տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց «Կուսակցության խնդիրները էկոնոմիկայի կառավարման արմատական վերակառուցման ուղղությամբ» հարցը։
նոյեմբերի 2—3 Տեղի ունեցավ Մեծ հոկտեմբերի 70-ամյակին նվիրված ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի, ՍՍՀՄ Գերագույն սովետի և ՌՍՖՍՀ Գերագույն սովետի համատեղ հանդիսավոր նիստը։
նոյեմբերի 20 Նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակը։
1991թ սեպտեմբերի 21-ին Հայաստանի երկրորդ Հանրապետության հռչակումը Հանրաքվեով:
1991 սեպտեմբերի 23-ին ՀԽՍՀ գերագույն խորուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն:
1999-2009 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈՒՆ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ
2012-2013 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈՒՆ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ

շարունակելի
http://museum.am/library/articles/date.html

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets